Հունգարիան վտանգավոր է համարում Մակրոնի գաղափարը ՌԴ–ն կարող է օգնել Չինաստանին նախապատրաստվել Թայվանի վրա հարձակմանը․ Bloomberg Ով է Բագրատ Սրբազանը և ինչ ուղի է անցել (տեսանյութ) Փաշինյանը կուսակիցների հետ քննարկել է կրթության ոլորտի բարեփոխումները՝ «Հայրենիքը պետությունն է» հայեցակարգի դիտանկյունից Պայքարը մտնում է վճռական փուլ, այս քարտեզն այլևս չի կարմրելու․ Սուրեն Պետրոսյան ՀԿ–ները մտահոգություն են հայտնել Տավուշի հատվածում սահմանազատման և սահմանագծման մեթոդների կապակցությամբ Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի Վրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցից Չեք պատկերացնի, թե այս անձրևները մեզ ինչքան էին պետք․ Գագիկ Սուրենյան Զախարովան զգուշացրել է Լոնդոնին 

Կարևորագույն առևտրային ուղիները՝ աշխարհաքաղաքական շահերի բախման կիզակետում. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գաղտնիք չէ, որ այսօր առանձնակի կարևորություն է ստացել այլընտրանքային հաղորդակցության ուղիների գործարկման հարցը՝ հնարավոր անկայունության պարագայում շրջանցող միջանցքների և ճանապարհների ապահովման տեսանկյունից։ Օրինակ՝ Գազայի հատվածում Իսրայելի կողմից ռազմական գործողությունների մեկնարկին զուգահեռ ակտիվացել են Եմենի հութիները, որոնք շիա են և Իրանի ազդեցությունն են կրում։ Եվ չնայած այն հանգամանքին, որ հութիները աշխարհագրորեն հեռու են Գազայի հակամարտության գոտուց, սակայն Իսրայելի դեմ պատերազմ են հայտարարել։ Հութիները նշում են, որ Իսրայել ուղևորվող նավերին թույլ չեն տա անցնել Կարմիր ծովի և Բաբ ալ Մանդեբի նեղուցի ջրերով, մինչև Գազայի հատվածում ռազմական գործողությունը չդադարեցվի։

Ըստ այդմ, հութիներն անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով առևտրային նավերի վրա հարձակումներ են իրականացնում։ Եվ ավելի քան 20 երկիր համաձայնել է միանալ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիային՝ պաշտպանելու Կարմիր ծովում նավագնացությունը։ Իսկ հութիների ղեկավարությունը սպառնացել է Կարմիր ծովում հարձակվել այն երկրների նավերի վրա, որոնք միջազգային կոալիցիայի կազմում կմիանան այս տարածաշրջանում նավագնացությունը պաշտպանելու ԱՄՆ գործողությանը։ Խնդիրն այն է, որ Կարմիր ծովով ու Սուեզի ջրանցքով է անցնում համաշխարհային առևտրի 10-15 տոկոսը, և եթե խաթարվի նավագնացությունն այս հատվածում, ապա նշված առևտրային ուղուց կախվածության մեջ գտնվող երկրների տնտեսությունը էապես կտուժի։ Ու արդեն իսկ բազմաթիվ փոխադրող ընկերություններ, հաշվի առնելով Կարմիր ծովով անցնող առևտրի ռիսկայնությունը, նախընտրում են Աֆրիկան շրջանցելու միջոցով դուրս գալ Ատլանտյան օվկիանոս ու հասնել Եվրոպա։

Իսկ առավել երկար առևտրային ճանապարհը նպաստում է ծախսերի ավելացմանը, ապրանքների գների բարձրացմանն ու պայմաններ ստեղծում ինֆլ յացիայի համար։ Ուստի այս պայմաններում առաջնահերթություն է ձեռք բերում առևտրի իրականացման համար այլ հաղորդակցության ուղիների գործարկման հարցը։ Երբ Արևմուտքը շահագրգռված չէ, որ առևտրային ճանապարհներն անցնեն Ռուսաստանով, որը պատժամիջոցների տակ է, ապա ակտուալություն է ստանում Ռուսաստանի տարածքը շրջանցող հաղորդակցության ուղու գործարկումը։ ԱՄՆ-ը չի ցանկանում նաև, որ կարևորագույն հաղորդակցության ուղիներն անցնեն պատժամիջոցների տակ գտնվող Իրանով։ Մյուս կողմից էլ՝ G20-ի երկրների հանդիպման ժամանակ Հնդկաստան-Մերձավոր Արևելք-Եվրոպա միջանցքի կամ նոր «համեմունքների երթուղու» մասին ձեռք բերված համաձայնությունը կորցրել է իր ակտուալությունը, քանի որ նախատեսվում էր, որ այն անցնելու է Իսրայելով, իսկ այդ երկիրը պատերազմի մեջ է գտնվում, ու արաբական երկրներում էլ աճում են հակաիսրայելական տրամադրությունները։

