Բայրամովը Միշելի խորհրդականի հետ քննարկել է Երևանի հետ խաղաղության գործընթացի հեռանկարները
Աշխարհ![Բայրամովը Միշելի խորհրդականի հետ քննարկել է Երևանի հետ խաղաղության գործընթացի հեռանկարները](/timthumb.php?src=disc/11-12-23/17cd14c30315eeb3204ce62746008f77.jpg&w=780)
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն այսօր Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր խորհրդական Սայմոն Բորդյուի հետ քննարկել է Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացի հեռանկարները։
«Մենք քննարկել ենք Ադրբեջանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների օրակարգի հարցերը, ինչպես նաև ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացի հեռանկարները»,-թվիթերի իր էջում գրել է Բայրամովը։
![](banners/armflix.jpg)