Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք, շարունակեք մեր արդար պայքարը. Վահագն Մախսուդյան Եթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, նահանջ է սկսվելու. Վահե Դավթյան Խոշոր վթար՝ Կոտայքի մարզում. «Mercedes»-ը «Սևանի գաղութ»-ի մոտ մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Թբիլիսիում վերսկսվել են «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ ցույցերը (տեսանյութ) Հենց հիմա Տավուշի դարպասներին իրականացվում են ականազերծման աշխատանքներ. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. Ռուբեն Մելիքյան Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ. թուրք լրագրող Փաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) «Դավաճանը հանձնում է Հայաստանը»․ ակցիա՝ Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ (տեսանյութ) 

Իշխանական «փուչիկները» հերթով պայթում են․ «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանի պաշտոնավարման շրջանում ամենատարբեր թեմաների, այդ թվում՝ ներդրումների ու նոր նախագծերի հետ կապված ճոխ խոստումների պակաս չենք ունեցել։ Անգամ ունեցանք մի իրավիճակ, երբ Փաշինյանն ուղղակի հայտարարում էր, թե ներդրողները Հայաստանում ներդրում կատարելու համար... հերթ են կանգնել։ Իրականում իշխանափոխությունից հետո սկզբնական շրջանում Հայաստանում ինչ ներդրում էլ կատարվում էր, անցյալի իներցիայի հետևանք էր։ Այս ֆոնին իշխանությունները փորձեցին իրենց կողմից ևս «նախաձեռնողականություն» ցուցաբերել՝ ցույց տալու համար, թե իրենց նկատմամբ այնքան մեծ վստահություն կա, որ ընդունակ են խոշոր ներդրումներ ներգրավել։ Բայց եթե հանում ենք այդ նախաձեռնությունների քարոզչական ու փիառ նշանակությունը, ապա դրանց հիմքում ոչինչ չի մնում։

Օրինակ՝ 2021 թվականի դեկտեմբերին մեծ շուքով գրանցում ստացավ «Fly Arna» ավիաընկերությունը։ Նախատեսվում էր, որ նորաստեղծ ընկերությունն աշխատելու է «Air Arabia»-ի բյուջետային բիզնես մոդելով, այսինքն՝ լինելու է հայկական լոուքոսթեր ավիափոխադրող։ ՀՀ կառավարությունն էլ մինչ այդ՝ 2021 թվականի հոկտեմբերին կայացված որոշմամբ պետական բյուջեից Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին հատկացրեց 4 միլիարդ 733 միլիոն յոթ հարյուր քսան հազար ՀՀ դրամ (շուրջ 12 միլիոն դոլար)՝ «Ֆլայ Արնա» նորաստեղծ ավիաընկերության բաժնետոմսերի դիմաց վճարման նպատակով։ Այդպիսով հարկատուներիս կողմից պետբյուջե վճարված միջոցների հաշվին ավիաընկերության բաժնետոմսերի 49 տոկոսի սեփականատեր դարձավ պետությունը՝ հանձին Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի։ Սակայն ավիաընկերությունն այդպես էլ թռիչքներ չիրականացրեց, իսկ արդեն 2023 թվականին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, թե «Fly Arna» ազգային ավիափոխադրող ընկերությունը լրացուցիչ ֆինանսավորման կարիք ունի։ Ստացվում է, որ պետբյուջեի հսկայական միջոցները վատնվեցին ներդրումների անվան տակ։

Նույնպիսի իրավիճակ ունենք նաև Հայաստանում ավտոմեքենաների արտադրության թեմայի շուրջ։ Երբ Վահան Քերոբյանը տեսանյութ էր տարածել, թե Հայաստանում «Սեպուհ-1» ընկերությունը ավտոմեքենաներ է արտադրում, տպավորություն էր ստեղծվում, թե Հայաստանը կարող է մեքենաների արտադրության կենտրոն դառնալ։ Բայց պարզվում է, որ ավտոարտադրության գործարանի մասին խոսք լինել չի կարող, Հայաստանում ընդամենը 8 մեքենա է հավաքվել, ինչը չի խանգարում, որ Քերոբյանը հիմա էլ խոսի հոսքագծային արտադրության անցնելու և էլեկտրամոբիլների արտադրության մասին։ 2022 թվականին էլ նույն Քերոբյանը նույն համոզվածությամբ նշում էր Փոթի-Կովկաս լաստանավային երթուղու գործարկման մասին, որն իբր պետք է այլընտրանք լիներ Լարսի ճանապարհին։ Նույնիսկ ակնկալվում էր, որ լաստանավային հաղորդակցության գործարկումը հնարավորություն կտա ՀՀ բեռնափոխադրող ընկերություններին «Վերին Լարսի» անանցանելիության պարագայում սեզոնային բեռների տեղափոխմանն առնչվող լոգիստիկ ենթակառուցվածքներն ավելի հասանելի դարձնել և նվազեցնել խոչընդոտները, արագացնել բեռների փոխադրումը։ Իսկ արդեն անցյալ տարի կառավարությունը որոշում ընդունեց Հայաստան ՌԴ-ից բեռնափոխադրումների միակ գործող ցամաքային ուղուն այլընտրանքային՝ լաստանավով և/կամ նավով տեղափոխման ծախսերի փոխհատուցման վերաբերյալ։ Եվ, չնայած պետական միջոցների ծախսմանը, լաստանավային փոխադրումներն այդպես էլ այլընտրանք չդարձան Լարսի երթուղուն։

Ավելին, այս տարվա սկզբին պարզվեց, որ Հայաստանը դադարեցրել է Փոթիով դեպի Կովկաս նավահանգիստ լաստանավային փոխադրումները՝ «այս երթուղու ոչ շահութաբեր լինելու պատճառով»: Ո՞վ է մեղավոր, ըստ Քերոբյանի, ճիշտ է՝ գործարարները: «Լաստանավը աշխատել է մի քանի ամիս, մեր գնահատմամբ, ինքը չի առաջացրել բավարար հետաքրքրություն արտահանողների ու ներմուծողների մոտ, ընկերությունները չեն օգտագործել այդ լաստանավն այնպես, որ մենք շարունակեինք շահագործել այդ ուղղությունը»,-ասել է նախարարը: Դե, հասկանալի է, այս ամենը պարզապես ձեռագիր է, փաշինյանական «փուչիկներ», որոնք պայթում են անընդհատ: Ինքը՝ Փաշինյանը, Հայաստանի ներդրումային գրավչությունն ընդգծելու համար 2018 թվականից սկսած տարբեր գործարաններ է «բացում», նաև այնպիսի հաստատություններ, որոնք արդեն իսկ մեկ անգամ բացվել էին։ Ավելին, այն գործարաններն ու արտադրամասերը, որոնց «բացմանը» գնում էր Փաշինյանը կամ մեծ փիառով հայտարարում դրանց մասին, կարճ ժամանակ հետո կա՛մ փակվում էին, կա՛մ ուղղակի պարզվում էր, որ դրանք ուղղակի ֆեյք էին։

Օրինակ՝ 2018 թվականին նա Վանաձորում մասնակցել էր կոմպոզիտային գազաբալոնների գործարանի բացմանը, իսկ հետո պարզվեց, որ գործարանն այդպես էլ արտադրանք չի թողարկել։ Փաշինյանը Վանաձորում մասնակցել էր նաև հայ-իրանական ավտոմեքենաների արտադրության գործարանների բացմանը, սակայն հետագայում ԱԺ-ում դրա վերաբերյալ իրեն ուղղված հարցից զարմանում էր, թե ինքը մասնակցե՞լ է նման գործարանի բացմանը։ Փաշինյանի պատասխանում հետաքրքիր էր այն շեշտադրումը, որ երբ ինքը գնում է ինչ-որ գործարանի բացման, դա չի նշանակում, որ գործարանի գործունեության պատասխանատվությունն ստանձնում է։ Ի սկզբանե մի շարք ներդրումային «նախագծերի» մասին լրատվամիջոցները և փորձագետները նշում էին, թե դրանք վստահություն չեն ներշնչում, փուչիկի պես պայթելու են և այլն։ Այդպես էլ տեղի է ունենում։ Արդյունքում, այս իշխանությունները չեն կարող նշել ներդրումային մի խոշոր նախագիծ, որն արդյունքներ է արձանագրել։ Թեպետ, 2018 թվականից սկսած նրանց չի հաջողվել անգամ եղած ենթակառուցվածքային նախագծերն իրենց ավարտին հասցնել, ուր մնաց թե կարողանան նոր նախաձեռնությունները կյանքի կոչեն։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Լույս չի լինիՄոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու. Ադրբեջանի հարցերով փորձագետ Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք, շարունակեք մեր արդար պայքարը. Վահագն ՄախսուդյանԵթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, նահանջ է սկսվելու. Վահե ԴավթյանԽոշոր վթար՝ Կոտայքի մարզում. «Mercedes»-ը «Սևանի գաղութ»-ի մոտ մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Համախմբվիր, հայ ժողովուրդ, քո զորությունը միասնականության մեջ է, մեզ միավորողը Հայաստանն է. Արամ Ա (տեսանյութ) Թբիլիսիում վերսկսվել են «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ ցույցերը (տեսանյութ)Հենց հիմա Տավուշի դարպասներին իրականացվում են ականազերծման աշխատանքներ. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներինԵվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան ԲալայանԱրցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն ՏավուշիՀԻՄԱ․ Երևան-Դիլիջան մայրուղին մեկ ժամով փակ է (տեսանյութ) Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. Ռուբեն Մելիքյան Հաջորդը լինելու է Կողբից Սոթք ընկած հատվածը. Դավիթ ՋամալյանԵթե պետությունը ինչ-որ երգչի աջակցել է, թող ինքն էլ հարկ վճարի. երգչուհի Նանա (տեսանյութ) «Սա է Ալիևի և Նիկոլի նպատակը»Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ. թուրք լրագրողՀետաքրքրվել եմ, մրցավարների մասով խնդիր չկար, թափանցիկ էր. Փաշինյան (տեսանյութ) Փաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը«Դուք Ղեւոնդ Երիցեան ոգով նոր Աւարայր էք մղում հայրենիքի համար»․ Սեպուհ Սրբազանը՝ Բագրատ Սրբազանին Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Բարեղամ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն (տեսանյութ) «Դավաճանը հանձնում է Հայաստանը»․ ակցիա՝ Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ (տեսանյութ) Հայտնի է դարձել, թե ԱՄՆ նախագահի թեկնածուներից ով ավելի շատ աջակցություն ունի. CNN Արդարադատության հետևից չէինք եկել, եկել էինք փրկագին առաջարկելու․ բանակցությունները չստացվեցին․ փաստաբան (տեսանյութ)Սիրիայի զինված ուժերը երեք շրջաններում ոչնչացրել են ահաբեկիչների զրահամեքենաները Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) «Եթե ինչ, շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր կերպարներից մեկը (լուսանկարներ)Բրիտանացի պատգամավորները կարող են հեռացնել Սունակին․ Financial Times «Վարչապետի գավաթ»-ն ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան Սրբազանն ասաց ամեն ինչ. Արման ՀովհաննիսյանԻտալիան հայտարարել է, որ երկիրը կարող է գայատևել առանց ռուսական գազի Հռոմի պապը կոչ է արել երիտասարդներին հրաժարվել հեռախոսներից «Փյունիկը» ոչ մի հնարավորություն չտվեց «Ուրարտուին»՝ 5:0 (տեսանյութ)Լրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանովՆիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել, թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը․ ՇարմազանովՍյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըԳնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվեցՀայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Վարդան ՈսկանյանՎթար՝ Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին. կան տուժածներՊարզվում են Սյունիքում ավտոբուսի վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվելՀայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամըԱրարատում Nissan-ը բախվել է երկաթե արգելապատնեշին և մոտ 7 մետրից ընկել գետը. կա վիրավորՈր դեպքում է դատարանը քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչում․ իրազեկումԳնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչելԱրման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցների» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնիցՄիրզոյանը Կատարի վարչապետին ներկայացրել է ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացըՀՀ սահմանները դարձել են բաց դաշտ, Ոսկեպարի մեր եկեղեցին ադրբեջանական են համարում. ակցիա` Գյումրիում (տեսանյութ)
Ամենադիտված