Իսրայելցի նախարարի որդին զոհվել է Գազայում Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Հրդեհ Բայանդուր գյուղում ԱՄՆ-ում հայտարարել են Ուկրաինայի նկատմամբ հետաքրքրության մարման մասին Պուտինը կարծում է, որ ազատ առևտրի մասին համաձայնագիրը կընդլայնի ԵԱՏՄ-ի և Իրանի միջև փոխգործակցությունը Ովքեր են վերադառնում գերությունից․ Բաքուն անուններ է հրապարակել Արտակարգ դեպք՝ Երևանում. ընտանիքի 9 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոցներ Ո՞ւմ է պատրաստվում վերադարձնել Ադրբեջանը Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 16,456-ի Կոչ եմ անում հնարավորինս շուտ խաղաղության պայմանագիր կնքել․ Շառլ Միշել 

Նիկոլ Փաշինյանի ձեռամբ Արցախն այլևս հայտնվել է իր գոյությունը դադարեցնելու պարտադրանքի առջև. Խոսրով Հարությունյան

Բլոգոսֆերա

ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.«Արդյո՞ք պետք է հաշտվել այն մտքին, որ փակում ենք Արցախի պատմության վերջին էջը։

«Առանց որևէ վերապահումների կարող ենք արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանի ձեռամբ Արցախն այլևս հայտնվել է իր գոյությունը դադարեցնելու պարտադրանքի առջեվ։ Ընդ որում ոչ միայն որպես ինքնուրույն պետական կազմավորում, այլև որպես հայերի հազարամյա բնօրրան։

Եվ զավեշտալին այն է, որ այդ ողբերգությունը փաստացի պատմական իրողություն դարձավ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման օրը։

Քանի որ թուրքերը մեծ նշանակություն են տալիս խորհրդանիշերին. ապա կարելի է այդ հանգամանքը գնահատել անթաքույց ակնարկ մեզ՝ հայաստանցիներիս։

Անշուշտ ցանկացած հայ սրտի խորը կսկիծով է վերաբերվում մեր Սուրբ Արցախի և հերոս արցախահայության այս ողբերգությանը։

Բայց արդյո՞ք պետք է հաշտվել այն մտքի հետ, որ մենք փակում ենք Արցախի պատմության վերջին էջը։

Արդյո՞ք կարող ենք պահպանել իր հայրենիքում հայության ապրելու թեկուզ եվ թույլ հույս։

Արդյո՞ք արցախահայությանը սպասվում է Նախիջևանի հայության ճակատագիրը։

Զարգացումների նման ընթացքն առավել հավանական է, հատկապես, որ կարծես քննարկվում է արցախցիներին՝ իրենց տները թողնելու և գաղթի ճանապարհը բռնելու հնարավորություն տալու հարցը՝ հումանիտար միջանցքի տեսքով։

Իհարկե դա արցախցիների ընտրության հարցն է։ Ուղղակի այդ պարագայում արցախցիները միգուցե կխուսափեն ֆիզիկական խոշտանգումներից (թեպետ անտուն անտեղ, կանանց եվ երեխաներով, ապրելու տարրական պայմանների բացակայության պարագայում նույնչափ անտանելի ծանր է լինելու), բայց կկորցվի Արցախը հայկական պահելու հնարավորությունը։

Ուստի նույնիսկ այս անելանելի վիճակում պետք է փորձել լուծել ամենակարեվորը՝ արցախցուն հնարավորինս փրկել հայրենազուրկ լինելու սպառնալիքից։ Պետք է ի նկատի ունենալ, որ աշխարհաքաղաքական ներկայիս տեղաշարժերը դեռ հեռու են ավարտված լինելուց, ուստի տարածաշրջանում չպետք է բացառել ժամանակի ընթացքում նաեվ ուժերի հայանպաստ հարաբերակցության հաստատում։

Ուստի Եվլախում հանդիպումներում Արցախի ներկայացուցիչները պետք է պնդեն, որ արցախահայության ֆիզիկական անվտանգության խնդիրը հստակ վերապահվի ռուս խաղաղապահներին եվ անհրժեշտության դեպքում քննարկվի նրանց Արցախում գտնվելու ժամկետի երկարացման հարցը։

Արցախի պաշտպանության բանակի եվ իշխանության ներկայացուցիչները չեն կարող հետապնդվել կամ հալածվել։

Ռուսական խաղաղապահների թվաքանակը եվ սպառազինությունը պետք է համալրվի՝ նրանց վերապահված նոր դերակատարմանը համապատասխան։

Արցախում նեքին կարգ ու կանոնի ապահովումը պետք է թողնել Արցախի ոստիկանությանը, որի կազմը, քանակը եվ սպառազինության խնդիրները հանաձայնեցվում են Ադրբեջանի, արցախցիների եվ ռուսական զորամիավորման ղեկավարության միջեվ համաձայնությամբ։

Հասկանալի է, որ հանդիպումներում նման հարցադրումներ անելը Արցախի ներկայացուցիչների ուժերից վեր է։ Այս ամենի մասին ՌԴ ղեկավարության հետ պետք է վաղօրոք բանակցեր եվ պայմանավորվածություններ ձեռք բերեր ՀՀ Վարչապետը։

Բայց մենք լսեցինք Փաշինյանի հերթական մեկնաբանությունն առ այն, որ Արցախում իրավիճակի պատասխանատվությունը մնում է ռուսական զորամիվորման վրա, իսկ ՀՀ իշխանություններն ընդամենը կհետեվեն՝ ստանձնելով պասիվ ստատիստի դեր։

Նման մոտեցումը, ինչպիսի փաթեթավորմամբ էլ այն ներկայացվի, հանցագործություն է սեփական ժողովրդի հանդեպ։

Ուստի մեր ժողովուդը գործող իշխանության առջեվ պետք է դնի արցախահայության եվ Արցախը հայկական պահելու պահանջները եվ պահանջի դրանց կատարմանն ուղված տեսանելի քայլերի հրատապ կատարում։ Չպետք է մոռանալ, որ 2020- ի Եռակողմ հայտարարության տակ իր ստորագրությունն է դրել նաեվ Նիկոլ Փաշինյանը եվ նա պարտավոր է լինել Արցախում զարգացումների շուրջ որոշումների կայացման մասնակից եվ կրում է դրանց հետեվանքների ուղղակի պատասխանատվությունը։

Կրկնում եմ, ըստ իս, Արցախը հայկական պահելու հրամայականն այլընտրանք չունի եվ Փաշինյանը պարտավոր է որպես իշխանություն իր ջանքերը գործադրել այդ ուղղությամբ, որքան էլ դրանց հասնելը դժվար լինի (վերջապես Արցախում ստեղծված իրավիճակն իր գործունեության հետեվանք է):

Իշխանություններին հանրության անունից պահանջներ պետք է ներկայացնի նաեվ Ազգային Կոմիտեն։

Հասկանալի է, որ Եվլախում նման պայմանավորվածությունների գալը շատ դժվար կլինի, բայց չփորձելը՝ սխալ է։