Հենց այս իրավիճակի պայմաններում է, որ առանձնակի կարևորություն է ձեռք բերում «Միջին միջանցքի» գաղափարը, որը Չինաստանը Միջին Ասիայի, ապա Թուրքիայի միջոցով կապելու է Եվրոպային ու շրջանցելու է Ռուսաստանի և Իրանի տարածքը։ Բայց Արևմուտքը ցանկանում է, որ նման հաղորդակցության ուղին գործի իր պայմաններով։ Այսինքն՝ Ռուսաստանը դուրս գա Հարավային Կովկասից ու որևէ ներազդեցություն չունենա այդ ճանապարհի վրա։ Արևմուտքը դեմ է նաև, որ Թուրքիան լիակատար վերահսկողություն ունենա այդ ճանապարհի վրա ու իրականություն դարձնի իր պանթուրքական ծրագրերը։ Եվ եթե Թուրքիան հնարավորություն ստանա վերահսկել Չինաստանը Եվրոպային կապող ճանապարհը ու կյանքի կոչել պանթուրքական ծրագրերի իրականացումը, ապա այդ դեպքում Անկարան լիովին դուրս կգա արևմտյան ուղեծրից՝ չնայած որ ներկայիս պայմաններում ևս սեփական խաղն է առաջ տանում։

Հենց դրանով է պայմանավորված, որ Արևմուտքից, մասնավորապես Վաշինգտոնից ու Փարիզից, պարբերաբար հայտարարում են, թե իրենք աջակցում են Հայաստանի տարածքային ամբողջականությունը ու ճնշում են գործադրում, որ Ադրբեջանը չհարձակվի Սյունիքի վրա ու չբացի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»։ Իսկ Ռուսաստանը և Իրանը շահագրգռված են, որ Հարավային Կովկասով անցնող հաղորդակցության ուղիների վրա կոնկրետ ներազդեցություն ունենան։ Նրանց շահերը հեռանկարային առումով հակասում են Թուրքիայի ու Արևմուտքի հավակնություններին։ Պատահական չէ, որ պաշտոնական Թեհրանը ոչ միայն դեմ է հանդես գալիս տարածաշրջանում ճանաչված սահմանների փոփոխությանն, այլև հայտարարում է, որ դեմ է արտատարածաշրջանային ուժերի ներկայությանը մեր տարածաշրջանում՝ նկատի ունենալով Արևմուտքին։ Իր ազդեցության գոտին ընդլայնող Պեկինը ևս շահագրգռված է «Միջին միջանցքի» հաղորդակցության ուղու ճանապարհի գործարկմամբ։

Քանի որ չինական առևտուրը շատ է կախված Հարավչինական ծովից, որը ԱՄՆ-ի հետ կոնֆլիկտի պարագայում ամերիկյան ռազմածովային ուժերը դաշնակիցների հետ միասին կարող են փորձել բլոկադայի ենթարկել, ուստի Պեկինը շահագրգռված է, որ ունենա զարգացած առևտրային մի քանի ցամաքային ուղի, որի միջոցով չինական ապրանքները կարող են հասնել Եվրոպա։ Բայց Չինաստանին նույնպես ձեռնտու չէ Թուրքիայի շատ հզորացումը, քանի որ Անկարան իր ազդեցությունը կարող է տարածել մինչև Միջին Ասիա ու դրանից հետո ավելի ակտիվ միջամտել Չինաստանի ներքին գործերին՝ մասնավորապես թյուրքախոս ույղուրների մասով, որոնք սեպարատիստական ձգտումներ են ցուցաբերում։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հունգարիան վտանգավոր է համարում Մակրոնի գաղափարըՌԴ–ն կարող է օգնել Չինաստանին նախապատրաստվել Թայվանի վրա հարձակմանը․ BloombergՈվ է Բագրատ Սրբազանը և ինչ ուղի է անցել (տեսանյութ) Փաշինյանը կուսակիցների հետ քննարկել է կրթության ոլորտի բարեփոխումները՝ «Հայրենիքը պետությունն է» հայեցակարգի դիտանկյունիցՊայքարը մտնում է վճռական փուլ, այս քարտեզն այլևս չի կարմրելու․ Սուրեն ՊետրոսյանՀԿ–ները մտահոգություն են հայտնել Տավուշի հատվածում սահմանազատման և սահմանագծման մեթոդների կապակցությամբԶինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստիԱննա Հակոբյանը մանկատան սաների հետ այցելել է Կենդանաբանական այգի (տեսանյութ) Վրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցիցՔեյթ Միդլթոնի դուստրը 45 հազար դոլար արժողությամբ նվեր է ստացելՉեք պատկերացնի, թե այս անձրևները մեզ ինչքան էին պետք․ Գագիկ ՍուրենյանԶախարովան զգուշացրել է ԼոնդոնինՊայքարը վճռական փուլ է մտնում, վաղը կներկայացնենք հետագա քայլերը․ Գառնիկ Դանիելյան Շվեդիայի ոստիկանությունը թույլատրել է Ղուրան այրել «Եվրատեսիլի» նախօրեինԿիպրոսը ողջունում է ՀՀ և Ադրբեջանի կողմից Ալմա Աթայի հռչակագիրը դելիմիտացիայի հիմք օգտագործելը Մեծ Բրիտանիան թույլ է տվել Կիևին իր զենքով հարվածներ հասցնել ՌուսաստանինԿիրանցն այս պահին (տեսանյութ)«Պարելու ժամանակ ձեռքը սրտի կողմը տարավ ու ընկավ»․ դպրոցի տնօրենը՝ 13-ամյա աղջկա մահվան մասին. Iravaban Վաղը կանցկացվի Վազգեն Մանուկյանի գործով դատական նիստԹբիլիսիում վերսկսվել են բողոքի ցույցերը խորհրդարանի դիմաց (տեսանյութ)Ինչ արել ենք լավ ենք արել. փոխոստիկանապետը` Կիրանցում ուժ կիրառելու մասին (տեսանյութ) Ցավոք, չհաջողվեց հակառակորդին կանգնեցնել․ Քյոխը` 44–օրյա պատերազմի մասին (տեսանյութ)Վրաններն էլ չկան, 350 բնակիչ ունեցող գյուղում 3000 բերետավոր կա․ Կիրանցի բնակիչԻնչո՞ւ ընդդիմությունը չի աջակցում Տավուշյան շարժմանը․ Իշխան Սաղաթելյանի պարզաբանումը Երևանում ավտոբուսները բախվել են իրար. կա վիրավորԵՄ-ն հանդես կգա Ադրբեջանում ականազերծման նոր նախաձեռնությամբ․ ՄիխալկովԲայրամովը ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է տարածաշրջանում տիրող իրավիճակըՈստիկանության ծառայողների կողմից անձանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում կիրառված ֆիզիկական ուժը եղել է առերևույթ անհամաչափ․ ՄԻՊ Սրբազանի նման մարդն ասֆալտի վրա նստած է, ոստիկանները հպարտ կանգնած են, ամո՛թ է․ քաղաքացի (տեսանյութ)«Պարո՛ն ոստիկան, էս պաշտոնը միշտ չի լինելու», «Ընգե՛ր, չափի մեջ մնա». լարված իրավիճակ (տեսանյութ) Բելառուսի հետ սահմանին հարձակվել են լեհ զինվորականների վրաԴանակահարություն՝ Երևանում․ հարազատ եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձանց հետՈղջունում եմ ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման մասին համաձայնագիրը․ Ուկրաինայի ԱԳ նախարար Կիրանցում իրավիճակը լարված է (տեսանյութ)Թուրքիան դադարեցրել է առևտուրն Իսրայելի հետԱրծիվի թևեր կոչվող հատվածում արագաչափ է տեղադրվել Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը, բժիշկները չափել են նրա ճնշումը (տեսանյութ)Կալանավորված անձանց մոտից հայտնաբերվել են թմրանյութին նմանվող զանգվածներ Իրավիճակն այս պահին՝ Կիրանց տանող ճանապարհին (լուսանկարներ)Պետությունը շոու բիզնեսի ներկայացուցիչներից պահանջում է եկամտային հարկ և այս քաղաքականությունը պետք է ընդլայնել․ Փաշինյան«Լադանիվա» խմբի երկրորդ բեմական փորձը (լուսանկարներ) Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել ՌուսաստանՍեպտեմբերին ԼՂ–ի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ընթացքում եղել են խոշտանգումների, մարմինների անդամախեղումների դեպքեր. ՄԻՊՍամվել Ղուկասյանն ազատվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնիցԵրևանում ուսուցիչն ազատվել է աշխատանքից՝ երեխաների նկատմամբ բռնություն կիրառելու համար Ո՞վ ես, բո՛մժ, ինձ չթողնես իմ հոր տուն գնա՞մ, Ալիևից աշխատավարձդ ստացե՞լ ես․ իջևանցի կինը՝ ոստիկանին (տեսանյութ)Ներկայացնում եմ մոտ 50 օրինական Կադաստրի վկայական, որոնք պատկանում են կիրանցիներին. Գառնիկ Դանիելյան Չվախի՛ք, ինչքան վախինք, էդքան վատ է լինելու․ կիրանցի Լենա տատ. Factor.am (տեսանյութ) Փաստացի Ադրբեջանի բանակցային պլանը Հայաստանը՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» դարձնելն է․ Վլադիմիր ՄարտիրոսյանՀայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր
Ամենադիտված