Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ Միևնույն է, դավաճանությունը չի ներվում, ամեն տեղ հիշեցնում և հիշեցնելու են․ Արտակ Զաքարյան Շիրակում ստեղծվեց շարժում ի զորակցություն Տավուշի Իսրայելում հակակառավարական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը Ի՞նչ է ուզում ԱԺԲ-ն. Փաշինյանի ամերիկյան տերերը դժգո՞հ են նրանից. «Հրապարակ» ՌԴ–ն հավատարիմ է այլ պետությունների գործերին չմիջամտելու քաղաքականությանը․ Շոյգու «Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ՝ Հայաստանի մարզերում (լուսանկարներ) Չլինի 102-րդ ռազմաբազան Հայաստանում, վաղն այստեղ լինելու են թուրքական զորամիավորումներ. Վահե Դավթյան (տեսանյութ) ՌԴ Պետդումայում առաջարկել են Ռուսաստանից միգրանտների արտաքսման նոր ռեժիմ սահմանել 

300 000 դրամը ետ ստանալու համար առևանգել և սպանության սպառնալիք է հնչեցրել պարտապանի խնամուն

Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել են ինքնիրավչության, հոգեկան ներգործության, մարդուն առևանգելու, ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, կրելու դեպքի հանգամանքները: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն։

Քննությամբ հիմնավորվել է, որ Էջմիածին քաղաքի բնակիչ Ա.Ու.-ն Խաչփար գյուղի բնակչից գնել է «Վազ 21010» մակնիշի ավտոմեքենա, որի համար արժեքի մի մասը վճարել է, իսկ մյուս մասը՝ 300 000 դրամի չափով, մնացել է պարտք:

Արմավիրի մարզի Արշալույս գյուղի 32-ամյա բնակիչ Ա.Հ.-ն, տեղեկանալով, որ Ա.Ու.-ն գումարը չի տալիս, որոշել է իր ընկեր, Էջմիածին քաղաքի 34-ամյա բնակչի՝ Ա.Ա.-ի հետ, խմբի կազմում, Ա.Ու.-ից 300.000 դրամ պարտք գումարը վերադարձնել ստիպելու նպատակով, վերջինիս հետ խնամիական կապերի մեջ գտնվող Ա.Չ.-ին առևանգել:

Այդ նպատակով, 2022թ. հունիսի 16-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Ա.Հ.-ն և Ա.Ա.-ն, նախնական համաձայնությամբ, խաբեությամբ, վստահությունը չարաշահելու եղանակով, Էջմիածին քաղաքի Չարենցի փողոցից, գումարային հարցերը պարզաբանելու համար նստել են Ա.Չ.-ի կողմից վարվող «Վազ 2109» մակնիշի ավտոմեքենան։ Ապա Ա.Հ.-ն, Ա․Չ․-ի կամքին հակառակ, կացնի ցուցադրմամբ վերջինիս դիմադրությունը ճնշելով, սպանության սպառնալիքներ տալով, ստիպել են ավտոմեքենան վարել Էջմիածին քաղաքի Չոբանքարա կոչվող տարածքում գտնվող առանձնատուն, վերցրել ավտոմեքենայի բանալիները և բջջային հեռախոսը, նրան զրկել փախուստի դիմելու հնարավորություններից։ Դրանից հետո, խնամու՝ Ա.Ու.-ի գտնվելու վայրը պարզելու նպատակով, Ա.Ա.-ն ձեռքերով հարվածներ է հասցրել Ա.Չ.-ի մարմնի տարբեր մասերին:

Շարունակելով հանցավոր գործողությունները՝ Ա.Հ.-ն իր ընկեր Ա.Ա.-ի հետ, Ա․Ու․-ին պարտքը վերադարձնել ստիպելու համար, վերջինիս կողմից վերանորոգվող և նրա տան բակում կայանված՝ սեփականության իրավունքով այլ անձի պատկանող «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան, առանց սեփականատիրոջ կամքը հաշվի առնելու, նրան տեղյակ պահելու, 2022թ․ հունիսի 17-ին, իրենց հայեցողությամբ, ավտոքարշակով տեղափոխել են Արմավիրի մարզի Առատաշեն համայնք՝ կատարելով ինքնիրավչություն և ավտոմեքենայի սեփականատիրոջը պատճառելով գույքային վնաս:

Բացի այդ՝ Ա.Հ.-ն քննությամբ դեռևս չպարզված ժամանակահատվածում և հանգամանքներում ապօրինի կերպով ձեռք է բերել և դեպքի օրն իր պայուսակում ապօրինի պահել է ռազմամթերք հանդիսացող, գործարանային արտադրության, «Մ-75» տեսակի մարտական բեկորային նռնակ՝ իր պայթուցիչով, որը խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Ա.Հ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով (համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասին), 322-րդ հոդվածի 1-ին մասով (համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 460-րդ հոդվածի 1-ին մասին), 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին) և 137-րդ հոդվածի 1-ին մասով ( համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 1-ին մասին), իսկ Ա.Ա.-ին՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով, 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 118-րդ հոդվածով (համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասին):
Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Օրվա խորհուրդ. Ապրիլի 28Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՄիևնույն է, դավաճանությունը չի ներվում, ամեն տեղ հիշեցնում և հիշեցնելու են․ Արտակ ԶաքարյանՇիրակում ստեղծվեց շարժում ի զորակցություն ՏավուշիՈսկեպար 1991թ. մայիսի 6 / Կոլցո օպերացիայի ամենաարյունոտ էջը. Ոսկեպար (տեսանյութ)60-ամյա կինը հաղթել է «Միսս Բուենոս Այրես 2024» մրցույթում (լուսանկարներ)Նիկոլ Փաշինյանին ու Աննա Հակոբյանին նկարահանել են Սևանում գտնվող սրճարանում (տեսանյութ)Ինչպես են ոստիկանները փակում ակցիայի մասնակիցների ճանապարհը (տեսանյութ)Իսրայելում հակակառավարական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը Ի՞նչ է ուզում ԱԺԲ-ն. Փաշինյանի ամերիկյան տերերը դժգո՞հ են նրանից. «Հրապարակ»Այսօրվա դրությամբ ես ելք չեմ տեսնում, բացի Փաշինյանի հանկարծամահ լինելուց․ Արմինե Ադիբեկյան (տեսանյութ)ՌԴ–ն հավատարիմ է այլ պետությունների գործերին չմիջամտելու քաղաքականությանը․ ՇոյգուՀրաձգություն՝ Թուրքիայում․ սպանվել է երկու ոստիկան, կա ութ վիրավոր«Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ՝ Հայաստանի մարզերում (լուսանկարներ)Չլինի 102-րդ ռազմաբազան Հայաստանում, վաղն այստեղ լինելու են թուրքական զորամիավորումներ. Վահե Դավթյան (տեսանյութ)ՌԴ Պետդումայում առաջարկել են Ռուսաստանից միգրանտների արտաքսման նոր ռեժիմ սահմանելՓաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին Այսօր Արթուր Վանեցյանի որդու հարսանիքն էՀամազգային համախմբում՝ նաև սպորտի միջոցով. Գագիկ Ծառուկյանը պարգևատրել է բազկամարտի չեմպիոններին (տեսանյութ) Սրբազանն ասաց ամեն ինչ․ Արման Հովհաննիսյան Մահացել է երգիչ Սահակ Սահակյանը Աջակցում ենք Տավուշում սկսված համակայկական պայքարին․ Կոնսերվատորիայի Միասնական շարժումՍյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է․ ՆԳՆ ՓԾ–ն տեսանյութ է հրապարակել դեպքի վայրից«Կոչ արթնության»․ բողոքի և իրազեկման ակցիա՝ Գյումրիում (լուսանկարներ)Զելենսկու ճակատագիրը միանշանակ կանխորոշված ​​է․ ՊեսկովԵկեղեցին ճիշտ այնտեղ է, որտեղ պետք է լինի` իր ժողովրդի կողքին. Արմեն Աշոտյան Չինաստանը մեծ թվով ռազմական ինքնաթիռներ է ուղարկել Թայվանի ափերԼոռիում ոստիկանները հրելով գետնին են գցել լրագրող Անի Ներկարարյանին, որը ոտքի շրջանում վնասվածք է ստացել․ ՀԺՄ Երիտասարդները սահմանային սյուների մակետներ են տեղադրել Երևանի փողոցներում (լուսանկարներ)Ռայան Գոսլինգը երկրպագուներին զարմացրել է իր փոփոխված դեմքովՏաջիկստանի ԱԳՆ–ն քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել ՌուսաստանՈստիկանությունը հանձն է առել քաղաքական իշխանության հակապետական գործունեության ակտիվ սատարողի դեր․ ԱբրահամյանԿաթողիկոսն ընդունել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներինՍյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի և տուժածների թիվն աճել էՃանապարհը փակած ցուցարարները դանակով ծակել են ավտոմեքենայի անվադողը. ՔԿ Բերման ենթարկելով իմ տղային՝ փորձում են ինձ լռեցնել, ես հետ չեմ կանգնելու. գնդապետ Մախսուդյան (տեսանյութ) Ակցիա՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում (տեսանյութ)Այս ինչ անպատժելիության մթնոլորտ է, ոստիկանապետություն է․ լրագրող Անի Գևորգյան (տեսանյութ)Ռեժիսոր Դավիթ Սահակյանցը միացել է Կիրանցի պայքարին«Հայրենիքը բոլորիս կարիքն ունի»․ ակցիա՝ Օպերայի մեծ դահլիճում ընթացող «Ֆրանկոֆոնիա 2024» միջոցառման ժամանակ (տեսանյութ)Կիրանցից սկսվելու է ազատագրական շարժումը․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)Արթուր Դավթյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն Լարված իրավիճակ՝ Երևանում․ մեծ թվով ոստիկաններ են կուտակվել, փորձում են բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին (տեսանյութ)Դիմակավորված ոստիկանները բերման են ենթարկել գնդապետ Միհրան Մախսուդյանի որդունՀերիք եղա՛վ, մենք ստի մեջ չպիտի ապրենք. Արսեն Գրիգորյանը՝ Ոսկեպարից (տեսանյութ) «Հայաստանը մայր է, մորը չեն հանձնում»․ ակցիա՝ Քաղաքացու օրվան նվիրված համերգի ժամանակ (տեսանյութ)Իրազեկման ակցիա՝ Ազատամուտ գյուղում (լուսանկարներ)Կա 3 զոհ․ ՆԳՆ ՓԾ–ն մանրամասներ է հայտնել Սյունիքում տեղի ունեցած ավտովթարից
Ամենադիտված