Հասարակ քաղաքացին կարող է «բարոյապես ճիշտ» լինել՝ իրեն հայհոյողին գետին տապալելով, բայց ոստիկանը՝ երբեք. Ռուբեն Մելիքյան Էմին Օհանյանը «Dubai Open 2023» մրցաշարի շրջանակներում լրացրեց միջազգային գրոսմայստերի նորմա Կարկուտը սաղ վնասել ա, նոր սածիլներ ենք դնելու. Ասկերանում և Մարտակերտում ծանր դրություն է Մասնակից անձանց գործողություններին իրավական գնահատական կտրվի․ ՔԿ պարզաբանումը՝ Գինու փառատոնի դեպքով ՌԴ խաղաղապահներն արցախցիների են տեղափոխել ադրբեջանցիների կողմից փակված միջանցքով Ուշադրություն, էլեկտրաշչակ է գործելու Գինու փառատոնի միջադեպին մասնակից ոստիկանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են Կրակոցներ՝ Գեղարքունիքի մարզում․ կասկածյալն ու վիրավորը հորեղբոր թոռներ են Էրդողանը շնորհակալություն է հայտնում Փաշինյանին իր երդմնակալությանը մասնակցելու համար Ծեծկռտուք՝ «Գինու փառատոնին»․ կարմիր բերետավորը տապալում է քաղաքացուն 

Ովքեր են մանիպուլացրել հանրությանը. պաշտոնյաների թոփ 10-յակը

Վերլուծական
Գործող իշխանությունների ներկայացուցիչների մոտ կարծես սովորություն է դարձել հանրությանը մոլորեցնելը կամ մանիպուլատիվ հայտարարություններով հանդես գալը: Այսօր անրադարձել ենք նման վարքագիծ դրսևորած և մանիպուլյացիայի վրա բռնված պաշտոնյաների տասնյակին:
 
Այսպես, դեկտեմբերի 20-ին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, թե հինգ տարում ՀՀ-ում քաղաքացիների եկամուտներն ավելացել են 60-70 տոկոսով։ «Եթե մենք համեմատենք, թե ինչքան է մի աշխատողի աշխատավարձի աճը 5 տարի առաջվանից, դա մոտավորապես 60-70 տոկոսով ավելի բարձր է, քան էն ժամանակ։ Ցանկացած թվերով կարող ենք հիմնավորել, որ մեր իշխանության ժամանակ էապես աճել են մարդկանց իրական եկամուտները, այսինքն՝ գնաճից հետո»,-նշեց էկոնոմիկայի նախարարը։ Եվ չնայած Վիճակագրական կոմիտեն դեռեւս չի հրապարակել ընթացիկ տարվա նոյեմբեր ամսվա միջին ամսական աշխատավարձի վերաբերյալ տվյալները, «Փաստերի ստուգման հարթակ»-ը, հոկտեմբեր ամսվա տվյալների հիման վրա, ուսումնասիրել է, թե ինչպես է փոխվել ամսական միջին աշխատավարձը վերջին 5 տարիների ընթացքում, եւ որքան է կազմել գնաճը։ 2017 թվականի հոկտեմբերին Հայաստանում միջին ամսական աշխատավարձը կազմել էր 188,500 դրամ. նախորդ տարվա՝ 2021-ի հոկտեմբերին այս ցուցանիշը կազմել էր մոտ 200 հազար դրամ, իսկ արդեն այս տարվա նախնական տվյալներով՝ 236,900 դրամ, այսինքն՝ վերջին 5 տարում Հայաստանում միջին ամսական աշխատավարձն աճել է 48.400 դրամով կամ 25.7 տոկոսով։ Վերջին 5 տարիների ընթացքում միջին ամսական աշխատավարձն աճել է 25.7 տոկոսով, իրական գնաճը կազմել է 25.5 տոկոս, այլ կերպ ասած՝ մարդկանց զուտ եկամուտներն ավելացել են ընդամենը 0.25 տոկոսով։
 
