«Ռեալը» նվաճեց Իսպանիայի Սուպերգավաթը
ՍպորտՌիադում ավարտվեց Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկությունը։ Եզրափակչում Մադրիդի «Ռեալը» 4։1 հաշվով հաղթեց «Բարսելոնայի» և նվաճեց Իսպանիայի Սուպերգավաթը։
Առաջին կեսում մադրիդյան թիմի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Վինիսիուս Ժունիորը՝ աչքի ընկնելով 7-րդ, 10-րդ և 39-րդ (11մ) րոպեներին։
Արքայական ակումբի կազմում 64-րդ րոպեին հաշիվը խոշոր դարձրեց Ռոդրիգոն։