Ավտովթար Կոտայքի մարզում. Հրազդան քաղաքում բախվել են Infiniti-ն ու Niva-ն. կա վիրավոր
Արտակարգ Պատահար

Այսօր՝ հունիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:Ժամը 18:10-ի սահմաններում Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում՝ «Նատալի ֆարմ» դեղատան մոտ, բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 36-ամյա Արման Գ.-ի վարած VAZ 2121 մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 43-ամյա Աշոտ Ս.-ի վարած Infiniti մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արման Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել «Հրազդան» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։