Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում. կա 4 վիրավոր
Արտակարգ ՊատահարՄայիսի 11-ին կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Tesla մակնիշի 21 AH 121 համարանիշի ավտոմեքենան Աբովյան քաղաքում՝ Արզնու խճուղուց դեպի Նոր Հաճն ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, տապալել այն, առաջ ընթացել և բախվել շինության քարե պարսպին ու երկաթե դարպասին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները: Օպերատիվ են գործել նաև Աբովյան բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։