Մի խումբ ՔՊ-ականներ բնակարան են ձեռք բերել
ՔաղաքականՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը եւ ոչ միայն նա՝ մի խումբ ՔՊ-ականներ, բնակարան են ձեռք բերել «Նոյ Ինվեստ Գրուպ» բնակելի թաղամասում, այս մասին տեղեկանում ենք կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքից:
Պապոյանը 21.017.400 ՀՀ դրամով ձեռք է բերել բնակարան` Ջերմուկ գրուպի սեփականատեր Աշոտ Արսենյանից, ով դարձել է իշխանությունների սրտի գործարարներից եւ ում որդին Ջերմուկի քաղաքապետն է այսօր:
Պապոյանը բնակարանը ձեռք է բերել 2022 թվականին: «Նոյ Ինվեստ Գրուպ» բնակելի թաղամասում 1 քառակուսի մետրի արժեքը սկսվում է 540. 000 ՀՀ դրամից:
ՔՊ-ական բազմաթիվ պաշտոնյաներ են բնակարաններ ձեռք բերել այդ համալիրում՝ կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Տրդատ Սարգսյանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Նրանց մեծ մասը բնակարանները ձեռք են բերել հիպոթեքով, բայց նկատելիորեն ավելի էժան, քան Երեւանում անշարժ գույքի առկա շուկայական գներն են։