Այսօր ժամը 19:00-ին տեղի կունենա հանրահավաք Երեկ գիշեր անհայտ ինքնությամբ մարդիկ, եկել են գաղտագողի, մուտք են գործել, հանձնվելիք տարածքներ. Բագրատ Սրբազան Սյան նկարները տեսե՞լ եք. դա ՀՀ-ի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան Կիրանցից 2 ոստիկան և 3 քաղաքացիական անձ է տեղափոխվել ԲԿ, նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ ՈւՂԻՂ. Լարված իրավիճակ Կիրանցում. փորձում են ականազերծման աշխատանքներ իրականացնել Զինծառայողները մեծին, փոքրին պայքարելով տեսնելով մոտեցել են. դա ներկայացնել քաղաքական պրոցեսների մասնակցել՝ չի կարելի. Բագրատ Սրբազան Ջրվեժի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս երկուսը տեղափոխվել է հիվանդանոց ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Պուտինին չեն «ձերբակալի», եթե նա գա Հայաստան ՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը Գավառում է. հանդես է գալիս դասախոսությամբ «Նույնն ա, որ թշնամու մոտ գերի ընկնես և ստիպողաբար ուղերձ հղես»․ Աբգար Պողոսյան 

Քրեական ոստիկանների աշխատելու հնարավորությունը կապված է լինելու իրենց պատշաճ և որակյալ կրթության հետ. Արփինե Սարգսյան

Հասարակություն
Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում խոսել է Քրեական ոստիկանության բարեփոխումների մասին: Հարցազրույցը ներկայացնում ենք՝ ստորև.
- Տիկին Սարգսյան, ՆԳՆ բարեփոխումների շրջանակներում ինչպե՞ս է վերափոխվելու Քրեական ոստիկանությունը։
- Նախ նշեմ, որ ՆԳՆ բարեփոխումների համատեքստում Ոստիկանությունը, որպես մասնագիտացված կառույց, զարգանալու է 4 հենասյունային ուղղություններով: Քրեական ոստիկանությունը մեկն է դրանցից։
Կարևոր է նկատել, որ Ոստիկանությունում ընթացող կառուցվածքային և բովանդակային փոփոխությունների շրջանակներում մեզ համար կարմիր թելի պես անցնում է այն գաղափարը, որ կառավարման սխեմայում ցանկացած փոփոխություն պետք է երաշխավորի կառույցի կառավարման արդյունավետությունը, իսկ ցանկացած գործառույթ պետք է լինի տվյալ ստորաբաժանման համար առանձնահատուկ և չկրկնվող։ Այս տրամաբանությունն է գործել նաև Քրեական ոստիկանության վերափոխման տեսլականը մշակելիս։
Կառուցվածքի առումով Քրեական ոստիկանությունն ունենալու է Ոստիկանության կենտրոնական ապարատում գլխամաս, իսկ տարածքային առումով՝ Երևանում և մարզերում՝ ուղղաձիգ և արդյունավետ կառավարմամբ ստորաբաժանումներ։ Վերջիններս դասակարգվելու են 3 խմբի՝ Ա, Բ և Գ՝ ըստ կոնկրետ տարածքի հանցավորության շարժի, հանցանքների տեսակների, բնակչության և այլ գործոնների։
Կառավարման սխեմայի առումով Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետը համատեղելու է փոխոստիկանապետի պաշտոնը, ով անմիջապես հաշվետու է Ոստիկանապետին։ Նոր կառուցվածքում գլխամասի և տարածքային ստորաբաժանումների միջև որևէ միջնորդ օղակ չկա, ինչը շատ կարևոր է մասնագիտական և օպերատիվ կառավարման տեսանկյունից։
Ֆունկցիոնալ առումով Քրեական ոստիկանության հիմնական խնդիրը ծանր և առանձնապես ծանր հանցանքների կանխարգելումը, հայտնաբերումը և բացահայտումն է նախատեսված։
Ուշադրության է արժանի նաև այն, որ նշվածից զատ՝ փոփոխություններ են տեղի ունենալու նաև Քրեական ոստիկանության բովանդակային աշխատանքում։ Դիտարկում ենք նոր գործիքակազմերի նախատեսումը, ինչպես նաև ոստիկանության համակարգում տվյալների փոխանակման նոր մեթոդաբանության ներդրումը։ Վերջինի դեպքում ոստիկանական աշխատանքում էական որակական փոփոխություններ պետք է տեսնենք այն տեսանկյունից, որ հենասյունային բոլոր ուղղություններով հավաքված տվյալները պետք է հենք ծառայեն ոլորտային ուղղություններով աշխատանքների իրականացման համար։ Դիցուք, եթե պարեկը իր գործունեության ընթացքում հավաքագրում է տեղեկատվություն, որը քրեական ոստիկանի համար օպերատիվ տեսանկյունից ուշագրավ կարող է լինել, ապա այդ տեղեկատվությանը պետք է հասանելի լինի քրեական ոստիկանին։
- Իսկ ինչպե՞ս եք ընտրելու անձնակազմին, գործող կազմի՞ց են նշանակումները լինելու։
- Քրեական ոստիկանության նոր կառուցվածքում, բացի փոխոստիկանապետից, մնացյալ բոլոր կադրերն ընտրվելու են բաց մրցույթի միջոցով, որն արդեն հայտարարված է։ Մրցույթի ձևաչափի տեսանկյունից օգտագործել ենք պարեկային ծառայության ընդունելության մոդելը՝ որպես օրինակելի եղանակ։ Այսինքն՝ այս մրցույթին կարող են դիմել ոչ միայն համակարգի գործող ծառայողները, այլ նաև քաղաքացիական անձինք։ Երկու դեպքում էլ դիմումատուները պետք է բավարարեն սահմանված պահանջներին։ Նախնական ստուգողական փուլերն անցնելուց հետո դիմումատուները անցնելու են պարտադիր կրթական խողովակով, այսինքն՝ դիմումատուն կարող է դառնալ քրեական ոստիկան, եթե ՆԳՆ կրթահամալիրում սահմանված ուսումնական գործընթացին մասնակցել և այն հաջողությամբ ավարտել է։ Սա մեր առանցքային մեսիջն է, պատշաճ և որակյալ կրթությունը ծառայողների աշխատանքի անցնելու միակ հնարավորությունն է։
- Իսկ ե՞րբ է ձևավորվելու Քրեական ոստիկանությունն արդեն նոր կարգավիճակով։
- Գործընթացն ուղղակիորեն կապված է բաց մրցույթի և դրանից բխող գործողությունների հետ։ Բաց մրցույթը, ինչպես նշեցի, արդեն հայտարարված է։ Հունվարի 3-ից 26-ը դիմումների ընդունելության փուլն է, որին հաջորդելու են ստուգողական գործողությունները։ Ըստ առկա պլանավորման՝ այս տարվա մայիսից կսկսվի բուն կրթական գործընթացը ՆԳՆ կրթահամալիրում, որի ավարտը նախատեսվում է այս տարվա աշնանը։ Կրթության ավարտին կկատարվեն նշանակումները, և Քրեական ոստիկանությունը պաշտոնապես կգործարկվի նոր տրամաբանությամբ, ինչի մասին խոսեցինք։
- Ասացիք, որ Քրեական ոստիկանության նոր տեսլականով կառավարման սխեմայում միջնորդ օղակներ չեն լինելու. ի՞նչ է սա նշանակում։
- Խոսքը երկու օղակների մասին է՝ կառավարման շղթայում փոխոստիկանապետ՝ որպես առանձին սուբյեկտ և Երևանի, մարզային մակարդակում առկա վարչություններ։ Օրենսդրական փոփոխություններով Ոստիկանությունում չի լինելու փոխոստիկանապետի առանձին պաշտոն։ Ոստիկանության 4 հենսասյունային ուղղությունների՝ Քրեական, Պարեկային, Համայնքային ոստիկանությունների և Ոստիկանության գվարդիայի ղեկավարները համատեղելու են փոխոստիկանապետերի պաշտոնները։ Ստացվում է, որ հենասյունային ուղղության ղեկավարի և Ոստիկանապետի միջև կառավարման տեսանկյունից այլ օղակ չի լինելու, ինչն ավելի պրակտիկ և պարզ կառավարում է ենթադրելու։
Ինչ վերաբերում է տարածքային գործող կառավարմանը, նշեմ, որ ներկայում Երևանի և մարզերի մակարդակում ունենք Երևան քաղաքի և մարզային վարչությունները, որոնք առանձին կառավարման սխեմա ունեն, ինչը չի ապահովում ոլորտային մասնագիտական և օպերատիվ կառավարումը, ոլորտային դերաբաշխումը։ Քրեական ոստիկանության նոր կառուցվածքի գործարկմամբ Երևան քաղաքի և մարզային վարչությունները կլուծարվեն և փոխարենը կձևավորվեն Քրեական ոստիկանության Երևանի և մարզային ստորաբաժանումները՝ ապահովելով ոլորտային ուղղաձիգ կառավարումը։ Ընդ որում՝ նշեմ, որ այսօր այդպիսի կառավարում ունի Պարեկային ծառայությունը, ինչն իրեն արդարացրել է։ Քրեական ոստիկանության գործարկմամբ, բացի հենասյունային այս ուղղությունից, նույն՝ ուղղաձիգ կառավարմանն է անցնելու նաև Համայնքային ոստիկանությունը։
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման օգտին. Պեսկով Այսօր ժամը 19:00-ին տեղի կունենա հանրահավաքԵրեկ գիշեր անհայտ ինքնությամբ մարդիկ, եկել են գաղտագողի, մուտք են գործել, հանձնվելիք տարածքներ. Բագրատ ՍրբազանՍյան նկարները տեսե՞լ եք. դա ՀՀ-ի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. ՓաշինյանԿիրանցից 2 ոստիկան և 3 քաղաքացիական անձ է տեղափոխվել ԲԿ, նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿՈւՂԻՂ. Լարված իրավիճակ Կիրանցում. փորձում են ականազերծման աշխատանքներ իրականացնելԶինծառայողները մեծին, փոքրին պայքարելով տեսնելով մոտեցել են. դա ներկայացնել քաղաքական պրոցեսների մասնակցել՝ չի կարելի. Բագրատ ՍրբազանՋրվեժի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս երկուսը տեղափոխվել է հիվանդանոցՀԱՄԱՍ-ը պաշտոնական պատասխան է ստացել ԻսրայելիցՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Պուտինին չեն «ձերբակալի», եթե նա գա ՀայաստանԱՄՆ-ում հզոր տորնադո է գրանցվել. կան զոհեր (լուսանկարներ)ՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը Գավառում է. հանդես է գալիս դասախոսությամբ«Նույնն ա, որ թշնամու մոտ գերի ընկնես և ստիպողաբար ուղերձ հղես»․ Աբգար ՊողոսյանԿրասնոդարի երկրամասի և Ղրիմի թերակղզու վրա 68  ԱԹՍ է խոցվել Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. ՈսկանյանԷկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել էՔԿ-ն զինծառայողների վրա ճնշում է գործադրել, եկել էին աջակցելու, բայց չեն միացել մեզ. գնդապետ Միհրան ՄախսուդյանԱլ Հիլալը հաղթել է Ալ Ֆատեհին, Սելարայանը՝ գոլի հեղինակԱպրիլի 27-ի աստղագուշակԵՄ-ում Հայաստանի դեսպան. ՀԱՊԿ-ը լքեց մեզԱրթնանալ ու կանխել է պետք, նիկոլական պրոպագանդայի վերջը տալ է պետքՏավուշի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ վերահսկողության ներքո. Վարուժան ԳեղամյանԵրեկ Կիրանցում երևացող զինվորներն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացինԻսկ սա երազ չի, սա իրականություն ա. Արա ՂազարյանՊետք էր կարգի բերել մեր տան դռները. ինչո՞ւ հեղափոխությունից հետո մեզ բաժին հասան ծանր փորձություններ. ՓաշինյանՔՊ-ն ստիպել է Տավուշի շարժմանը միացած զինծառայողներին ուղերձ հղել (տեսանյութ)Տարբեր պաշտոնյաներ 2020թ. նոյեմբերից սկսած շարունակաբար մոլորեցրել են մարդկանց․ Արման ԹաթոյանՄոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային ռեվերանսներին. Վահե Դավթյան«Այսօր Նիկոլ Փաշինյանը կգնա Գավառ. արժանապատիվ քաղաքացիներ դուք գիտեք ինչ անել. սատանաները պետք է հանգիստ չունենան ոչ մի տեղ»«Ոտքի՛». Էրեբունի վարչական շրջանը վաղ առավոտյան միացել է Տավուշյան շարժմանըԻ սրտե «շնորհավորում եմ» Ադրբեջանի քաղաքացիներին այս օրվա առթիվ. Ռուբեն ՄխիթարյանՄտածել ես ոչ թե պետության շահերի տեսանկյունից, այլ՝ սեփական անվտանգությունը պահպանելու տեսանկյունից. հեռացի΄ր. ԱնանյանԱպրիլի 27. Օրվա խորհուրդ«Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»Սա այն դեպքն է, երբ քո «բարեհոգությունը» Ադրբեջանը թուլություն և ողորմելիություն է թարգմանում. Արշակ Սրբազան (տեսանյութ)Ոչ ոք չպատժվեց 6 տարի առաջ զորամասը լքած ու իշխանափոխության ջատագով ցուցարարներին միացած զորախմբից, իսկ հիմա՞...«Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ»Ստի և ճշմարտության պայքար․ ճշմարտությունը պետք է հաղթի. Բագրատ ՍրբազանՈ՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ»Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ»Դուք չեք գտնելու գեթ մեկ աշխարհաքաղաքական կենտրոն, որը կպաշտպանի այս իշխանությանը, երբ նրա դիրքերը սասանվեն. Վլադիմիր Մարտիրոսյան«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են«Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ»«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն էԻշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ»«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել էԿիրանցիներին միացած զինծառայողներին կանչել են ռազմական ոստիկանություն. «Հրապարակ»Աջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը. պետությունը կփոխհատուցի ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30 տոկոսը. «Փաստ»«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները
Ամենադիտված