Թբիլիսիում բողոքի ցույցի ժամանակ մոբիլիզացվել են հատուկ ջոկատայիններ (տեսանյութ) Ալիևը Բլինքենին ասել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատումից բացի սկսվել է սահմանագծման գործընթացը ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը (տեսանյութ) Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու. Ադրբեջանի հարցերով փորձագետ Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք, շարունակեք մեր արդար պայքարը. Վահագն Մախսուդյան Եթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, նահանջ է սկսվելու. Վահե Դավթյան Խոշոր վթար՝ Կոտայքի մարզում. «Mercedes»-ը «Սևանի գաղութ»-ի մոտ մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Թբիլիսիում վերսկսվել են «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ ցույցերը (տեսանյութ) Հենց հիմա Տավուշի դարպասներին իրականացվում են ականազերծման աշխատանքներ. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. Ռուբեն Մելիքյան 

Արևմուտքը շարունակում է «քցել» իր դաշնակիցներին. ի՞նչ դասեր պետք է քաղի Երևանը

Վերլուծական

Մոտ երկու տարի առաջ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից անմիջապես հետո ԱՄՆ նախագահ Բայդենը եւ նրա թիմը ձեւավորեցին տպավորիչ կոալիցիա՝ ի պաշտպանություն Ուկրաինայի, ավելի քան 200 մլրդ դոլար ռազմական եւ տնտեսական օգնությամբ, ինչպես նաեւ ՌԴ դեմ կիրառված աննախադեպ պատժամիջոցներով: Նույն Բայդենը հայտարարում էր, որ օգնելու են ուկրաինացիներին կռվել մինչև վերջ: Միջազգային մամուլը կես կատակ, կես լուրջ ավելացնում էր՝ մինչև վերջին ուկրաինացին: Եվ այն ինչին այսօր ականատես ենք դառնում, ապացուցում է, որ ասվածը թերևս կես լուրջ էր: Այսօր Վաշինգտոնում նկատվում է քաղաքական կաթված եւ հանրապետականների աճող դիմադրություն Ուկրաինային հետագա ռազմական (էլ չենք ասում տնտեսական) օգնությանը, նրանք արդեն մի քանի ամիս արգելակում են Վաշինգտոնում լրացուցիչ օգնության հատկացման ջանքերը։ Ավելին, ՆԱՏՕ-ի ուսումնական առաքելության հրամանատար Մարլովը, ով 14 ամիս ղեկավարում է Գերմանիայում Ուկրաինայի գծով ԵՄ ուսումնական հրամանատարությունը հայտարարել է, որ 2022 թվականի փետրվարի դրությամբ ռազմաճակատում գտնվող ուկրաինացի 200 հազար պրոֆեսիոնալ զինծառայողներից ճնշող մեծամասնությունը կամ զոհվել է կամ վիրավորվել է: Այսօր առաջնագծում Ուկրաինայի զինված ուժերի գերակշիռ մասը կազմում են քաղաքացիական անձինք, կամ լավագույն դեպքում, պահեստազորայիններ: Արևմուտքը փաստացի ձեռքերը լվացել է Ուկրաինայից և ընդամենը զբաղված է իր դաշնակցի կորուստները արձանագրելով:

Սա առաջին դեպքը չէ, երբ արևմուտքի աջակցության խոստումներին հավատացած հետխորհրդային երկրները հայտնվում են կատաստրոֆիկ իրավիճակում: Դիցուք՝ 2008-ին այդ նույն իրավիճակում հայտնվեց նաև Վրաստանը, որը վրաց-օսական հակամարտության ընթացքում կորցրեց ոչ միայն Հարավային Օսիան և Աբխազիան: Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ վրացական կողմի զոհերի թիվը հասնում էր մի քանի հարյուրի, իսկ ոչ պաշտոնական աղբյուրների համաձայն՝ այդ թիվը անցնում էր հազարը: Այն ժամանակ էլ արևմուտքը զինելով Վրաստանին և աջակցության խոստումներ տալով՝ դրդեց ռազմական գործողություններ սկսելու: Այն, որ վրացական կողմը ոգեշնչված էր հենց արևմուտքից եկող խոստումներով հաստատել է նաև Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն՝ 2017 թվականին տված իր հարցազրույցներից մեկում: Նա մասնավորապես նշել է, որ Սահակաշվիլին չէր գնա այս քայլերին առանց ԱՄՆ-ի որոշակի երաշխիքների։ Ըստ Բուրջանաձեի՝ Մաքքեյնի թիմը Սահակաշվիլիին սուտ խոստումներ էր տվել օգնության հնարավորության մասով։ Արդյունքում՝ Վրաստանի այն ժամանակվա նախագահը միանգամայն վստահ էր, որ օգոստոսի 8-ին Բուշը հեռուստատեսությամբ պատերազմ կհայտարարի Ռուսաստանին: Ինչպես գիտենք՝ դա տեղի չունեցավ: 2008-ի օգոստոսին ելույթ ունենալով CNN-ի եթերում Միխայիլ Սահակաշվիլին մեղադրեց արևմուտքին՝ Վրաստանին միայնակ թողնելու մեջ: «Իմ ժողովուրդը կարծում է, որ Արեւմուտքը լքել է նրան դժբախտության օրերին»- հայտարարել էր այն ժամանակ Սահակաշվիլին:

Որոշ տեղեկությունների համաձայն էլ՝ Նիկոլ Փաշինյանի համառությունը 2020 թվականի պատերազմի ընթացքում և ռազմական գործողությունները մինչև վերջ շարունակելու նրա անտրամաբանական ցանկությունը նույնպես թելադրված էին արևմուտքից: Հույս դնելով արևմուտքի վրա՝ Փաշինյանը փաստացի մերժում էր հրադադար հաստատելու բոլոր միջնորդական ջանքերը և առաջարկությունները, այդ թվում ՝ ՌԴ նախագահի կողմից արվածները: Արդյունքը կորսված Արցախն է, հազարավոր զոհերը, տասնյակ հազարների հասնող փախստականները և աշխարհաքաղաքական խնդիրների թնջուկը, որոնց բախվել է Հայաստանը:

Ակնհայտ է, որ արևմուտքը գեղեցիկ խոսում է, սակայն, նույնքան գեղեցիկ էլ քցում է իր դաշնակիցներին՝ նրանց թողնելով բախտի քմահաճույքին և միայնակ կատաստրոֆիկ խնդիրների առջև: Փաշինյանի կուսակցությունը, հետայսու պետք է զերծ մնա 2020-ին թույլ տված սեփական սխալները կրկնելուց, երբ հավատալով արևմուտքի ամորֆ խոստումներին՝ ըստ էության երկիրը հասցրին կործանման շեմին և դեռ շարունակում են այդ կործանարար քաղաքականությունը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Սուրենավանում բախվել են մարդատար գնացքն ու «Mercedes»-ը․ պարեկները սահմանազատել են տարածքը «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը«Նապոլին» ու «Ռոման» 2-ական գոլ փոխանակեցին (տեսանյութ) Թբիլիսիում բողոքի ցույցի ժամանակ մոբիլիզացվել են հատուկ ջոկատայիններ (տեսանյութ) Ալիևը Բլինքենին ասել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատումից բացի սկսվել է սահմանագծման գործընթացը«Բարսան» կենտրոնացած է 2-րդ տեղը զբաղեցնելու վրա․ ՉավիՃապոնիայում ջերմային հարվածով երեք մարդ հոսպիտալացվել է«Այս նկարով ամեն տեղ կթողնեն»․ տեսանյութ՝ Պուտին-Ալիև հանդիպումից Նարեկ Մանասյանը` բռնցքամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը (տեսանյութ) Եվրոպացիները չեն մեռնի Դոնբասի համար․ ԲորելՄեքսիկայում ավտոբուսի շրջվելու հետևանքով նախնական տվյալներով 14 մարդ է զոհվելԱրթուր Դավթյանի արծաթե մրցելույթը ԵԱ-ում (տեսանյութ)Լույս չի լինիՄոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու. Ադրբեջանի հարցերով փորձագետ Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք, շարունակեք մեր արդար պայքարը. Վահագն ՄախսուդյանԵթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, նահանջ է սկսվելու. Վահե ԴավթյանԽոշոր վթար՝ Կոտայքի մարզում. «Mercedes»-ը «Սևանի գաղութ»-ի մոտ մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Համախմբվիր, հայ ժողովուրդ, քո զորությունը միասնականության մեջ է, մեզ միավորողը Հայաստանն է. Արամ Ա (տեսանյութ) Թբիլիսիում վերսկսվել են «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ ցույցերը (տեսանյութ)Հենց հիմա Տավուշի դարպասներին իրականացվում են ականազերծման աշխատանքներ. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներինԵվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան ԲալայանԱրցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն ՏավուշիՀԻՄԱ․ Երևան-Դիլիջան մայրուղին մեկ ժամով փակ է (տեսանյութ) Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. Ռուբեն Մելիքյան Հաջորդը լինելու է Կողբից Սոթք ընկած հատվածը. Դավիթ ՋամալյանԵթե պետությունը ինչ-որ երգչի աջակցել է, թող ինքն էլ հարկ վճարի. երգչուհի Նանա (տեսանյութ) «Սա է Ալիևի և Նիկոլի նպատակը»Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ. թուրք լրագրողՀետաքրքրվել եմ, մրցավարների մասով խնդիր չկար, թափանցիկ էր. Փաշինյան (տեսանյութ) Փաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը«Դուք Ղեւոնդ Երիցեան ոգով նոր Աւարայր էք մղում հայրենիքի համար»․ Սեպուհ Սրբազանը՝ Բագրատ Սրբազանին Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Բարեղամ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն (տեսանյութ) «Դավաճանը հանձնում է Հայաստանը»․ ակցիա՝ Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ (տեսանյութ) Հայտնի է դարձել, թե ԱՄՆ նախագահի թեկնածուներից ով ավելի շատ աջակցություն ունի. CNN Արդարադատության հետևից չէինք եկել, եկել էինք փրկագին առաջարկելու․ բանակցությունները չստացվեցին․ փաստաբան (տեսանյութ)Սիրիայի զինված ուժերը երեք շրջաններում ոչնչացրել են ահաբեկիչների զրահամեքենաները Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) «Եթե ինչ, շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր կերպարներից մեկը (լուսանկարներ)Բրիտանացի պատգամավորները կարող են հեռացնել Սունակին․ Financial Times «Վարչապետի գավաթ»-ն ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան Սրբազանն ասաց ամեն ինչ. Արման ՀովհաննիսյանԻտալիան հայտարարել է, որ երկիրը կարող է գայատևել առանց ռուսական գազի Հռոմի պապը կոչ է արել երիտասարդներին հրաժարվել հեռախոսներից «Փյունիկը» ոչ մի հնարավորություն չտվեց «Ուրարտուին»՝ 5:0 (տեսանյութ)Լրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանովՆիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել, թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը․ Շարմազանով
Ամենադիտված