Այդ պայմանավորվածությունները պետք է արձանագրվեն կողմերի միջեվ համապատասխան համաձայնագրով»,- գրել է Խոսրով Հարությունյանը։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Սաուդյան Արաբիայում արքայազն է մահացելՊուտինի և Ռաիսիի՝ ավելի քան հինգ ժամ տևած բանակցություններն ավարտվել ենԻսրայելցի նախարարի որդին զոհվել է Գազայում Adidas-ը թողարկել է կոշիկի տուփի տեսքով թրենդային պայուսակՓաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստՀրդեհ Բայանդուր գյուղումԱՄՆ-ում հայտարարել են Ուկրաինայի նկատմամբ հետաքրքրության մարման մասինՊուտինը կարծում է, որ ազատ առևտրի մասին համաձայնագիրը կընդլայնի ԵԱՏՄ-ի և Իրանի միջև փոխգործակցությունըՈվքեր են վերադառնում գերությունից․ Բաքուն անուններ է հրապարակել Արտակարգ դեպք՝ Երևանում. ընտանիքի 9 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոցներ Ո՞ւմ է պատրաստվում վերադարձնել Ադրբեջանը Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 16,456-իԿոչ եմ անում հնարավորինս շուտ խաղաղության պայմանագիր կնքել․ Շառլ ՄիշելԲաքուն համաձայնել է Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանըԻնչպես է «Հայասաթ-1»-ն անջատվում հրթիռից (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարելԲուենոս Այրեսի խորհրդարանն ընդունել է Ադրբեջանին դատապարտող հայտարարություն Հայկական կողմը դրական է արձագանքել Վաշինգտոնում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման առաջարկին Իրանի նախագահը կոչ է արել դադարեցնել Գազայի հատվածի ռմբակոծումըԱրտաշատում վարորդը հարձակվել է պարեկների վրա, վթարային իրավիճակ ստեղծելՀՀ-ն հանում է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնվենցիայի նստաշրջանը հյուրընկալելու իր հայտը և աջակցում Ադրբեջանի հայտին Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների, Հայաստանը՝ 2 ադրբեջանցիների․ հայտարարություն Ինչու բռնապետ Ալիևը որոշեց արտահերթ նախագահական ընտրությունների գնալ. ադրբեջանագետի անդրադարձը Կարծում եմ՝ ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների հարցում մենք կարձանագրենք հաջողություն. Անդրանիկ Քոչարյան «Զոռբայությամբ» համայնքապետ դարձածները. ո՞վ է հաջորդըՎիետնամում ուսուցչուհին կորցրել է գիտակցությունը աշակերտների կողմից ծեծի ենթարկվելուց հետոՄանուել Պետրոսյանը հաղթել է իրանցի գրոսմայստերին և դարձել Ղազախստանի գավաթի հաղթող Իրանի նախագահը Պուտինին ասել է, որ անարդար աշխարհակարգը տառապանք է պատճառում մարդկությանը Դանիայի իշխանություններն արգելել են Ղուրանի այրումըՊուտինը հայտարարել է, որ Ռուսաստանին այլևս չեն կարող բենզալցակայան անվանելՀեղափոխական պաշտոնյաների աշխատանքի ՕԳԳ-ն. Դավիթ ԽուդաթյանՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հարգանքի տուրք է մատուցել Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին ՀՀ և Իրանի պատվիրակությունները քննարկել են Հայաստանում իրանական առևտրի կենտրոն բացելու հարցը Կիպրոսում Պուգաչովային սպասարկած վաճառողուհուն սպառնացել են աշխատանքից հեռացնելՓաշինյանին ներկայացվել է ԲՏԱ նախարարության 2023 թ. գործունեության հաշվետվությունը Թուրքիան և Հունաստանը ստորագրել են բարեկամության ու բարիդրացիության մասին հռչակագիր50 անձանցից կաշառք ստանալու մեջ մեղադրվող Մարաշի անձնագրայինի պաշտոնյաների գործն ուղարկվեց դատարան Հայաստանի խորհրդարանն ընդունեց 2024-ի պետբյուջեի նախագիծը Բրյուսելում տեղի կունենա ԵՄ ԱլԳ երկրների արտաքին գործերի նախարարների համաժողովըԲրյանսկում կրակոցների ժամանակ հայ ուսուցչուհին իր մարմնով փակել է աշակերտներին Իսպանիայում դպրոցականը ռեկորդային չափերի լոքո է բռնելMercedes Vito-ն վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին Նարինե Ավետիսյանը չընտրվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում Պարոն Սուքիասյան, խնդրում եմ ինձ նկատողություն մի արեք. Ալեն ՍիմոնյանՀՀ փոխվարչապետը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները Հունաստանն ու Թուրքիան պայմանավորվել են վեճերը լուծել խաղաղ ճանապարհովԼարսը բաց է նաև բեռնատարների համար ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներՉեմ բացառում, որ հայեր կգնան, Ադրբեջանում կապրեն, ադրբեջանցիներն էլ կգան, Հայաստանում կապրեն. Ալեն ՍիմոնյանՄասկի SpaceX-ը գնահատվել է 175 միլիարդ դոլար. Bloomberg
Ամենադիտված