ՀԱՊԿ-ը կախարդական փայտիկ չէ, որով լուծվում է ցանկացած խնդիր. ՌԴ ԱԳՆ
Արտաքին ՔաղաքականՄոսկվան համոզված է, որ «համապատասխան որոշումների ընդունումը դրական ազդեցություն կունենա ընդհանուր տարածաշրջանային իրավիճակի վրա»։
«Եվս մեկ անգամ շեշտեմ՝ մենք պատրաստ ենք նման կառուցողական աշխատանքի»,- «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին վարչության տնօրեն Միքայել Աղասանդյանը։
Միաժամանակ, Աղասանդյանը հույս է հայտնել, որ Երևանը հասկանում է, որ արևմտյան երկրները փորձում են քաղաքական և տնտեսական ճնշում գործադրել Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցների, այդ թվում՝ Հայաստանի վրա՝ «առավելագույն վնաս հասցնելու Ռուսաստանի Դաշնությանը և նրա դիրքերին Հարավային Կովկասում»։
«Այդ խնդրի լուծմանը հասնելու համար նրանք փորձում են խաթարել տարածաշրջանային անվտանգության գոյություն ունեցող մեխանիզմները, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի հնարավորությունների վրա հիմնված: Հուսով ենք, որ դա լավ են հասկանում Երևանում»,- պարզաբանել է դիվանագետը:
Նա նշել է, որ ՀԱՊԿ-ը, ինչպես ցանկացած միջազգային կազմակերպություն, «կախարդական փայտիկ չէ», որով լուծվում է ցանկացած խնդիր։