Լաչինի միջանցքում տեղաշարժի ազատությունը պետք է երաշխավորված լինի․ Չեխիայի ԱԳ նախարարը` Միրզոյանին
Արտաքին ՔաղաքականՉեխիայի արտգործնախարար Յան Լիպավսկին հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ:
«Մտահոգություն հայտնեցի Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար իրավիճակի կապակցությամբ։ Տեղում անվտանգությունն ու տեղաշարժի ազատությունը պետք է երաշխավորված լինեն։ Անհրաժեշտ է երկխոսություն ներգրավված կողմերի միջև»,- X-իիր միկրոբլոգում գրել է Լիպավսկին: