Սիրիայում հայտարարել են իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցելու պատրաստակամության մասին Ասադը լքել է Դամասկոսը և մեկնել «անհայտ ուղղությամբ». ԶԼՄ Փաշինյանը Փարիզում հանդիպել է Դոնալդ Թրամփի և Իլոն Մասկի հետ Թալիսման քարեր, որոնք հաջողություն, սեր և բարգավաճում կբերեն 2025 թվականին Ջենիֆեր Լոպեսի շքեզ տեսքը 2024 թվականի IndieWire մրցանակաբաշխությանը Ջուր չի լինի Անհայտ անձինք ծեծի են ենթարկել ընդդիմադիր TV Pirveli հեռուստաալիքի օպերատորին (տեսանյութ) Խուճապ և հարստանալու մոլուցք. տնտեսագետը` հեղուկ գազի թանկացման պատճառների մասին. Sputnik Արմենիա Ասադին հավանաբար ժամեր են մնացել․ Հայկ Մարտիրոսյան Քաղաքացիների պահանջը վարչապետից և նախարարներից. հարցում (տեսանյութ) Հիմա ընկեր Գեղամին 24 ժամ եմ տալիս. Ալեն Սիմոնյան Սիրիական բանակը լքել է Պալմիրան. Al Jazeera 

Ամեն տարի Հայաստանում միջինը 178 կնոջ մոտ ախտորոշվում է արգանդի պարանոցի քաղցկեղ. 115-ը մահանում է. Մուրադյան

Բլոգոսֆերա

Ամեն տարի Հայաստանում միջինը 178 կնոջ մոտ ախտորոշվում է արգանդի պարանոցի քաղցկեղ՝ 115-ը մահանում են այդ հիվանդությունից: Այս մասին գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։

Արգանդի պարանոցի քաղցկեղը չորրորդ ամենատարածված քաղցկեղն է և ամբողջ աշխարհում կանանց մոտ քաղցկեղից մահացության չորրորդ հիմնական պատճառը (կանանց մոտ քաղցկեղից մահացությունների 7.7% - ը): 2020 թվականին գրանցվել է արգանդի պարանոցի քաղցկեղի 604.127 նոր դեպք և 341.831 մահ:

Մարդու պապիլոմավիրուսային (ՄՊՎ) վարակը ներկայումս արգանդի պարանոցի քաղցկեղի ամենաընդունելի և տարածված պատճառն է: Աճող ապացույցներ կան, որ ՄՊՎ-ն կարևոր գործոն է անոգենիտալ շրջանի այլ քաղցկեղների, ինչպես նաև գլխի և պարանոցի քաղցկեղի զարգացման համար:

«Ընթացիկ գնահատականները ցույց են տալիս, որ ամեն տարի Հայաստանում միջինը 178 կնոջ մոտ ախտորոշվում է արգանդի պարանոցի քաղցկեղ, իսկ 115-ը մահանում են այդ հիվանդությունից: Արգանդի պարանոցի քաղցկեղը Հայաստանում կանանց շրջանում քաղցկեղի հաճախականությամբ 8-րդն է, իսկ 15-44 տարեկան կանանց շրջանում՝ 2-րդը: Սա Հայաստանում բնակվող կանանց շրջանում քաղցկեղից մահացության 7-րդ հիմնական պատճառն է։ ՀՀ բնակչության շրջանում ՄՊՎ-ի տարածվածության մասին տվյալներ, ընդհանուր առմամբ, դեռևս չկան։ Այնուամենայնիվ, Արևմտյան Ասիայում, այն տարածաշրջանում, որին պատկանում է Հայաստանը, ընդհանուր բնակչության կանանց մոտ 2.5%-ը ներկայումս վարակված է արգանդի պարանոցի ՄՊՎ 16/18 վիրուսով, իսկ արգանդի պարանոցի ինվազիվ քաղցկեղի դեպքերի 72.4% - ը կապված է ՄՊՎ 16 կամ 18 վիրուսի հետ:

Հայաստանում արգանդի պարանոցի քաղցկեղով հիվանդացության մակարդակը տարածաշրջանում ցուցանիշով երկրորդն է (8,4/100 000 կնոջ հաշվով) Վրաստանից հետո (9,8/ 100 000 կնոջ հաշվով):

Հայաստանն առաջին անգամ արգանդի պարանոցի քաղցկեղի համակարգված սկրինինգային ծրագիրը գործարկել է 2015 թվականի հունվարին: Մեկ տարվա ընթացքում 30-60 տարեկան մոտ 110,000 կին հետազոտվել է ՊԱՊ քսուքի միջոցով (ծածկույթը կազմում է մոտ 30%): 3 տարվա հետազոտությունների մակարդակը ներկայումս կազմում է 41% և չի հասնում 70% միջազգային մակարդակին:

ՀՀ-ում կանանց տոկոսը, ովքեր երբևէ անցել են Pap թեստը`37% (25-65 տարեկանների խմբում) և 39% 30-49 տարեկանների խմբում: Այն կանանց տոկոսները, ովքեր անցել են նշված հետազոտությունը վերջին 3 տարվա ընթացքում, համապատասխանաբար, եղել է` 26% և 29% (2019թ.):

Հայաստանում սքրինինգի և երկրորդային կանխարգելման ռազմավարությունների ներդրման շնորհիվ արգանդի պարանոցի չարորակ նորագոյացություններ են հայտնաբերվել վերջին 1-3 տարում սքրինինգ անցած կանանց 15%-ի մոտ:

Հարկ է նշել, որ արգանդի պարանոցի քաղցկեղի դեպքերը 2015 թ.-ին սիստեմատիկ սկրինինգի ներդրումից հետո որևէ լուրջ փոփոխության չեն ենթարկվել:

ԱՀԿ-ի գլոբալ ռազմավարությունը արգանդի պարանոցի քաղցկեղի վերացումը սահմանում է որպես տարեկան նոր դեպքերի կրճատում` մինչև 4 կամ ավելի քիչ` 100.000 կանանց հաշվով, և սահմանում է երեք նպատակ, որոնք պետք է իրականացվեն մինչև 2030 թվականը՝ բոլոր երկրներին առաջիկա տասնամյակների ընթացքում վերացման ուղու վրա դնելու համար:

15 տարեկանում աղջիկների 90%-ը պետք է պատվաստված լինի

Կանանց 70%-ը սքրինինգային հետազոտություն պետք է անցնի բարձրորակ թեստով 35 և 45 տարեկանում

Արգանդի պարանոցի հիվանդություն ունեցող կանանց 90%-ը պետք է բուժում ստանա:

