Նեյմարը տեղափոխվել է «Ալ-Հիլալ»
Սպորտ

Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալ»–ը հայտարարել է ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարին ձեռք բերելու մասին:
Ակումբը սոցիալական ցանցերում ներկայացրել է տեսանյութ՝ նվիրված ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելուն։ 31-ամյա խաղացողի հետ պայմանագրի ժամկետը չի հաղորդվում։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ բրազիլացին երկու տարվա պայմանագիր կկնքի ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։ Գործարքը կազմել է մոտ 100 մլն եվրո։