Լիգա 1․ Միշել Տեր-Զաքարյանի Մոնպելյեն պարտություն կրեց
ՍպորտԱվարտվեցին Ֆրանսիայի առաջնության 2023/24 մրցաշրջանի 3-րդ տուրի հերթական հանդիպումները։
«Մոնպելյեն» սեփական հարկի տակ պարտվեց «Ռեյմսին»՝ 1-3։ Հյուրերի կազմում դուբլ ձևակերպեց Մալթայի հավաքականի ֆուտբոլիստ Տեդի Տեուման։
Այս արդյունքը «Ռեյմսին» թույլ տվեց բարձրանալ Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակի երրորդ տեղ:
«Ստրասբուրգը» սեփական հարկի տակ հաղթեց «Թուլուզին»՝ 2-0, իսկ «Մեցը» հաղթանակ տարավ «Կլերմոնի» նկատմամբ՝ 1-0: