Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ամենաբարդերից է. ՌԴ ԱԳՆ
Արտաքին ՔաղաքականԼեռնային Ղարաբաղի հակամարտությունը ամենաբարդերից է։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին վարչության տնօրեն Միքայել Աղասանդյանը։
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ամենաբարդերից է։ Այն ունի խորը պատմական արմատներ: Կայուն կարգավորման միակ ճանապարհը հայ-ադրբեջանական հարաբերությունների հետևողական կարգավորումն է՝ բանակցությունների հիման վրա, կողմերի փոխադարձ հարգանքը, նրանց պատրաստակամությունը փոխզիջումների գնալու, պատասխանատու որոշումներ կայացնելն ու դրանք իրականացնելը։ Այս համատեքստում ես չեմ կարող չնշել Ռուսաստանի և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից այս դժվարին գործընթացում խաղացած առանցքային միջնորդական դերը»,- ասել է Աղասանդյանը։