Ցանկացած չափահաս հայ տղամարդ, ում Ադրբեջանը կցանկանա ձերբակալել, խոշտանգել կամ սպանել, կկոչվի «ռազմական հանցագործ»․ Լինդսի Սնել
Բլոգոսֆերա«Ցանկացած չափահաս հայ տղամարդ, ում Ադրբեջանը կցանկանա ձերբակալել, խոշտանգել կամ սպանել, կկոչվի «ռազմական հանցագործ»՝ դա արդարացնելու համար։ Մենք նման բազմաթիվ օրինակներ տեսանք 2020-ի պատերազմում»,- այս մասին X-ում (նախկին Twitter) գրել է ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը։
Հիշեցնենք, որ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանն առևանգվել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչների կողմից։
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը նրան մեղադրում է «հանցավոր խմբավորում ստեղծելու մեջ, որն իբր մասնակցել է 1991 թվականի դեկտեմբերի 21-ին Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում ադրբեջանցիների դեմ կատարված հանցագործություններին»։