Ստի և ճշմարտության պայքար․ ճշմարտությունը պետք է հաղթի. Բագրատ Սրբազան Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ» Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ» Դուք չեք գտնելու գեթ մեկ աշխարհաքաղաքական կենտրոն, որը կպաշտպանի այս իշխանությանը, երբ նրա դիրքերը սասանվեն. Վլադիմիր Մարտիրոսյան «Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են «Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ» «Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ» «Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին «Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է 

«Սիրո առատություն մեր հայրենիքում»․ «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջերս լույս է տեսել երիտասարդ հեղինակ Ատոմ Ավետիսյանի առաջին գիրքը՝ «Հայրենասերը»: Գրքում տեղ գտած ստեղծագործությունները արձակ և չափածո ժանրում են՝ հայրենիքի, կարոտի ու սիրո, կյանքի ու կրքի մասին: «Դպրոցական տարիներին, երբ ուսուցիչները հանձնարարում էին շարադրություն գրել, հասկանում էի, որ այդ պրոցեսն ինձ մոտ ավելի լավ է ստացվում, քան իմ համադասարանցիների: Մասնակցեցի շարադրության մրցույթների, հաղթեցի, հետո պարտվեցի ու կոտրվեցի: Շարադրությունը դարձավ չափածո, հետո արձակ, սկսեցի ինձանից անկախ պոեմներ գրել` չհասկանալով անգամ, թե ինչ է պոեմը, հետո` բալ լադներ: Առաջին բալ լադս նվիրեցի ուսուցչուհուս՝ Իրինա Դավթյանին: Բառացի չասաց, որ պետք է գրող դառնամ, բայց թույլ տվեց ավելի մոտենալ գրականությանը: Ինքս ինձ վրա աշխատելով` հասա այս կետին»,այսպես ենք սկսում Ատոմի հետ մեր զրույցը:

«Հայրենասերը» 12 տարվա աշխատանքի արդյունք է: «Փաստի» հետ զրույցում հավելում է՝ ուզում էր հայրենասեր բառն արժևորել, իսկ կարմիրով ընդգծված սեր բառը խորհրդանշում է սիրո առատությունը հայրենիքում: «Գիրքը պետք է լույս տեսներ 2022 թ.-ին: Սեպտեմբերի 13-ին սկսվեցին ռազմական գործողությունները, ընկերներ ու հրամանատարներ կորցրեցի, ստիպված եղա որոշ ժամանակով հետաձգել գրքի տպագրման աշխատանքները»,-նշում է զրուցակիցս: Գիրքը «ծնվել» է 2023 թ.-ին: Ատոմը որոշել էր՝ գրքի շապիկին լինելու է իր մարտական ընկերոջ ու նրա ընկերուհու լուսանկարը, ինչպես ինքն է ասում՝ շապիկին հայրենիքն ու սերն են պատկերված: «Հովհաննավանք ուղևորվեցինք, այնտեղ նրանց լուսանկարեցինք: Կարծում եմ, որ գիրքը զույգի միասնության օթևան կդառնա և դարձել է:

Տխրության ժամին այն իրենց համար ուրախություն կդառնա, ուրախության ժամին էլ ավելի կերջանկացնի: Իմ այս քայլով գրականության մեջ ինչ-որ չափով նորամուծություն բերեցի, ինձ հարազատ զույգի մեջ ամրություն ստեղծեցի, կարողացա հանրությանը տալ մաքուր, իսկական, հայեցի սեր՝ այդ բառի ամենաուղիղ իմաստով: Ե՛վ որպես զինվորական, և՛ որպես գրող միշտ փորձել եմ տարբերվել և ուրիշներին բերել իմ դաշտ: Հետո սկսվեցին գրքի տպագրման աշխատանքները, խնդիրներ առաջացան, նաև ֆինանսական, որոնք լուծեցինք: Ուզում էի շնորհանդես կազմակերպել, բայց չստացվեց: Մասնագիտությամբ զինվորական եմ, ամեն անգամ, երբ ուզում էինք շնորհանդես կազմակերպել, մի բան խանգարում էր, ասենք, սահմանին էր լարվածություն լինում, իսկ երբ արդեն հստակ օր ու տեղ էինք որոշել, արցախահայությունը բռնագաղթեց Հայաստան: Հաջորդիվ մեր բոլոր ջանքերը գործի դրեցինք նրանց օգտակար լինելու համար»: Ատոմը գրքի վաճառքից գոյացած հասույթով աջակցում է Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին:

«Ի սկզբանե միտք չեմ ունեցել գիրքը վաճառել, սա իմ հեղինակային առաջին գիրքն էր և այն ուզում էի նվիրել իմ ընթերցողին: Մտածում էի, որ եթե հետագայում էլի գրքեր գրվեն, կմտածեմ վաճառքի և հասույթը որևէ տեղ ուղղելու մասին: Բայց երբ արցախահայությունը բռնի տեղահանվեց, որոշեցինք գիրքը վաճառել: Արդեն իսկ կարողացել ենք մի քանի ընտանիքի ֆինանսական օժանդակություն տրամադրել: Շնորհակալ եմ նաև այն մարդկանց, որոնք այս կարևոր գործում իմ կողքին են, օգնում են մոնիթորինգ իրականացնել, որ մեր օժանդակությունը տեղին և հասցեական լինի: Սա ուղղակի ֆինանսական խնդրի լուծում չէ, մեր հայրենակիցներին ցույց ենք տալիս, որ իրենց կողքին ենք, երբեք իրենց մենակ չենք թողնի»,-եզրափակում է Ատոմ Ավետիսյանը:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ստի և ճշմարտության պայքար․ ճշմարտությունը պետք է հաղթի. Բագրատ ՍրբազանՈ՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ»Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ»Դուք չեք գտնելու գեթ մեկ աշխարհաքաղաքական կենտրոն, որը կպաշտպանի այս իշխանությանը, երբ նրա դիրքերը սասանվեն. Վլադիմիր Մարտիրոսյան«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են«Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ»«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն էԻշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ»«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել էԿիրանցիներին միացած զինծառայողներին կանչել են ռազմական ոստիկանություն. «Հրապարակ»Աջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը. պետությունը կփոխհատուցի ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30 տոկոսը. «Փաստ»«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխներըՌուսական գազից հրաժարվելու` ադրբեջանական գազ սպառելուն հակված ՔՊ պատգամավորըԿեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ»Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ»Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ»Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»Էրդողանը չեղարկել է իր այցը ԱՄՆԳեղարքունիքի մարզում բախվել են «Opel»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. վերջինը կողաշրջվել է, կան վիրավորներ Կիրանցում լուսաձայնային հատուկ միջոցի հետևանքով տուժած 5 քաղաքացի և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ․ պատգամավոր ՊՆ–ն անդրադարձել է Կիրանցում տեղի ունեցող ակցիային պայմանագրային զինծառայողների միանալունԲագրատ Սրբազանն այցելում է ոստիկանների կողմից ծեծի հետևանքով հիվանդանոց տեղափոխված տավուշցիներին (տեսանյութ)Սեփական իրավունքների համար մարդկանց պայքարը բացարձակ արդարացի է․ Արման ԹաթոյանՏավուշցիները մեքենայի մեջ նկատել են Մհերի Գրիգորյանին ու Շահին Մուստաֆաևի՞ն․ 168.am Այսօրվա իշխանություններն արտաքին սպառնալիքներին դիմակայելու իրենց ողջ ռեսուրսը սպառել են․ Արշակ Սրբազան (տեսանյութ)Կիրանցում բախումներից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններինԿիրանցում բախումներից տուժած քաղաքացիներին շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց (տեսանյութ) 20 պայմանագրային զինծառայող Տավուշում վայր է դրել զենքերը և միացել շարժմանը (տեսանյութ)Կիրանցում ոստիկանները լուսաձայնային նռնակ են կիրառել․ մի քանի գյուղացի վնասվածքներ են ստացել․ News.am «Ռեալը» Մբապեին արգելել է մասնակցել Օլիմպիական խաղերինՈտքն է այտուցվել, գլխին վնասվածք կա. Կիրանցում բուժօգնություն են տրամադրում բախումներից տուժածներին (տեսանյութ) Գուգարաց թեմի առաջնորդը և Միքայել Սրբազանը Կիրանցում ենԱգրեսիա Արցախի դեմ, սպանություններ, խոշտանգումներ. ԱՄՆ Պետդեպի զեկույցն Ադրբեջանի վերաբերյալՈստիկանությունը հրաժարվում է վերադարձնել ցուցարարների մեքենաները. Վարազդատ ՀարությունյանԷկոնոմիկայի նախկին փոխնախարարի խափանման միջոց տնային կալանքը վերացվել էՓաշինյանը ողջ հանրապետությունով համերգներ է կազմակերպելԿիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ ՇոլցՔիչ հետո մեզ կմիանա Շիրակի թեմի առաջնորդը․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)«Գնացեք այս ժողովրդի ոտքերը լվացեք, և ջուրը, էլ չասեմ, ինչ արեք...». Բագրատ Սրբազանը` սև բերետավորներին«Բրավո քեզ, կիրանցի՛, դու չարին հաղթեցիր»․ Բագրատ Սրբազանին հաջողվեց հանդարտեցնել իրավիճակըԿիրանցում քաշքշուկ ու հրմշտոց սկսվեց սև բերետավորների և քաղաքացիների միջև (տեսանյութ)Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը (տեսանյութ)Պրեմիերա․ Վահագ Ռաշ՝ «Լուսամփոփի պես աղջիկ» (տեսանյութ)ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ–ը գրություն կուղարկի իրավասու մարմնինՔաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժըՄա՛մ, պապան գնացել ա, որ մեր տունը պաշտպանի՞. Սուրեն Պետրոսյանի կինը՝ երեխաների հարցերի մասին (տեսանյութ) Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել կառավարությունում Լարված իրավիճակ՝ Կիրանցում. բնակիչները հրաժարվում են ճանապարհ տալ մեքենային․ ուղիղ
Ամենադիտված