Փարիզի քաղաքապետը կայցելի Լաչինի միջանցք
ԱրցախՕգոստոսի 30-ին Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն կայցելի Լաչինի միջանցք՝ ի նշան Արցախի հետ համերաշխության: Այցը կազմակերպվել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) կողմից:
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի նախաձեռնությամբ` Ֆրանսիայի մայրաքաղաքը, մի շարք շրջանների հետ համատեղ, ի աջակցություն Արցախի բնակչության միավորվել են` արտակարգ հումանիտար օգնություն ցուցաբերելու համար:
Ֆրանսիայի կողմից ուղարկվող բեռնատարները Կոռնիձոր կհասնեն օգոստոսի վերջին: