Հրդեհ Ծաղկաբեր գյուղում
Արտակարգ ՊատահարՄայիսի 19-ին, ժամը 13:56-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկաբեր գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է կուտակած անասնակեր։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:55-ին, մարվել՝ 16:00-ին: Այրվել են կուտակած անասնակեր (մոտ 100 հակ) և մոտակայքում գտնվող վագոն-տնակից ( 27 քմ ) մոտ 18 քմ հատված: