Բետոնագործն ընկել է տեղափոխվող տնակից ու մահացել Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար Քաղաքացիները շարունակում են ակցիան Աբովյան փողոցում (տեսանյութ) Փաշինյանը հետևել է Գավառի հրապարակում քյուֆթայի և փախլավայի պատրաստման վարպետաց դասին (լուսանկարներ) Սա մեր ողջ ազգի խնդիրն է․ ակցիա՝ Իջևանում (տեսանյութ) Չի կարելի բեկել այս գործընթացը. սա ցանցային պայքար է. Սուրեն Պետրոսյանը Կիրանցում է (տեսանյութ) Ինչպես են դիմակավորված ոստիկանները գետնին տապալում NewDay-ի օպերատորին ու տանում Մախսուդյանի որդուն (տեսանյութ) Ինչպես են բերման ենթարկում գնդապետ Գրիգոր Գրիգորյանին (տեսանյութ) Իրազեկման ակցիա Իջևանի շուկայի դիմաց (տեսանյութ) Արցախը հանձնել է Նիկոլ Փաշինյանը, հիմա էլ Տավուշի տարածքներն է կարում, իշխանություններն անցողիկ են. Արցախի թեմի առաջնորդ 

«Ընկերասեր էր, հարեհաս, բոլորի հանդեպ հարգանքով». տանկիստ Սամվել Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Վարանդայում. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ չարաճճի երեխա էր Սամվելս, բայց մեծանալով՝ լրջացավ, փոխվեց: Ժիր էր, ընդունակ: Ընկերասեր, հարեհաս, բոլորի հանդեպ հարգանքով էր, թե՛ իրեն էին հարգում, թե՛ ինքն էր բոլորին հարգանքով վերաբերվում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սամվելի մայրիկը՝ տիկին Սիրունը:

Սամվելի մանկությունն անցել է Ազատամուտ գյուղում, հինգ տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Տավուշի մարզի Սևքար գյուղ, այստեղ դպրոց է հաճախել, Սևքարում նրա պատանեկությունն է անցել: Մայրիկի խոսքով, որդին դպրոցում նորմալ սովորել է, բայց ուսանող լինել չի հասցրել: Սամվելը դպրոցին զուգահեռ երկրորդ դասարանից հաճախել է սամբոյի: «Իր ցանկությամբ ընտրեց այդ սպորտաձևը: Մինչև 1617 տարեկանը սիրով հաճախել է սամբոյի: Արցախում, Ռուսաստանում, Հայաստանում տարբեր մրցումների է մասնակցել, բազմաթիվ մեդալներ, գավաթներ ու պատվոգրեր ունի: Մոսկվայում, մասնակցելով մրցումների, գրավել է մրցանակային երրորդ տեղը: 17 տարեկան էր, սկսեց պատրաստվել բանակ զորակոչվելուն և սամբոյի մարզումները թողեց»: Մայրիկն ասում է՝ որդին շատ նպատակներ ու երազանքներ ուներ:

«Իր հիմնական երազանքը տրակտոր ունենալն էր, այն վարելը, այգեգործական աշխատանքներում օգտագործելը: Իջևանում ջերմոցներ էին կառուցում, օրվա մեջ մի քանի ժամով գնում էր, օգնում, սովորում տրակտոր վարելու հմտությունները: Վարորդական իրավունք արդեն ուներ, մյուս երազանքները կյանքի էր կոչելու բանակից զորացրվելուց հետո»: Սամվելը բանակ է զորակոչվում 2020 թ. հունվարի 7-ին: Նրա ծառայության առաջին վեց ամիսն անցել է Արմավիրի ուսումնական զորամասում, եղել է տանկիստ: Վեց ամիս անց տեղափոխվել է Վարանդա (Ֆիզուլի), որտեղ էլ իր ծառայությունը շարունակելու էր մինչև զորացրվելը: Երբ հետաքրքրվում եմ, թե ինչ տրամադրվածությամբ է որդին մեկնել բանակ, տիկին Սիրունն արձագանքում է՝ շատ մեծ սիրով է մեկնել: «Բանակում ծառայելու ժամանակ էլ ընդունակ է եղել, աշխատասեր: Առաջադիմությունը բարձր էր, բավականին մեծ շրջապատ էր ստեղծել: Գոհ էր ծառայությունից, երբեք չէր տրտնջում:

Ցավոք, համավարակի ամիսներն էին, ո՛չ մենք կարողացանք իրեն այցելել, ո՛չ էլ նա կարողացավ արձակուրդ գալ: Պատերազմից հետո, երբ ցանկանում էինք տեղեկություններ ստանալ, թե ինչ է եղել, ինչպես, այդ ընթացքում հանդիպեցինք հրամանատարների հետ: Բոլորն իր մասին գովասանքի, դրական խոսքեր էին ասում, նշում էին, որ իր ոգին, ինչպես ասում են, «տեղն» է եղել անգամ պատերազմի ծանր օրերին: Երբեք որևէ հարցում չի ընկճվել»,պատմում է տիկին Սիրունը: Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը: «Ամեն օր խոսել ենք իր հետ, թեկուզ մի քանի րոպեով, բայց լսել ենք իր ձայնը: Հոկտեմբերի 11-ին զանգահարեց, խոսեցինք վերջին անգամ: Հարց ու փորձ էինք անում, թե ինչ ունի, շոր ու ուտելիք ունե՞ն, ասում էր՝ ամեն ինչ էլ ունենք, այնքան ուտելիք ունենք, որ էլ ասելու չի: Չի բողոքել ոչ մի բանից, հակառակը՝ անգամ պատերազմի ծանր պահերին ասում էր, որ ամեն ինչ նորմալ է»:

Տանկի մեխանիկ-վարորդ Սամվելը զոհվել է հոկտեմբերի 13-ին գրադի հարվածից, հաջորդ օրն առավոտյան ընտանիքը ստացել է որդու մահվան բոթը, նրանց հայտնել են, որ Սամվելն արդեն Հայաստանում է: «Իր տանկի հրամանատարն է ընկերոջը զանգել, հայտնել, թե որ ուղղությամբ են գնում, ու ասել՝ հետ գալու հույս չկա: Մինչև Սամվելի հրամանատարի ընկերը՝ արցախցի Վիլենը, հասնում է այնտեղ, տեսնում է, որ բոլորը զոհվել են, իր ընկերոջ հետ նաև տղաներին է դուրս բերում: Դրա շնորհիվ է, որ Սամվելս շուտ է տուն հասել, հակառակ դեպքում՝ իրեն էլ երևի շատ կփնտրեինք»: Վարանդայում տղաները շրջափակման մեջ են հայտնվել, բայց արդեն տանկով չեն եղել:

«Զինակից ընկերների պատմությունների համաձայն, Սամվելը երկու անգամ ընկել է շրջափակման մեջ, բայց հնարամտության, խիզախության շնորհիվ տղաների հետ կարողացել են դուրս գալ ծանր իրավիճակից: Երրորդ անգամ կրկին շրջափակման մեջ հայտնվելով՝ «կորցրել» են իրենց զրահատեխնիկան: Դրանից հետո նրանց հրահանգել են բարձունք պահել, հետևակի մաս են կազմել»: Սամվելն ավագ քույրիկ ունի, տիկին Սիրունը՝ երկու թոռ: «Սամվելը քույրիկի երեխաներից որևէ մեկին չի տեսել, բայց իմացել է քրոջ առաջնեկի ծնվելու լուրը: Ավագ թոռս մեկ ամսական էր, երբ Սամվելը զոհվեց: Սամվելից հետո աղջիկս դարձավ մեզ ուժ տվողը, իհարկե՝ նաև թոռնիկներս: Շատ կարևոր էր, որ նա մեզ մենակ չթողեց, մեր կողքին է»:

Հ. Գ. - Սամվել Սահակյանը Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, Սամբոյի ֆեդերացիայի պատվոգրով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է Տավուշի մարզի Սևքար գյուղի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Բետոնագործն ընկել է տեղափոխվող տնակից ու մահացել Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար Քաղաքացիները շարունակում են ակցիան Աբովյան փողոցում (տեսանյութ) Փաշինյանը հետևել է Գավառի հրապարակում քյուֆթայի և փախլավայի պատրաստման վարպետաց դասին (լուսանկարներ)Սա մեր ողջ ազգի խնդիրն է․ ակցիա՝ Իջևանում (տեսանյութ)Չի կարելի բեկել այս գործընթացը. սա ցանցային պայքար է. Սուրեն Պետրոսյանը Կիրանցում է (տեսանյութ)Ինչպես են դիմակավորված ոստիկանները գետնին տապալում NewDay-ի օպերատորին ու տանում Մախսուդյանի որդուն (տեսանյութ)Ինչպես են բերման ենթարկում գնդապետ Գրիգոր Գրիգորյանին (տեսանյութ)Ռուսաստանում արժեզրկումը դանդաղել է. Պուտին Իրազեկման ակցիա Իջևանի շուկայի դիմաց (տեսանյութ)Արցախը հանձնել է Նիկոլ Փաշինյանը, հիմա էլ Տավուշի տարածքներն է կարում, իշխանություններն անցողիկ են. Արցախի թեմի առաջնորդԹիվ 1 կաբինետից պիտի հայ ժողովուրդը դուրս վռնդի Նիկոլ Փաշինյանին, այս հարցը Երևանում է լուծվելու. Սուրեն ՍուրենյանցԱրևմուտքի համար Հայաստանը, ինչպես Ուկրաինան, ընդամենը մանրադրամ են ընդդեմ ՌԴ-ի և Իրանի․ Հայկ Բաբուխանյան (տեսանյութ)Չորս պատի մեջից դո'ւրս եկեք, Կիրանցի հարց չկա, խնդիրը Հայրենիք ունենալն է, մենք մեր հողի տերն ենք. Արսեն Գրիգորյան (տեսանյութ)Հայրենիքի սահմաններն Աստծո կողմից են գծված, առանց հայրենիք պետություն չկա․ ՇարմազանովՀայտնի է 2023-2024 ուստարվա վերջին դասի օրըԻրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի. Ռաիսի ԼՂ թեման փակելու բոլոր փորձերը ձախողելու են․ Հայկ ԲաբուխանյանԱննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման ԹաթոյանԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանող օրինագիծ է ներկայացվելԿիրանցում է Արցախի թեմի առաջնորդըՈւՂԻՂ. Հանրահավաք Ազնավուրի հրապարակում Փաշինյանի հեռացման պահանջովԻնչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Ստեփան ԴանիելյանԲացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ծակեցին մեքենայի անվադողը, վարորդը հրաժարվում էր բացել մեքենան (տեսանյութ)Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ»Կիրանցից բերման է ենթարկվել գնդապետ Գրիգոր Գրիգորյանը Մենք 4 գյուղը չենք տալիս Ադրբեջանին, մենք 4 գյուղը վերցնում ենք Ադրբեջանից․ ՓաշինյանՔաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումԿիրանցում տեղի ունեցած դեպքից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակցող երեխաներՄոսկվայում Ка-32 ուղղաթիռ է հրկիզվել Կիրանցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալԵրեւանում ընթանում է «Ընդհանուր հաղթանակ, ընդհանուր ճակատագիր» խորագրով համաժողովըԸնդվզե՛ք, թույլ մի տվեք այս ստորացումը խորանալու. ձեր կեցվածքը հայտնեք. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման օգտին. Պեսկով Այսօր ժամը 19:00-ին տեղի կունենա հանրահավաքԵրեկ գիշեր անհայտ ինքնությամբ մարդիկ, եկել են գաղտագողի, մուտք են գործել, հանձնվելիք տարածքներ. Բագրատ ՍրբազանՍյան նկարները տեսե՞լ եք. դա ՀՀ-ի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. ՓաշինյանԿիրանցից 2 ոստիկան և 3 քաղաքացիական անձ է տեղափոխվել ԲԿ, նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿՈւՂԻՂ. Լարված իրավիճակ Կիրանցում. փորձում են ականազերծման աշխատանքներ իրականացնելԶինծառայողները մեծին, փոքրին պայքարելով տեսնելով մոտեցել են. դա ներկայացնել քաղաքական պրոցեսների մասնակցել՝ չի կարելի. Բագրատ ՍրբազանՋրվեժի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս երկուսը տեղափոխվել է հիվանդանոցՀԱՄԱՍ-ը պաշտոնական պատասխան է ստացել ԻսրայելիցՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Պուտինին չեն «ձերբակալի», եթե նա գա ՀայաստանԱՄՆ-ում հզոր տորնադո է գրանցվել. կան զոհեր (լուսանկարներ)ՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը Գավառում է. հանդես է գալիս դասախոսությամբ«Նույնն ա, որ թշնամու մոտ գերի ընկնես և ստիպողաբար ուղերձ հղես»․ Աբգար ՊողոսյանԿրասնոդարի երկրամասի և Ղրիմի թերակղզու վրա 68  ԱԹՍ է խոցվել Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. ՈսկանյանԷկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել էՔԿ-ն զինծառայողների վրա ճնշում է գործադրել, եկել էին աջակցելու, բայց չեն միացել մեզ. գնդապետ Միհրան Մախսուդյան
Ամենադիտված