Հանրությանը երկար ամիսներ հրամցնում էին տիեզերքում հայկական արբանյակ ունենալու մասին լուրերը, այս ընթացքում երկու նախարար փոխվեց` Հակոբ Արշակյանն ու Ռոբերտ Խաչատրյանը, սակայն, մինչ այս պահը, հայկական արբանյակի գոյության որևէ փաստական ապացույց հանրությանը չի ներկայացվել։
 
 
2021 թվականի հունիսին Արսեն Թորոսյանն անդրադարձել էր պատերազմական օրերին Ստեփանակերտի ջրամատակարարման հետ կապված ԱԱԾ պահեստազորի սպաների միության նախագահ Միքայել Համբարձումյանի բարձրացրած խնդրին ու հայտարարել, թե այդ ամենը սուտ է: Ի պատասխան՝ Միքայել Համբարձումյանը նշել է. «Այս պաշտոնյան մտածում է, որ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները պետք է պատերազմական թեժ իրողությունների պայմաններում, իրենց օպերատիվ սպասարկման ուղղությունները թողած, ամեն օր Ստեփանակերտից Երեւան ջուր կրեին իրենց համար, որ իրենք էլ, Երեւանում նստած, հետազոտություն անցկացնեին։ Նրա պատկերացմամբ, փաստորեն, ԱԱԾ աշխատակիցները, մասնագետներ չլինելով, պիտի որոշեին, թե որտեղից, ինչ եղանակով, պարբերականությամբ ու տարաներով ջրի նմուշառում անեին»,- նշել էր նա: Կարճ ասած, Արսեն Թորոսյանն է ստել:
 
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներողություն էր խնդրել Արցախում զոհված տղաների հարազատներից՝ Աբովյանի դիահերձարանում նրանց որդիների աճյունների «ոչ պատշաճ պահման փաստի հետ կապված»: Նախարարը դա արել էր իր ֆեյսբուքյան էջով: Նա խոստովանել է, որ իր բացթողումն է եղել այն, որ անձամբ չի այցելել այնտեղ՝ «դիակների պահպանման մանրամասներին» ծանոթանալու համար: Սակայն գլխավոր հարցին, որն անհանգստացնում է հանրությանը պատերազմի առաջին իսկ օրերից՝ ինչու են դիակների մի մասը յոթ ամիս շարունակ թաքցրել հանրությունից և հարազատներից, մնացել է բաց: Նախարարն այս մասին ոչինչ չի ասում:
 
Ոստիկանները ցուցմունք են տվել եւ հերքել են, որ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանին հարվածել են: Փետրվարի 26-ին ԱԺ ընդունարանին հարող հատվածում միջադեպ էր եղել Բաղրամյան պողոտան փակած «Հայրենիքի փրկության շարժման» անդամներից մեկի եւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի միջեւ։ Հակոբ Ասլանյանը պատմել էր ՝ փողոցում հայհոյանքներ է հնչեցրել։
 
Գորիս-Կապան ճանապարհի փակվելուց անմիջապես հետո պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը հայտարարեց, որ ճանապարհը ամենաուշը երեկոյան արդեն իսկ բաց կլինի։ Բնականաբար, այդպես չեղավ, սակայն, Ղահրամանյանը ով փաստացի ավելորդ լավատեսություն ու հույս էր ներշնչել հանրությանը, այդպես էլ չցանկացավ պատասխանել, թե ինչ նպատակ էր հետապնդում նման մանիպուլատիվ հայտարարություն անելը։
 
 
Հունվարի 25-ին Կապանում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի թիվս այլ վիճահարույց հայտարարությունների, լրագրողի հարցին ի պատասխան՝ խոսեց նաև ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ հեղաշրջման փորձի և դրա կանխման վերաբերյալ հայտարարության մասին՝ նշելով, որ Արմեն Գրիգորյանը նման բան չի ասել, այլ լրագրողներն են «վերնագրային ընթերման» պատճառով հանգել նման եզրակացության։ Մինչդեռ Արմեն Գրիգորյանն իրապես արել է նման հայտարարություն։
 
