Այսուհետև ՔՊ-ին աղանդ եմ անվանելու. ոչ հոգևորական վարչապետը երեկ Ավետարան էր մեկնաբանում, իսկ ոչ մասնագիտական մեկնաբանությունը բնորոշ է աղանդավորներին. Սուրեն Սուրենյանց (տեսանյութ) ՔՊ-ի մեսիջները իրենց շարքերի համար են. մերը պառակտելը չէ, մեկտեղելն է. Գառնիկ Դանիելյան ՈՒՂԻՂ․ Բագրատ Սրբազանի քայլերթը շարժվում է դեպի Երևան Իմ զորակցությունն եմ հայտնում Բագրատ Սրբազանին, այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորից համախմբվել․ Սեյրան Օհանյան Մենք կարող ենք գետի հունը փոխել ի շահ Հայաստանի, եթե բոլոր տարաձայնությունները մի կող դնենք եւ միավորվենք. «Երրորդ ուժ» Եկեղեցին խառնվում է այն ժամանակ, երբ չկա պետություն կամ պետությունը պարտականությունները չի ապահովում. Հովհաննիսյան Գաղափարական պայքարում Եկեղեցուն հաղթել հնարավոր չէ․ Միքայել Սրբազան ՀՀ-ում կան փակ ավտոճանապարհներ Շուրջ մեկ ամիս է աշխատանքից ցանկանում է ազատվել Փաշինյանի մամլո խոսնակը ՈՒՂԻՂ. Գյումրիից երթ է մեկնարկել Երևան 

Խնդրում եմ ձեզ, կանգնեցրե՛ք հումանիտար աղետը Արցախում. Սերժ Սարգսյանը բաց նամակով դիմել է Բայդենին, Պուտինին եւ Մակրոնին

Քաղաքական

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը բաց նամակով դիմել է ԱՄՆ նախագահ պարոն Ջո Բայդենին, ՌԴ նախագահ պարոն Վլադիմիր Պուտինին, Ֆրանսիայի նախագահ պարոն Էմանուել Մակրոնին:

«Բաց նամակ
ԱՄՆ նախագահ պարոն Ջո Բայդենին,
ՌԴ նախագահ պարոն Վլադիմիր Պուտինին,
Ֆրանսիայի նախագահ պարոն Էմանուել Մակրոնին
Մեծարգո՛ պարոնայք նախագահներ,
Օրեր առաջ Արցախի Մարտակերտի շրջանի գյուղերից մեկում երեքամյա Լեոն և վեցամյա Գիտան խեղդամահ եղան՝ իրենց համար ուտելիք փնտրելու նպատակով ոտքով քաղաք գնացած մորը գտնելու ճանապարհին:

Յոթ ամսից ավելի տևող Արցախի շրջափակումը սկսել է կյանքեր խլել՝ մեծերի ու մանուկների, հասարակ մարդկանց, որոնց միակ մեղքն այն է, որ ծնվել ու ապրում են իրենց ու իրենց պապերի հողի վրա և սիրում են կյանքը: Մենք շնորհակալ ենք բոլոր ազդեցիկ երկրներին ու միջազգային կառույցներին այս իրականության վերաբերյալ հստակ հայտարարություններով հանդես գալու համար: Դրանք մեծ նշանակություն ունեն հանուն ապրելու պայքարող արցախցիների համար: Սակայն, ցավոք, դրանք չփրկեցին փոքրիկ Լեոյի ու Գիտայի կյանքերը և, որ ամենասարսափելին է, ոչ թե վերացական ապագայում, այլ հենց վաղն առավոտյան կարող են չփրկել բազմաթիվ այլ երեխաների ու մեծերի կյանքեր:

Այսօր 120 հազար արցախցիների ֆիզիկական գոյությունը բառի բուն իմաստով վտանգի տակ է: Մենք ձեզնից յուրաքանչյուրի հետ բազմաթիվ առիթներով խոսել ենք 1915 թվականին տեղի ունեցածի՝ Հայոց ցեղասպանության և դրա հետևանքների մասին: Այսօր՝ 108 տարի անց, մենք շատ մոտ ենք այդ ահասարսուռ իրադարձությունների կրկնությանը ժամանակակից մեթոդներով:

Պարոնա՛յք նախագահներ,
Դիմում եմ ձեզ՝ նախևառաջ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների, որպես առաջնորդների, ովքեր անձամբ գիտեն, թե ինչ հանգրվանում էր Արցախյան խնդրի լուծման բանակցային գործընթացը մինչև 2018 թվականը, երբ մեր հասարակությունը հուզական ընտրություն կատարեց և իշխանությունը հանձնեց պետության ընկալման հետ որևէ աղերս չունեցող գործչի: Ես հասկանում եմ, որ շատ-շատերը հնարավորություն ստացան փորձելու լուծել Արցախի խնդիրը՝ օգտվելով այդ մարդու՝ սեփական երկրի շահերի հետ կապ չունեցող անտրամաբանական քայլերից:

Բայց փաստ է, որ և՛ հարցը չի լուծվել, և՛ խնդիրներն են շատ ավելի խորանում, իսկ այդ մարդն էլ այսօր հստակորեն չունի մեր ժողովրդի քվեն՝ Արցախը ճանաչելու որևէ այլ երկրի կազմում և արցախցիների կողմից էլ բացարձակապես չունի քվե՝ ինքնակամ որոշելու իրենց ճակատագիրը:

Դիմում եմ ձեզ, որպես Արցախի հարցում անառարկելի ինստիտուցիոնալ հիշողություն կրող երկրների ղեկավարների: Այսօր, ի տարբերություն Հայաստանի իշխանության, ձեր համակարգերում կան Արցախի բանակցային գործընթացի լուրջ մասնագետներ և գիտակներ, ովքեր տիրապետում են բոլոր նրբություններին, քաջատեղյակ են բոլոր փուլերին:

Ես ձեզ դիմում եմ՝ որպես նախկին գործընկեր, մարդ, որի նպատակներին, սկզբունքներին դուք քաջածանոթ եք: Դիմում եմ այս ձևաչափով, որովհետև հիմա ես չունեմ ուղիղ կապի միջոցներ ձեզ հետ, այցերի ու առանձնազրույցների ձևաչափեր, չկան և շատ թույլ են գործում նաև կուսակցական խողովակները, քանի որ ընդդիմադիր կուսակցական պատասխանատուները մեր երկրում կա՛մ գտնվում են ուժեղ բռնաճնշումների տակ, կա՛մ ուղղակի բանտարկված են:

Դիմում եմ, որ ասեմ՝ այն, ինչ հիմա կատարվում է Արցախում, տանում է սարսափելի աղետի:
Դիմում եմ, որ խնդրեմ ապրելու հնարավորություն տալ արցախցիներին: Ինձ համար մեծագույն ողբերգություն է, որ տարիներ առաջ մենք քննարկում էինք լուծումներ, որոնցով արցախցիները արժանապատվորեն կապրեին իրենց երկրում, հիմա խոսում ենք նրանց՝ գոնե ապրելու հնարավորության, ապրելու իրավունքի մասին: 
Մենք շատ լավ տեսնում ենք բոլորիդ՝ շնորհակալության արժանի ջանքերը խնդրի կարգավորման ուղղությամբ: Բայց այն, ինչ տեղի է ունենում այսօր, չի տանելու այնպիսի լուծումների, ինչպիսիք դուք եք անկեղծորեն պատկերացնում: Փորձառու դիկտատորի և անլուրջ, անկարող մեկի ուղիղ բանակցությունները չեն կարող որևէ տրամաբանական կետում ավարտվել: 
Թելադրող կողմի ամեն բավարարված պահանջ ծնելու է նորը՝ էլ ավելի դժվար բավարարելի, ու այս ամենը շարունակվելու է անվերջ և ուղեկցվելու է մեծ աղետներով: Լռել կամ շատ ավելի ժամանակ չհատկացնել Արցախի հարցին այսօր նշանակում է, որ շատ շուտով ձեր երկրները ստիպված սկսելու են ժամանակ հատկացնել արդեն «Հայաստանի հարցին»: 

Սա շատ տեսանելի սցենար է ապաշնորհ բանակցողի պարագայում, առավել ևս, որ բոլորի աչքի առաջ արդեն իսկ օկուպացված է ՀՀ ինքնիշխան տարածքի մի զգալի հատված:

Խնդրում եմ ձեզ, ամեն ինչից առաջ կանգնեցրե՛ք հումանիտար աղետը Արցախում. ես հավատում եմ, որ դուք դա կարող եք անել: Ստիպե՛ք դիկտատորին բացել կյանքի ճանապարհը. հայասպանությունը կենսակերպ դարձրած ֆաշիստը չի՛ կարող մշտապես արհամարհել լրջագույն միջազգային կառույցների և երկրների հստակ ուղերձները: Կանգնեցրե՛ք արհավիրքը, ապահովե՛ք արցախցիների տարրական մարդկային կեցության պայմանները, երաշխավորե՛ք դրանք, այնուհետև անցեք դիվանագիտական լուծումներ գտնելու ջանքերին, խնդրում եմ ձեզ: 
Վաղը կարող է ուշ լինել:

Հարգանքով՝ 
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյան»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Այսուհետև ՔՊ-ին աղանդ եմ անվանելու. ոչ հոգևորական վարչապետը երեկ Ավետարան էր մեկնաբանում, իսկ ոչ մասնագիտական մեկնաբանությունը բնորոշ է աղանդավորներին. Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)Միայն բարձր ու ոչ նյութական արժեքների վրա է հնարավոր երկիր ու հանրություն կառուցել․ քաղաքագետ Ստեփան ԴանիելյանՔՊ-ի մեսիջները իրենց շարքերի համար են. մերը պառակտելը չէ, մեկտեղելն է. Գառնիկ ԴանիելյանՄայիսի 9-ին Հանրապետության հրապարակում կլինի համազգային հանրահավաք ՈՒՂԻՂ․ Բագրատ Սրբազանի քայլերթը շարժվում է դեպի Երևան Մի սպասեք բոլորին ու մի հաշվեք, թե ինչքան մարդ կլինի, կարևորը դուք լինեք ու կտեսնեք, թե ձեր լինելով, ինչպես ենք դառնում բոլոր. ՄարտիրոսյանԻմ զորակցությունն եմ հայտնում Բագրատ Սրբազանին, այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորից համախմբվել․ Սեյրան ՕհանյանՄենք կարող ենք գետի հունը փոխել ի շահ Հայաստանի, եթե բոլոր տարաձայնությունները մի կող դնենք եւ միավորվենք. «Երրորդ ուժ»Պետությանը վերադարձված 2 հողամասերն ամրացվեցին Պետական գույքի կառավարման կոմիտեին․ դատախազությունՓոփոխություններ՝ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգումԼուկաշենկոն ժամանել է Մոսկվա Կշարժվենք մինչև Հոռոմի կամուրջ, որտեղ մեզ կմիանան արթիկցիները. Միքայել սրբազանՌուսաստանը զանգվածային հարձակում է գործել Ուկրաինայի վրա. արձակվել է 55 հրթիռ և 21 ԱԹՍՀայրենիքը կորցնելուց պետք է վախենանք, 2 ամսական բալիկիս հետ երթին եմ մասնակցում (տեսանյութ)Ժամը 18:00-ին տեղի կունենա «Հանուն ճշմարտության» երիտասարդական հավաք` Բագրատ Սրբազանի մասնակցությամբՄայիսյան հաղթանակներով ոգեշնչված մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն ՄիքայելյանՊարեկները ազդանշաններով փորձում են խլացնել դեպի Երևան ընթացող երթի հոգևոր երգերը (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ ժողովրդի ազգային արժեքներըՇարժման