Աճառյան փողոցում առաջացած խցանման պատճառը ՃՏՊ-ն է. Կոստանյան
ԲլոգոսֆերաԱվան վարչական շրջանի Աճառյան փողոցում առաջացած խցանման պատճառը ՃՏՊ-ն է:
Այս մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:
«Վթարի ենթարկված էվակուատորը լայնակի փակել է երթևեկելի գոտիները, ինչն էլ խցանման առիթ է դարձել: Պարեկային ծառայությանը փոխանցվել է նշված խնդիրը, վերջիններս միջոցներ են ձեռնարկում երթևեկությունը վերականգնելու ուղղությամբ»,– գրել է նա: