Հայ Եկեղեցին այսօր նշում է Խաչվերացը Թուրքը ու մյուսները լավ գիտեն, որ հայը փող ա սիրում, իսկ էլիատները՝ էլ ավելի. Ալեն Ղևոնդյան ԱՆԻՖ-ում մարդիկ անհասկանալի շատ բարձր աշխատավարձ են ստանում, անհասկանալի գործառույթ են անում. պատգամավոր Արծաթե մեդալով՝ Լոզանի սպորտային արբիտրաժային դատարան. Արթուր Ալեքսանյանը կպայքարի հանուն արդարության Դե Բրույնեն գնահատել է «Ինտերի» շանսերը Չեմպիոնների լիգայում Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի 2 ռազմական օբյեկտի հարվածներ հասցնելու մասին Լեհական ընդդիմությունը ստորագրահավաք է սկսել միգրանտների հարցով հանրաքվե անցկացնելու համար Հայաստանի հավաքականը կմասնակցի հրաձգության երիտասարդների աշխարհի առաջնությանը Աշխարհի ամենաթերագնահատված երկիրը՝ ըստ փորձառու զբոսաշրջիկի Հյուսիսային Կորեան կրկին աղբով լցված օդապարիկներ է նետել դեպի Հարավային Կորեա 

Արևմուտքը թույլ կտա՞, որ Ադրբեջանը շարունակի ծաղրել իրեն. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդարադատության միջազգային դատարանն օրերս բավարարեց Հայաստանի դիմումը՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ։ Ըստ դատարանի, Ադրբեջանը պարտավոր է ապահովել Արցախից հեռացածների վերադարձը։ Պետք է ուշադրություն դարձնել, որ խոսքը ոչ թե դատարանի վերջնական վճռի, այլ ընդամենը միջանկյալ միջոցի մասին է։ Բայց ուշագրավ է, որ Ադրբեջանն իսկույն շտապեց ողջունել դատարանի որոշումը։ Դե, հերթական «դերասանությունն» է անում, հո չէր ասելու՝ ճիշտ է, ես ցեղասպան քաղաքականություն եմ վարել, կներեք, կուղղվեմ...

Ըստ այդմ, Բաքուն փորձում է ձևացնել, թե դատարանն ընդամենը հաստատել է այն, ինչ իրենք էին ցանկանում, բայց իրականում փաստ է, որ ամիսներ շարունակ Արցախն Ադրբեջանի կողմից նախ անմարդկային շրջափակման մեջ էր պահվում, իսկ դրան հետևած ռազմական ագրեսիայի արդյունքում արցախցիները բռնագաղթի ու էթնիկ զտումների ենթարկվեցին։ Ու, այդքանով հանդերձ, Ադրբեջանը միջազգային հանրությանը փորձում էր հավաստիացնել, թե արցախցիներն իր քաղաքացիներն են։ Ադրբեջանում անգամ նշում են, թե Արցախի հայերն իրենց կամքով են հեռացել։ Եվ այս հարցում հիմնական նրբությունն այն է, թե արդյոք միջազգային հանրությունը ու մասնավորապես Արևմուտքը կրկին աչք են փակելու Ադրբեջանի գործողությունների առաջ՝ կուլ գնալով կեղծ հավաստիացումներին։ Մյուս կողմից էլ՝ ուշագրավ է, որ միջազգային դատարանի ցանկացած որոշում շատ մեծ ոգևորություն է առաջ բերում Հայաստանում՝ մասնավորապես իշխանամերձ շրջանակներում։

Հիշենք, որ 2023 թվականի փետրվարին Հաագայի դատարանը որոշում էր ընդունել, որով Ադրբեջանին պարտավորեցրել էր քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի անխափան կապն ապահովելու ուղղությամբ և ապաշրջափակել Արցախը: Ավելին, ամիսներ անց նույն դատարանը վերահաստատել էր իր որոշումը, սակայն Ադրբեջանը լիովին անտեսեց այն: Արցախը տոտալ շրջափակման մեջ պահելով հանդերձ՝ Բաքուն ընդգծում էր, թե Լաչինի միջանցքը բաց է։ Իսկ միջազգային հանրության տարբեր սուբյեկտներ նշում էին, թե դատարանի որոշումը ենթակա է պարտադիր կատարման՝ միաժամանակ դատապարտելով Ադրբեջանի գործողությունները։ Բայց խոսքերից այն կողմ ոչինչ չձեռնարկվեց՝ Ադրբեջանին ստիպելու կատարել Հաագայի դատարանի որոշումը։

Ուստի Ադրբեջանը, տեսնելով, որ Լաչինի միջանցքը բացելու համար միջազգային հանրությունը մտադիր չէ իր դեմ գործողություններ ձեռնարկել, դիմեց ագրեսիայի։ Ու այսքանից հետո Ադրբեջանի ԱԳՆ-ն իր արձագանքով կարծես թե ծաղրում է արցախցիների վերադարձն ապահովելու վերաբերյալ Հաագայի դատարանի միջանկյալ միջոցի վերաբերյալ որոշումը։ Բաքուն գործում է այն տրամաբանությամբ, որ եթե իրեն հաջողվեց անտեսել Լաչինի միջանցքը բացելու վճիռը, ապա իրեն կհաջողվի նաև թույլ չտալ, որ արցախցիները վերադառնան իրենց բնակավայրերը, և արդյունքում Արցախը կադրբեջանականացվի։ Ու այս հարցում էլ հայ հանրության որոշակի արևմտամետ շրջանակներում հասունանում է այն մտայնությունը, թե Արևմուտքը ճնշում է գործադրելու և Ադրբեջանին ստիպելու է, որ արցախցիները վերադառնան իրենց հայրենի բնակավայրերը։

Օրինակ՝ Ֆրանսիայի արտգործնախարարությունը հայտարարում է, թե Արդարադատության միջազգային դատարանի՝ Ադրբեջանին ուղղված հրամանը Լեռնային Ղարաբաղ ցանկացողների վերադարձն ապահովելու և ԼՂ-ում գտնվողների նկատմամբ ուժ չկիրառելու կամ չահաբեկելու մասին համապատասխանում է Ֆրանսիայի դիրքորոշմանը: ԱՄՆ Սենատն էլ բանաձև ընդունեց, որով առաջարկվում է ԱՄՆ նախագահին երկու տարով արգելել 1992 թվականի «Արտաքին գործառույթների, արտահանման ֆինանսավորման և հարակից ծրագրերի հատկացումների մասին» օրենքի («Ազատության աջակցության ակտի») 907 ենթաբաժինը շրջանցելու իրավունքից՝ կապված Ադրբեջանին տրամադրվող օգնության հետ: Բայց եթե հավաքական Արևմուտքն այդքան հետաքրքրված էր Արցախի ճակատագրով, կարող էր ժամանակին կանխել Ադրբեջանի ագրեսիան ու պատժամիջոցներ կիրառել Ալիևի նկատմամբ։

Ավելի հզոր միջազգային դերակատարների նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվում, մի՞թե Ալիևի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը դժվար էր։ Իսկ հիմա, երբ արդեն էթնիկ զտումները տեղի են ունեցել, պիտի Արևմուտքը Ադրբեջանի դեմ լուրջ քայլերի դիմի՞։ Իրականում խնդիրն այլ տեղում է, Արևմուտքին ոչ այնքան հայերի իրավունքների վերականգնումն է հետաքրքիր, որքան Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու իրենց շահերը։ Ու այս իրավիճակում ընդհանրապես պետք չէ միամիտ լինել ու մտածել, թե ուրիշները կգան ու մեզ կհանեն ներկայիս դժվարին իրավիճակից։ Միակ խնդիրն այստեղ այն է, թե որքանով Արևմուտքը թույլ կտա, որ Ադրբեջանը շարունակի ծաղրել իրեն՝ սիրախաղեր տալով Ռուսաստանի հետ...

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հայ Եկեղեցին այսօր նշում է Խաչվերացը Թուրքը ու մյուսները լավ գիտեն, որ հայը փող ա սիրում, իսկ էլիատները՝ էլ ավելի. Ալեն Ղևոնդյան ԱՆԻՖ-ում մարդիկ անհասկանալի շատ բարձր աշխատավարձ են ստանում, անհասկանալի գործառույթ են անում. պատգամավորԱրծաթե մեդալով՝ Լոզանի սպորտային արբիտրաժային դատարան. Արթուր Ալեքսանյանը կպայքարի հանուն արդարության Դե Բրույնեն գնահատել է «Ինտերի» շանսերը Չեմպիոնների լիգայումԻսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի 2 ռազմական օբյեկտի հարվածներ հասցնելու մասինԼեհական ընդդիմությունը ստորագրահավաք է սկսել միգրանտների հարցով հանրաքվե անցկացնելու համարՀայաստանի հավաքականը կմասնակցի հրաձգության երիտասարդների աշխարհի առաջնությանըԱշխարհի ամենաթերագնահատված երկիրը՝ ըստ փորձառու զբոսաշրջիկիՀյուսիսային Կորեան կրկին աղբով լցված օդապարիկներ է նետել դեպի Հարավային Կորեա29 տարեկանում մահացել է բալետի պարուհի Միքայելա Դե ՊրինսըԵրգչուհի Մալենայի նոր լուսանկարները (լուսանկարներ)Չինաստանը ԱՄՆ-ից պահանջում է հրաժարվել ապրանքների մաքսատուրքի բարձրացման ծրագրիցԳեղամ ջան դու հայրենասեր մարդ ես, պատրաս՞տ ես արդյոք մտնել քո լռությամբ մի մեղքի տակ, եթե այդ երեխաների մի մասը մի քսան տարուց հոգեկան կամ ֆիզիկական խնդիրներ ունենան. Քոչարյան«Վլադիմիր Պուտինը կստորագրի իր մահվան դատավճիռը». ԲոլթոնՎեհափառը ՄՔԴ նախկին դատախազին է ներկայացրել Հայաստանի առջև ծառացած անվտանգային հիմնախնդիրներըՌԴ-ն հավանում է ուկրաինական խնդրի բանակցությունների համար «կամուրջ կառուցելու» Չինաստանի ծրագիրըՖրանսիան ևս մեկ անգամ հաստատում է Հայաստանի կողքին լինելու որոշումըՔՊ-ի հեռանալուց հետո նոր կերևա, թե ինչ մեծ ծավալի թալանով են զբաղվել․ միայն ԱՆԻՖ-ում 10 միլիարդ դրամից ավելի գումար է վատնվել․ Աննա ԳրիգորյանԵրկարակեցության համար պատասխանատու են առողջության հինգ կարևոր ցուցանիշները. GeroScienceԻրավապաշտպան Կարապետ Պողոսյանը տնային կալանքից ազատ է արձակվել. փաստաբաններԻրանը հերքել է Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ վաճառելու լուրերըՔՊ-ականները բիզնես նախաճաշի ֆորմատով հանդիպել են առևտրային բանկերի ղեկավարների հետԱզատի ջրամբարի ճանապարհին բախվել են Toyota-ն և Mercedes-ը, վերջինը գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ«Եվրոպական ժառանգության օրերը» Հայաստանում մեկնարկել է Արենիում անցկացվող Արհեստների միջազգային փառատոնովՄեկնարկվել է «Իմ հավատամքը. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան» ֆիլմի պրեմիերան (տեսանյութ)Փրկարարները Վանաշեն գյուղի տներից մեկի բակից հեռացրել են մոտ 85 տոննա ջուրՄահը վերափոխվեց կյանքի, Խաչը մահվանից դարձավ կյանքի խորհրդանիշ․ Սուրբ Խաչի տոնԱստծո կամքով հանդիպեցի Ավոյին ու հասկացանք՝ սիրում ենք իրար. Նունե Եսայան (տեսանյութ)Երկրաշարժ՝ Կասպից ծովումԵրևանում տեղացած հորդառատ անձրևի պատճառով կրկին Մաշտոցի պողոտան հայտնվել էր «շրջափակման» մեջՔՊ-ական պատգամավորը ժամկետից ուշ է հայտարարագիր ներկայացրել. ինչ ունեցվածք ունի Էդուարդ Աղաջանյանը. Armlur.amԲրյուսելում տեղի է ունեցել երաժշտական երեկո՝ նվիրված Արցախին ու արցախահայությանըԱյս ֆիլմը բոլորի մասին է. Նազիկ ԱվդալյանԾնունդդ շնորհավոր գեներալ ջան․ ազատությո՛ւն մեր բոլոր գերիներին/ռազմագերիներին․ Տիգրան ԱբրահամյանԿյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դրամատուրգ, երգիծաբան Սամվել ԽալաթյանըՍամի Նասերին բեքսթեյջ կադրեր է հրապարակել «Սուրբը 2» սերիալի նկարահանումներից (լուսանկարներ)Ինչպես 5 տարի պարտվել Իգոր Սարգսյանին և չկարողանալ տղամարդավարի ընդունել դա. Yerkir.amԱրտառոց դեպք՝ ՀՀ մարզերից մեկում․ծնողների պնդմամբ` դպրոցում երեխայի նկատմամբ ոտնձգություն է կատարվելՄխիթար Հայրապետյանը ծանոթացել է «Ինժեներական քաղաք»-ում ընթացող աշխատանքներինԵրևանում հորդառատ անձրևի հետևանքով բազմաբնակարանային շենքի հիմնական պատը մասամբ փլուզվել էԹրամփի դեմ մահափորձի ժամանակ ԱՄՆ Գաղտնի ծառայության աշխատանքում խախտումներ են հայտնաբերվել Սիմոն Զավարյանի շիրիմին ՀՅԴ մեծ ընտանիքը համալրվեց նորագիրներով. Գեղամ Մանուկյան Գազայում երկու օրում իսրայելական հարվածներից 64 մարդ է զոհվել (լուսանկարներ)Հրդեհ է բռնկվել Գավառում հայտնի «Մոդա Լիկա» հագուստի խանութում. shamshyan Աշխարհի երիտասարդ պատգամավորները հավաքվել են Հայաստանում. ԱԺ-ն ամփոփել է գլոբալ համաժողովըՌուսաստանն ու Ուկրաինան «103-ը՝ 103-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են իրականացրելԻնչու է ID քարտ «հանելը» դարձել մեծ խնդիր. մանրամասներ Հայաստանում առաջին անգամ անցկացվում է Furniture Expo 2024 կահույքի մասնագիտացված ցուցահանդեսը Փաշինյան. Պետությունը հենց դրա համար է, որ ստուգի, արդյո՞ք կենացով ստանձնված տուրքը տրվել է հայրենիքին
Ամենադիտված