Արգանդի պարանոցի քաղցկեղը կարող է բուժվել, եթե ախտորոշումը կատարվի և բուժումը սկսվի հիվանդության վաղ փուլում: Ախտանիշները ճանաչելը և ցանկացած գանգատ ունենալու դեպքում բժշկական խորհրդատվության դիմելը կարևոր քայլերից են»,- նշել է Մուրադյանը։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Սիրիայում հայտարարել են իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցելու պատրաստակամության մասինԴամասկոսն ընկավ․ Էրդողանի դուստրը սոցիալական ցանցերում շնորհավորում է հորըԱսադը լքել է Դամասկոսը և մեկնել «անհայտ ուղղությամբ». ԶԼՄՓաշինյանը Փարիզում հանդիպել է Դոնալդ Թրամփի և Իլոն Մասկի հետ Թալիսման քարեր, որոնք հաջողություն, սեր և բարգավաճում կբերեն 2025 թվականին Ջենիֆեր Լոպեսի շքեզ տեսքը 2024 թվականի IndieWire մրցանակաբաշխությանը Ջուր չի լինիԱնհայտ անձինք ծեծի են ենթարկել ընդդիմադիր TV Pirveli հեռուստաալիքի օպերատորին (տեսանյութ) Խուճապ և հարստանալու մոլուցք. տնտեսագետը` հեղուկ գազի թանկացման պատճառների մասին. Sputnik Արմենիա Ասադին հավանաբար ժամեր են մնացել․ Հայկ ՄարտիրոսյանՔաղաքացիների պահանջը վարչապետից և նախարարներից. հարցում (տեսանյութ) Հիմա ընկեր Գեղամին 24 ժամ եմ տալիս. Ալեն Սիմոնյան Սիրիական բանակը լքել է Պալմիրան. Al Jazeera Ողբի և որբի նահատակ հայրենիք. Ռուբիկ Հակոբյան Երկրաշարժ է եղել Ջերմուկ քաղաքից 23 կմ հյուսիս-արևմուտքԳյումրեցիներ, գո՞հ եք ձեր ընտրած Նիկոլից. դե հիմա լսեք. Սևակ Հակոբյան Սյունիքի մարզպետը պարգևատրումներ է արելԵկեղեցու շուրջ համախումբ մնալով է ամրապնդվում ժողովրդի կամքը՝ դիմակայելու ապազգային ընթացքներին Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման հեռանկարները Ոստիկանության Չարենցավանի բաժնում երեք ոստիկաններ դաժանաբար ծեծի են ենթարկել արցախցի Արա Օհանյանին. փաստաբան Սիրիայում իսլամիստական ռազմական հեղաշրջման հետևանքները տարածաշրջանի և աշխարհի համար աղետալի են լինելու․ ՄարտիրոսյանԱվինյանի ընկերոջ ՍՊԸ-ն 340 մլն դրամով կվառի Երևանի գլխավոր տոնածառի լույսերըՓարիզում մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Թրամփի և Մակրոնի հետ (տեսանյութ) Արցախի կորստից նրանք առանձնապես բան չեն ուզում տեսնել ու հասկանալ. Տաթևիկ Հայրապետյան Չստացված կոշկակարից մինչև հաջողակ գործարար ուղին. Բակուր Մելքոնյան Սահմանների բացման դեպքում Թուրքիան կարող է դառնալ կամուրջ Հայաստանի և ԵՄ միջև․ ԱԳ փոխնախարար «Լույսը պիտի՛ հաղթի խավարին». Բագրատ Սրբազանի կարգախոսով, բայց հանուն Աննա Հակոբյանի. արար-2 Թրամփը ժամանել է Փարիզի Ելիսեյան պալատ Փաշինյանը Աննա Հակոբյանի հետ ժամանել է Ֆրանսիա․ սպասվում է հանդիպում Մակրոնի հետ Որքան կարժենան ՌԴ քաղաքացիություն ստանալու քննությունները՝ միգրանտների համար Սյունիքում բախվել են «Կամազ» բեռնատարը, «ՎԱԶ 2106»-ն ու «ՎԱԶ 2107»-ը․ կա վիրավոր Գառնիկ Չոլակյանը հաղթող է ճանաչվել Բահրեյնի մայրաքաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնության B ենթախմբում Ինչ կազմով է Փաշինյանը մեկնել Ֆրանսիա Հենրիխ Մխիթարյանը՝ Ինտեր- Պարմա հանդիպման լավագույն ֆուտբոլիստ Վերաօծվեց Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին Մեր ներդրած ներուժից է կախված, թե մենք՝ քաղաքացիներս, ինչպիսի ծառայություն կստանանք ոստիկանությունից. Արփինե Սարգսյան Արցախցի պատգամավորները հանդիպել են ՀՀ ԱԺ ընդդիմադիրների հետ (տեսանյութ) 92 տարեկանում կյանքից հեռացել է Փոլ Մասլանսկին Գաբրիել Սարգսյանը հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում Հայտնաբերվել է Արցախյան պատերազմում 2 որդի կորցրած ծնողից խարդախությամբ 12 000 դոլար վերցնողը Բագրատ Սրբազանն այցելեց Արմավիրի Խանջյան գյուղից նահատակ հերոս Սերգեյ Շաքրիկյանի ընտանիքին 1988թ. դեկտեմբերի 7 երկրաշարժ Աստանայի ձևաչափի նախարարները Դոհայում կայացած հանդիպմանը կոչ են արել կողմերին երկխոսել (տեսանյութ)Գյումրիում ՌԴ հյուպատոսը, 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել երկրաշարժի զոհերի հիշատակին Ռուսաստանը Իրանի և Թուրքիայի հետ համատեղ քայլեր կձեռնարկեն բանակցություններ սկսելու հարցումՀայաստանում գործող աղանդների նպատակն է` քանդել մեր պետականության հիմքերը. Մհեր Մելքոնյան Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Մոսկվան և Մինսկը պայմանագիր են ստորագրել Միութենական պետության փոխադարձ անվտանգության երաշխիքների մասին (տեսանյութ)Նիկոլը քպ-ականներին ստորացնում և ենթարկեցնում է կոմպրոմատների տրցակով, նույնն Ալիևն անում է Նիկոլին․ Աշոտյան
Ամենադիտված