Համազգային համախմբում՝ նաև սպորտի միջոցով. Գագիկ Ծառուկյանը պարգևատրել է բազկամարտի չեմպիոններին (տեսանյութ) Մահացել է երգիչ Սահակ Սահակյանը Աջակցում ենք Տավուշում սկսված համակայկական պայքարին․ Կոնսերվատորիայի Միասնական շարժում Սյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է․ ՆԳՆ ՓԾ–ն տեսանյութ է հրապարակել դեպքի վայրից «Կոչ արթնության»․ բողոքի և իրազեկման ակցիա՝ Գյումրիում (լուսանկարներ) Զելենսկու ճակատագիրը միանշանակ կանխորոշված ​​է․ Պեսկով Եկեղեցին ճիշտ այնտեղ է, որտեղ պետք է լինի` իր ժողովրդի կողքին. Արմեն Աշոտյան Չինաստանը մեծ թվով ռազմական ինքնաթիռներ է ուղարկել Թայվանի ափեր Լոռիում ոստիկանները հրելով գետնին են գցել լրագրող Անի Ներկարարյանին, որը ոտքի շրջանում վնասվածք է ստացել․ ՀԺՄ Երիտասարդները սահմանային սյուների մակետներ են տեղադրել Երևանի փողոցներում (լուսանկարներ) 

Գարդման-Շիրվան-Նախիջևան միության անդրադարձը Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական բռնազավթման տնտեսական մոնոպոլիաներին

Քաղաքական

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական բռնազավթման տնտեսական մոնոպոլիաներին։

Ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ․ 

«Ադրբեջանական իշխող բռնապետական նեղ շրջանակների քաղաքական երեսպաշտությունը շարունակաբար դրսևորվում է ոչ միայն արտաքին քաղաքականության ոլորտում կատարված հանցանքների համար արդարացումներ փնտրելիս, այլև ներքին քաղաքականության մեջ՝ սեփական հասարակությանը քարոզվող հռետորաբանության և կողոպտված իրականության միջև։

Բոլորովին վերջերս հարցազրույցում Ադրբեջանի նախագահը խոսում էր այն մասին, որ վերջին տասնամյակներին իրենց ազգային գաղափարախոսությունը եղել է «տարածքների ազատագրումը» և իրենք հասել են այդ նպատակին։ Նոր ազգային գաղափարախոսության ձևավորման մասին մտածող Իլհամ Ալիևը, սակայն, երեսպաշտորեն հաշվետվություն չի տալիս իր փայփայած, պատերազմական հանցանքներով ձեռք բերված հաղթանակի շուրջ միավորված հասարակության շարքային անդամներին այն մասին, որ, օրինակ, Լեռնային Ղարաբաղում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող ընկերությունները պատկանում են «Pasha Holding»-ին, որի բաժնետերերն են Իլհամ Ալիևի դուստրերը՝ և Արիֆ Փաշաևը՝ առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի հայրը։ Արդյո՞ք այսօրինակ և մնացած այլ գաղտնի պահվող եղելությունների պատճառով չէ շարքային ադրբեջանցու մուտքը Լեռնային Ղարաբաղ խիստ սահմանափակված: 

Խնդիրն ունի մեկ այլ բաղադրիչ ևս․ 2020 թ․ 44-օրյա պատերազմից հետո փաստացի ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում բնակվող հայությունը տեղահանվել է և չի վերադարձել իր նախնական բնակության վայր, ինչպես սահմանված է նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի 7-րդ կետով և Ադրբեջանի անդամակցած բազմաթիվ այլ դաշնագրերով։ 2023 թ․ սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմի հետևանքով էթնիկ զտման և բռնի տեղահանման է ենթարկվել Լեռնային Ղարաբաղի ողջ հայ բնակչությունը, որն ունի Լեռնային Ղարաբաղի իր նախնական բնակության վայրում գույքային, այդ թվում՝ հողային անօտարելի իրավունք։ Ստացվում է, որ Լեռնային Ղարաբաղի էթնիկ բնիկ հայ բնակչությանը բռնի տեղահանելով, վերջիններիս ապահով և արժանապատիվ վերադարձի համար անհրաժեշտ երաշխիքներ չապահովելով՝ Ադրբեջանը ոչ միայն անուղղակի կերպով ժխտում է ավելի քան 100 հազար հայության և 2020 թ․ տեղահանվածների վերադարձի իրավունքի իրացման անհրաժեշտությունը, այլև փաստացի պետականորեն հափշտակում է վերջիններիս գույքը՝ հանձնելով ադրբեջանական այն կազմակերպություններին, որոնք արդեն իսկ մոնոպոլիզացրել են Ադրբեջանի տնտեսական ոլորտը։ 

Պետությունը, որն արդեն իսկ յուրացրել է 1988-1992 թթ․ բռնագաղթի ենթարկված ավելի քան կես միլիոն հայության գույքը, այժմ բացեիբաց յուրացնում է ամբողջ Լեռնային Ղարաբաղը՝ «վերադարձված կորուսյալ հայրենիքից» այն վերածելով փաստացի գողոնի ալիևա-փաշաևական բարեկամական գրպանում»։   

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Համազգային համախմբում՝ նաև սպորտի միջոցով. Գագիկ Ծառուկյանը պարգևատրել է բազկամարտի չեմպիոններին (տեսանյութ) Սրբազանն ասաց ամեն ինչ․ Արման Հովհաննիսյան Մահացել է երգիչ Սահակ Սահակյանը Աջակցում ենք Տավուշում սկսված համակայկական պայքարին․ Կոնսերվատորիայի Միասնական շարժումՍյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է․ ՆԳՆ ՓԾ–ն տեսանյութ է հրապարակել դեպքի վայրից«Կոչ արթնության»․ բողոքի և իրազեկման ակցիա՝ Գյումրիում (լուսանկարներ)Զելենսկու ճակատագիրը միանշանակ կանխորոշված ​​է․ ՊեսկովԵկեղեցին ճիշտ այնտեղ է, որտեղ պետք է լինի` իր ժողովրդի կողքին. Արմեն Աշոտյան Չինաստանը մեծ թվով ռազմական ինքնաթիռներ է ուղարկել Թայվանի ափերԼոռիում ոստիկանները հրելով գետնին են գցել լրագրող Անի Ներկարարյանին, որը ոտքի շրջանում վնասվածք է ստացել․ ՀԺՄ Երիտասարդները սահմանային սյուների մակետներ են տեղադրել Երևանի փողոցներում (լուսանկարներ)Ռայան Գոսլինգը երկրպագուներին զարմացրել է իր փոփոխված դեմքովՏաջիկստանի ԱԳՆ–ն քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել ՌուսաստանՈստիկանությունը հանձն է առել քաղաքական իշխանության հակապետական գործունեության ակտիվ սատարողի դեր․ ԱբրահամյանԿաթողիկոսն ընդունել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներինՍյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի և տուժածների թիվն աճել էՃանապարհը փակած ցուցարարները դանակով ծակել են ավտոմեքենայի անվադողը. ՔԿ Բերման ենթարկելով իմ տղային՝ փորձում են ինձ լռեցնել, ես հետ չեմ կանգնելու. գնդապետ Մախսուդյան (տեսանյութ) Ակցիա՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում (տեսանյութ)Այս ինչ անպատժելիության մթնոլորտ է, ոստիկանապետություն է․ լրագրող Անի Գևորգյան (տեսանյութ)Ռեժիսոր Դավիթ Սահակյանցը միացել է Կիրանցի պայքարին«Հայրենիքը բոլորիս կարիքն ունի»․ ակցիա՝ Օպերայի մեծ դահլիճում ընթացող «Ֆրանկոֆոնիա 2024» միջոցառման ժամանակ (տեսանյութ)Կիրանցից սկսվելու է ազատագրական շարժումը․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)Արթուր Դավթյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն Լարված իրավիճակ՝ Երևանում․ մեծ թվով ոստիկաններ են կուտակվել, փորձում են բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին (տեսանյութ)Դիմակավորված ոստիկանները բերման են ենթարկել գնդապետ Միհրան Մախսուդյանի որդունՀերիք եղա՛վ, մենք ստի մեջ չպիտի ապրենք. Արսեն Գրիգորյանը՝ Ոսկեպարից (տեսանյութ) «Հայաստանը մայր է, մորը չեն հանձնում»․ ակցիա՝ Քաղաքացու օրվան նվիրված համերգի ժամանակ (տեսանյութ)Իրազեկման ակցիա՝ Ազատամուտ գյուղում (լուսանկարներ)Կա 3 զոհ․ ՆԳՆ ՓԾ–ն մանրամասներ է հայտնել Սյունիքում տեղի ունեցած ավտովթարիցԼրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է. ՀԺՄ Ոստիկանները հրել և գետնին են գցել «Oragir.News»-ի լրագրողին (տեսանյութ)Գերլարված իրավիճակ՝ Կենտրոնում․ ոստիկանները բիրտ ուժ են կիրառում ակցիայի մասնակիցների նկատմամբ (տեսանյութ) Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում․ կան զոհեր և վիրավորներԼարված իրավիճակ՝ ոստիկանների ու ակցիայի մասնակիցների միջև․ կա բերման ենթարկված (տեսանյութ) Կեղծ փրկիչների շրջանն անցյալում է, այժմ պետք է օգնել ազատվել Հայաստանը փաստացի կործանողից. Վարուժան Գեղամյան Նիկոլի քաղաքականությունն էլ ավելի է ամրացնում Ադրբեջանի դիրքերը հյուսիսային ուղղությամբ․ Արմեն Աշոտյան Ստամբուլում 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է կանխատեսվումԲետոնագործն ընկել է տեղափոխվող տնակից ու մահացել Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար Քաղաքացիները շարունակում են ակցիան Աբովյան փողոցում (տեսանյութ) Փաշինյանը հետևել է Գավառի հրապարակում քյուֆթայի և փախլավայի պատրաստման վարպետաց դասին (լուսանկարներ)Սա մեր ողջ ազգի խնդիրն է․ ակցիա՝ Իջևանում (տեսանյութ)Չի կարելի բեկել այս գործընթացը. սա ցանցային պայքար է. Սուրեն Պետրոսյանը Կիրանցում է (տեսանյութ)Ինչպես են դիմակավորված ոստիկանները գետնին տապալում NewDay-ի օպերատորին ու տանում Մախսուդյանի որդուն (տեսանյութ)Ինչպես են բերման ենթարկում գնդապետ Գրիգոր Գրիգորյանին (տեսանյութ)Ռուսաստանում արժեզրկումը դանդաղել է. Պուտին Իրազեկման ակցիա Իջևանի շուկայի դիմաց (տեսանյութ)Արցախը հանձնել է Նիկոլ Փաշինյանը, հիմա էլ Տավուշի տարածքներն է կարում, իշխանություններն անցողիկ են. Արցախի թեմի առաջնորդԹիվ 1 կաբինետից պիտի հայ ժողովուրդը դուրս վռնդի Նիկոլ Փաշինյանին, այս հարցը Երևանում է լուծվելու. Սուրեն Սուրենյանց
Ամենադիտված