Պատրաստ ենք շարունակել երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ. ՌԴ ԱԳՆ
Արտաքին ՔաղաքականՄոսկվան պատրաստ է շարունակել երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, գրում է Ռիա Նովոստին։
«Մենք միշտ պատրաստ ենք երկխոսության մեր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ։ Երբ նրանց հետ որոշենք մեր հաջորդ քայլերը, անպայման կտեղեկացնենք լրագրողներին»,-ասել է Գալուզինը։