 
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանն ապրիլի 18-ին հայտարարել է, թե 2008-17 թվականներին Հայաստանի ՀՆԱ-ն դոլարային արտահայտությամբ չի աճել։ Սակայն, երկու տարի առաջ նույն Պապոյանը, դարձյալ ԱԺ ամբիոնից, խոսելով ներկա իշխանության տարիներին ՀՆԱ ցուցանիշի մասին, ներկայացնում էր այն դրամային արտահայտությամբ՝ պնդելով, որ 2007-ի համեմատ՝ 2020-ին երկրի ՀՆԱ-ն կրկնապատկվել է։ Այսինքն՝ Պապոյանը իրենց իշխանությանը ձեռքբերում վերագրելու նպատակով ՀՆԱ աճը ներկայացնում էր դրամային արտահայտությամբ, քանի որ այդպես հնարավոր էր 2007-ի համեմատ, կրկնակի աճ ներկայացնել։
 
Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը նույնպես անչափ մեծ սեր ուներ մանիպուլատիվ հայտարարություններ հնչեցնելու հետ։ Մեկ նա հայտարարում էր որ Սև լիճը հայկական կողմի վերահսկողության տակ է, չնայած որ ՊՆ-ն իր հերթին պնդում էր, որ իրավիճակի փոփոխություն չկա, մեկ էլ պնդում էր, որ ադրբեջանցիները մոլորվել են ու միտումնավոր չեն մտել ՀՀ տարածք։
 
 
Եթե ադրբեջանական կողմը կրակ է բացում, հայկական կողմն էլ է պատասխան կրակ բացում, որն առաջ չկար։ Այս մասին ապրիլի 25-ին ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Գեղարքունիքում հակառակորդի կրակոցների դեպքերին։ Անդրանիկ Քոչարյանի ասածից հասկացվում է, որ այն ժամանակ կար չկրակելու հրաման:
 
 
Մինչդեռ, ամիսներ առաջ, ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ չկրակելու հրաման ինքը չի տվել և դա ընդհանրապես հավասարազոր է պետական դավաճանությանը:
 
