Հայաստանում կոռուպցիայի ընկալման ցուցանիշը և առհասարակ՝ կոռուպցիայի մակարդակը շատ բարձր է. Ասլանյան
Բլոգոսֆերա

Հայաստանում կոռուպցիայի ընկալման ցուցանիշը և առհասարակ՝ կոռուպցիայի մակարդակը շատ բարձր է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։
«Այսօր հրապարակված ԱՄՆ պետական դեպարտամենտի մարդու իրավունքների զեկույցի բովանդակությունից պարզ է դառնում, որ նշվածը օտարերկրյա փորձագետներին տեսանելի է նույնիսկ անզեն աչքով։ Իսկ պատճառն այն է, որ ՀՀ իշխանությունը կոռուպցիայի դեմ իրական, թիրախավորված պայքար չի մղում, և այդ պայքարի ձևացման արդյունքում, գերակշիռ դեպքերում կոռուպցիոն երևույթներում ներգրավված են նաև առանձին իշխանավորներ։
Ավելին, ՀՀ ղեկավարի կողմից սեփական իշխանության հավերժացման, սեփական անձի պաշտպանության գործընթացներում օգտագործվում են բացահայտ, նույնիսկ օրենքով հաստատված կոռուպցիոն անցյալ կամ ներկա ունեցող պետական պաշտոնյաներ, այդ թվում՝ ուժային կառույցներում»,- գրել է նա։