պահանջը և նպատակը պետք է լինի իշխանությունների անհապաղ և ամբողջական հեռացումը. «Ապրելու երկիր»Խաղաղությունը չեն մուրում, խաղաղությունը վաստակում են. Գյումրիից քայլերթը շարունակվում է (լուսանկարներ)Ապրիլին Հայաստան է այցելել 163 հազար 970 զբոսաշրջիկ Եկեղեցին խառնվում է այն ժամանակ, երբ չկա պետություն կամ պետությունը պարտականությունները չի ապահովում. ՀովհաննիսյանԳաղափարական պայքարում Եկեղեցուն հաղթել հնարավոր չէ․ Միքայել ՍրբազանԴանիայի հայ համայնքային խորհուրդը իր մտահոգություն է հայտնում Մայր Հայրենիքում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալՀՀ-ում կան փակ ավտոճանապարհներԿարեն Վանեցյանի փաստաբանական խումբը դիտարկում է ՄԻԵԴ դիմելու հարցըԴորտմունդի «Բորուսիա»-ն Չեմպիոնների լիգայի եզրափակիչում էՈստիկանությունը դեռևս երբեք ուժ չի կիրառել եկեղեցականի նկատմամբ, չեն գնա նման քայլի. Միքայել Սրբազան (տեսանյութ)Շուրջ մեկ ամիս է աշխատանքից ցանկանում է ազատվել Փաշինյանի մամլո խոսնակըՆիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ Ինքնաթի՞ռ է պետք, վերցրու այս ինքնաթիռը, ընտանիքդ, վերցրու ու գնա․ հովիվ Տեր Տիրայր Գըլըճյան Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինիՇախմատիստներ Հայկ Մարտիրոսյանը և Սամվել Տեր-Սահակյանը Դուբայի մրցաշարի 4-րդ տուրում հաղթանակ են տոնելՈՒՂԻՂ. Գյումրիից երթ է մեկնարկել Երևան Օրվա խորհուրդ. Մայիսի 8Ըստ նիկոլականների ու նրանց արբանյակների՝ Եկեղեցին պիտի անջատ լինի նաև հասարակությունից. Ռուբեն ՄելիքյանԲագրատ Սրբազանը ճիշտ առաջնորդ է, անվերապահ աջակցում եմ նրան. բազմաթիվ արցախցիներ են միացել շարժմանը. Բեգլարյան (տեսանյութ)Գյումրիում ժամը 10-ին կմեկնարկի երթը, որն առաջնորդելու է Միքայել ՍրբազանըԵս լիովին աջակցում եմ Բագրատ Սրբազանի նախաձեռնությանը. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան«Հրապարակ». Խաբե՞լ են, թե՞ ճնշել2019 թ.-ին գրանցվել է զինծառայողի` խաղաղ պայմաններում մահվան 32, 2023-ին`53, 2024-ի 5 ամսում` 30 դեպք«Հրապարակ». Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվենԵՀՄ-ն զգուշացնում է Փաշինյանին՝ ուժ կիրառելու փորձերի դեպքում եվրոպական պատկան մարմինները խիստ կդատապարտեն իշխանություններինԻնչով է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ․ «Հրապարակ»Արշակ Սրբազանին փորձում են լռեցնել. նրան կանչել են ԱԱԾ. 168.am«Ժողովուրդ». Իրավապահ համակարգում որոշ գործընթացներ կանգ են առել. միգուցե երթը հասնի Երեւան ու գործընթացներ սկսվեն«Հրապարակ». Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու«Ժողովուրդ». Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղելՀայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները Ռեփեր Դրեյքի առանձնատան մոտ հրաձգություն է եղել․ կա վիրավոր
Ամենադիտված