 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հասարակ քաղաքացին կարող է «բարոյապես ճիշտ» լինել՝ իրեն հայհոյողին գետին տապալելով, բայց ոստիկանը՝ երբեք. Ռուբեն ՄելիքյանԷմին Օհանյանը «Dubai Open 2023» մրցաշարի շրջանակներում լրացրեց միջազգային գրոսմայստերի նորմաԿարկուտը սաղ վնասել ա, նոր սածիլներ ենք դնելու. Ասկերանում և Մարտակերտում ծանր դրություն էՄասնակից անձանց գործողություններին իրավական գնահատական կտրվի․ ՔԿ պարզաբանումը՝ Գինու փառատոնի դեպքովՌԴ խաղաղապահներն արցախցիների են տեղափոխել ադրբեջանցիների կողմից փակված միջանցքովՈւշադրություն, էլեկտրաշչակ է գործելուԳինու փառատոնի միջադեպին մասնակից ոստիկանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել ենԿրակոցներ՝ Գեղարքունիքի մարզում․ կասկածյալն ու վիրավորը հորեղբոր թոռներ ենԷրդողանը շնորհակալություն է հայտնում Փաշինյանին իր երդմնակալությանը մասնակցելու համարԾեծկռտուք՝ «Գինու փառատոնին»․ կարմիր բերետավորը տապալում է քաղաքացունՔա՞ղցր էր, Նիկոլ, թուրքական հյուրասիրությունը․ ՇարմազանովԱստղագուշակ՝ հունիսի 4-ի համարՀունիսի 4. Օրվա խորհուրդ«Մեծ պատմություն սարքեցի ու դուրս եկա». Հակոբ Հակոբյանը՝ «Քարե դարդ»-ի մասին Կրեմլը հրաժարվել է Ֆրանսիան չեզոք պետություն համարելՌուսաստանի և Մեծ Բրիտանիայի միջև լարվածությունը զգալիորեն սրվում է․ Al HadathԱնկարայում Փաշինյանը կարճ զրույց է ունեցել Էրդողանի հետ․ ԶԼՄ–ներ Էրդողանը ներկայացրել է Թուրքիայի նոր կառավարության կազմըԻշխանությունները երեք ճանապարհ ունեն․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան․ «Հրապարակ»Ավտովթար Կոտայքի մարզում. Հրազդան քաղաքում բախվել են Infiniti-ն ու Niva-ն. կա վիրավոր Պենտագոնի ղեկավարը սպասում է, թե երբ Չինաստանը «կպատասխանի զանգին»Ազատության հրապարակի ստորգետնյա ավտոկայանատեղիում հեծանիվների անվճար կայանատեղի է բացվել Փաշինյանն ու Ալիևը կարճ զրույց են ունեցել Անկարայում․ ԶԼՄ ՊՍԺ-ն պաշտոնապես հայտնեց Մեսսիի հեռանալու մասին Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել Էրդողանը երդմնակալությանը մասնակցող բարձրաստիճան հյուրերին թվարկելիս չի հիշատակել Փաշինյանին․ ՏԱՍՍԽոշոր հրդեհ Գեղարքունիքի մարզում. ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ Ավարտվել է հավաքին մասնակցելու համար անձանց նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնված վարույթի նախաքննությունը Ադրբեջանցիներն ավերել են Լաչինի պատմական գերեզմանոցը, ոչնչացրել 14-16-րդ դարերի խաչքարեր. monumentwatch.org «Բարբի» ֆիլմը հանգեցրել է աշխարհում վարդագույն ներկի դեֆիցիտիՆախընտրական խոստումներից «թռածները»Տիգրանաշենը «անկլավի» կարգավիճակ չի ունեցել, այն պատմական հայկական գյուղ է, ունեցել է Քարքե անվանումը. Թաթոյան «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը Հրազդան քաղաքում վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայի Մարտակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում․ ՌԴ ՊՆՆիկոլ Փաշինյանն Անկարայում ներկա է գտնվել Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ պաշտոնի ստանձնման արարողությանը Ադրբեջանի ԶՈւ-ն խրամատներ են փորել ու տեղակայվել բնակիչներին պատկանող խոտհարքներում․ ՄԻՊ զեկույցը Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին զերծ մնալ Իրան մեկնելուցՓրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ձորիցՀոգեբանը նկարագրել է ամուսնացած տղամարդու սիրուհու հոգեբանական դիմանկարըՕլիգարխների բիզնես շահերը պաշտպանող պաշտոնյաների թոփ 10-յակըԷրդողանը ողջունել է իր երդմնակալության արարողությանը ներկա գտնվող հյուրերինԿոչ ենք անում ու հորդորում՝ ավելի հոգատար և սրտացավ լինել շրջակա միջավայրի հանդեպ․ ՇՄՆ Թուրքիան հատուկ նշանակության ուժերի գումարտակ կուղարկի Կոսովո Երասխում խոշոր մետալուրգիական գործարան է կառուցվում «զրոյից». Վահան Քերոբյան (տեսանյութ) Մեսսին հայտարարել է ՊՍԺ-ից հեռանալու մասինԽաղաղապահները քաղաքացիներ են տեղափոխել փակ միջանցքով Արցախից Հայաստան և Հայաստանից Արցախ Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել է և վնասել է ոտքը Փաշինյանը ժամանեց Անկարա՝ մասնակցելու Էրդողանի երդմնակալությանը (տեսանյութ) «Ամենալավ կին, սիրում եմ…». Գուրգեն Դաբաղյանի ռոմանտիկ գրառումն ու շքեղ նվերը կնոջ 23 – ամյակին Նախագահի նստավայրում տեղի է ունեցել փոքրիկ ստեղծագործողների ցուցահանդես
Ամենադիտված