Շոլցը Պուտինին կոչ է արել դուրս բերել զորքերն Ուկրաինայից
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ կոչ է արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ավարտել հատուկ ռազմական գործողությունը և դուրս բերել զորքերը։ Նրա հատարարությունը Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ փոխանցել է ՌԻԱ Նովոստին։
«Այսօր առաջին անգամ Ուկրաինա ներխուժումից հետո Ռուսաստանի նախագահը մասնակցել է G20 երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների տեսակոնֆերանսին։ Ես կոչ եմ արել նախագահ Պուտինին դադարեցնել իր ներխուժումն Ուկրաինա և դուրս բերել զորքերն ուկրաինական տարածքից, որպեսզի այս պատերազմը վերջապես ավարտվի», - ասել է Շոլցը։
Գերմանիայի կանցլերը նաև նշել է, որ Գերմանիան հանդես է գալիս Ուկրաինայում «տեւական և արդար խաղաղության» օգտին՝ ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա։