Ողջունում ենք նախաձեռնությունը․ Զախարովան՝ Ֆրանսիայի կողմից Արցախին օգնության մասին
Արտաքին ՔաղաքականՄենք ողջունում ենք ցանկացած նախաձեռնություն, որը չի հակասում Ռուսաստանի ջանքերին։՝ Անդրադառնալով Ֆրանսիայի՝ Արցախ ուղարկվելիք հումանիտար օգնությանը՝ ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է ՏԱՍՍ-ը։
«Որպես միջնորդական ջանքերի մի մաս՝ պետք է հաշվի առնել հակամարտող կողմերի դիրքորոշումը: Առանց դրա՝ իմաստ չունի հույսը դնել իրավիճակի կարգավորման հարցում առաջընթացի վրա»,-ասել է Զախարովան: