Մահացել է բանաստեղծ և հրապարակախոս Լև Ռուբինշտեյնը
Աշխարհ77 տարեկանում կյանքից հեռացել է հայտնի ռուսաստանցի բանաստեղծ և հրապարակախոս Լև Ռուբինշտեյնը, հայտնում է «Интерфакс»-ը։
Ռուբինշտեյնը մահացել է հիվանդանոցում, որտեղ տեղափոխվել էր Մոսկվայի հետիոտնային անցումում վրաերթի ենթարկվելուց հետո։
Ռուբինշտեյնի դուստրը՝ Մարիան, իր LiveJournal բլոգում հայտնել է հոր մահվան մասին։