Արևմուտքը «կեղտոտ մեթոդներով» շանտաժի է ենթարկում Հայաստանին. ՌԴ ԱԳՆ
Արտաքին ՔաղաքականԱրևմտյան երկրները «կեղտոտ մեթոդներով» շանտաժի են ենթարկում Հայաստանին՝ դրդելով Ռուսաստանի հետ գործընկերության դեմ։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը։
Ինչպես նշել է դիվանագետը, այսօր Մոսկվայի և Երևանի միջև «խիտ արտաքին քաղաքական համակարգում» է հաստատվել ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում, ինչպես նաև տարբեր միջազգային հարթակներում, առաջին հերթին՝ ՄԱԿ-ում։
«Եթե խոսենք Երևանի հետ հարաբերություններում որոշ բացասական կողմերի մասին, ապա դրանք առաջին հերթին պայմանավորված են արևմտյան երկրների՝ ռուս-հայկական գործընկերությանը վնասելու շարունակվող փորձերով։ Կիրառվում են ցանկացած մեթոդներ, այդ թվում՝ բացարձակ կեղտոտ՝ պատժամիջոցների շանտաժ, անբարեխիղճ մրցակցություն, ամորֆ խոստումներ, որոնցում, ինչպես հայկական ասացվածքն է ասում, «ծուխն ավելի շատ է, քան խորովածը»,- ասել է Գոնչարը։
Նա նշել է, որ բոլորը կարող են «բազմիցս տեսնել օրինակների միջոցով աշխարհի տարբեր մասերում», այդ թվում՝ հետխորհրդային տարածքում, թե «ինչպիսին է արևմտյան «բարեկամությունը»։ «Մենք հույս ունենք մեր հայ ընկերների իմաստության վրա։ Մենք մեր կողմից հաստատակամ ենք, ինչպես նախկինում, բոլոր խնդրահարույց հարցերը լուծել դաշնակցային եղանակով՝ ուղղակի և անկեղծ երկխոսության շրջանակներում»,- եզրափակել է Գոնչարը։