Ագրեսիան պետք է անհապաղ դադարեցվի և ագրեսորը պատասխանատվության ենթարկվի․ Էդմոն Մարուքյան
ՔաղաքականԱդրբեջանի այս նոր հարձակումը Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ, որն այս պահին դեռ շարունակվում է, ուղղակի վնասում է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և ԵՄ-ի միջնորդական ջանքերին։ Այս մասին թվիթերի իր էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
«Այն ուղղակի վնասում է ընթացող խաղաղության բանակցային գործընթացին և խախտում է մինչ օրս Ադրբեջանի ստանձնած բոլոր պարտավորությունները: Այս ագրեսիան պետք է անհապաղ դադարեցվի, ագրեսորը պետք է պատասխանատվություն կրի հրադադարի խախտման և բոլոր հետևանքների համար»,- գրել է նա։