ՄԻՊ-ը Վրաստանում է․ մասնակցում է տարածաշրջանային համաժողովին
Վրաստան![ՄԻՊ-ը Վրաստանում է․ մասնակցում է տարածաշրջանային համաժողովին](/timthumb.php?src=disc/02-12-23/3e2fcbf39199721d477ae833f7035aa7.jpg&w=780)
Մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի այցը Վրաստանի Հանրապետություն։ Հայտնում են ՄԻՊ գրասենյակից։
Դեկտեմբերի 1-ին Պաշտպանը մասնակցել է իրավունքի գերակայության և բոլորի համար արդարադատության մատչելիության բարելավման Թբիլիսիի տարածաշրջանային համաժողովին և դրա շրջանակներում կազմակերպված պանելային քննարկմանը, որին ներկա էին միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև պետական մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչներ, տարբեր երկրների մարդու իրավունքների պաշտպաններ։
Գերմանիայի կառավարության աջակցությամբ ՄԱԶԾ-ի վրաստանյան գրասենյակի կողմից կազմակերպված միջոցառման նպատակն էր գնահատել իրավունքի գերակայության տարածաշրջանային միտումներն ու մարտահրավերները Հայաստանում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում, այդ թվում` տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության բնագավառում։
![](banners/armflix.jpg)