Վարդան Ղուկասյանը ձայնագրություն միացրեց․ Ինչպե՞ս են քաղաքացուն խոշտանգում ՔԿ-ում (տեսանյութ) Որքա՞ն դրամ և գույք է պահանջում դատախազությունը Ռ. Քոչարյանից, Գ. Ծառուկյանից և Գ. Խաչատրյանից (տեսանյութ) Վահագն Մախսուդյանի գործով իրավունքի և օրենքի նման ժխտողականություն վաղուց չէի տեսել. փաստաբան Իշխանությունն իր սև գործը շարունակում է, թիկունքային հատվածում ինժեներական աշխատանքներ են ընթանում. Աբրահամյան «Տանք, պրծնենք», «թողեք, թող հանձնի», «սաղ տանք, խախանդ ապրենք». քաղաքացիները վաղ առավոտից սկսել են ակցիաները Եթե այստեղ տեղի ունենա «սահմանազատումը», ապա թշնամին ճանապարհից հեռու կլինի 20 մետր. Վարդան Ոսկանյան Թբիլիսիում բողոքի ցույցի ժամանակ մոբիլիզացվել են հատուկ ջոկատայիններ (տեսանյութ) Ալիևը Բլինքենին ասել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատումից բացի սկսվել է սահմանագծման գործընթացը ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը (տեսանյութ) Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու. Ադրբեջանի հարցերով փորձագետ 

«Սա լավ մտածված ու նախապատրաստված ծրագիր է. դեռ գործ ունեն անելու և անում են». «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախքան Սահմանադրությանը հարվածներ հասցնելը, սրերն ուղղված էին կրթությանը, եկեղեցուն, ազգային արժեքներին: Այս կարծիքին է հոգեբան Կարինե Նալ չաջյանը:

«2018 թ.-ից ասում եմ, որ սա լավ մտածված ու նախապատրաստված ծրագիր է: Արդեն քանի տարի է, ինչ այդ ծրագրի իրականացման փուլում ենք: Փուլ առ փուլ իրականացնում են պետության, ազգի ոչնչացման ծրագիրը: Կրթությունը, եկեղեցին, ազգային արժեքներն այն հիմնասյուներն են , որոնց վրա զարգանում և ապրում է պետությունը, ազգը և ազգային պետություններն ընդհանրապես: Իսկ մենք ազգային ավանդական պետություն ենք: Այդ ոչնչացնող, ամեն ինչ ջնջող սև ձեռքը աշխատում է հենց այդ ուղղություններով: Սյուն բառը փորձենք մի քիչ ավելի առարկայական հասկանալ: Պետությունը տաճար է. եթե դու հերթով ջարդուփշուր ես անում սյուները, որքան էլ այն ամուր և գեղեցիկ կառուցված լինի, փլուզվելու է, և շատ տխուր տեսարան ենք ունենալու՝ փլված, քարուքանդ եղած տաճարի ենք վերածվելու: Դա արվում է նպատակաուղղված ձևով, համապատասխան խումբը ձևավորված է, դրսից ունի շատ խելացի և ճշգրիտ ուղղորդումներ տվող կոորդինատորներ, ամեն ինչ արվում է մտածված մեզ ոչնչացնելու հա մար: Եկեղեցին, Վեհափառը , կրթությունը, ընտանիքը, այն ամենը, ինչին ուղղում են սրերը, սիմվոլիկ նշանակություն ունեն: Դրանք մեր ազգային ավանդույթների բյուրեղացված ձևերն են, առանց որոնց մեր հոգևոր գոյությունն ուղղակի կդադարի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Նալչաջյանը:

Ընդգծում է՝ պետության համար գլխավոր օրեն քը Սահմանադրությունն է , դրանով է ապրում պետությունը, կարգավորվում են բոլոր տեսակի հարաբերությունները: «Սահմանադրության մեջ ձևակերպված են տվյալ ազգի, պետության համար կարևորագույն նշանակություն ունեցող երևույթների նկատմամբ դիրքորոշումները: Թշնամիներն այնքան բաց են մեզ հետ աշխատում, արդեն չեն էլ թաքնվում, այն պես չէ, որ միայն ականջներն են երևում, ու պետք է գլխի ընկնենք: Պարզ, բաց ձևով թուրքն ասում է, որ Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը: Պատկերացնո՞ւմ եք՝ ասենք, 10-15 տարի առաջ նման մղձա վան ջ ա յին երազ անգ ա մ երևի չտեսնեինք: Բայց սա աստիճանաբար դարձավ իրողություն: Իսկ Սահմանադրության ի՞նչը դուր չի գալիս թուրքին:

Ընդհանրապես թուրքին դուր չի գալիս հայոց պետության, հայ մարդու գոյությունը: Իրենց միշտ ենք խանգարել այնպես, ինչպես գողին խանգարում է տանտերը: Շատ նպատակաուղղված և հետևողական գործողությունների շնորհիվ, ի տարբերություն մեզ, իրենք ունեն իրենց ազգային գաղափարախոսությունը, նկատի ունեմ Թուրքիային, իսկ Ադրբեջանն էլ Թուրքիայի արբանյակն է, իրենց գաղափարախոսությունը մտածված ձևով առաջ են տա նում: Հի մ ա իրենց համար շատ նպաստավոր պայմաններ են ստեղծված: Խոստովանենք, որ իրենք են ստեղծել այդ նպաստավոր պայմանները՝ այս վարչախումբը բուծելով, դաստիարակելով, մուտացիայի ենթարկելով:

Հիմա սրանք հայ ընտանիքի զավակներ են, բայց արդեն էթնիկական մուտանտներ են և բացահայտ ձևով ծառայում են թշնամուն և, ազգին թյուրիմացության մեջ գցելով, շարունակաբար խաբելով, ասելով՝ ժողովուրդն է մեզ ընտրել, այդ ժողովրդին տանում են դեպի կառափնարան: Այդ ճանապարհի մի որոշակի հատվածն անցել են, բայց դեռ գործ ունեն անելու և անում են: Այնպես որ, թշնամու թելադրանքով փոխում են Սահմանադրությունը , այդտեղից հանելու են այն ամենը, ինչ կապված է մեր ազգային իղձերի, ազգային արժանապատվության, մեր զարգացման և ուժեղանալու հեռանկարների հետ: Եթե իրենց հաջողվի դա էլ անել, դառնալու ենք սպառողական մի հանրույթ, միայն ստամոքսի հարցերը լուծող, ծառայամիտ: Պետք է, թուրքին էլ կծառայի, իր երկիրն ում ասես կզիջի, արդեն տեսնում ենք դեմոգրաֆիական փոփոխություններ, դա էլ նույն ծրագրի իրականացումն է: Կամաց-կամաց կտեսնենք, որ մեր հայրենիքը դարձել է ուրիշինը, այստեղ նույնիսկ հյուրի կարգավիճակում չենք, և ընդհանրապես մեր ֆիզիկական գոյությունը վտանգի տակ է լինելու»,-նշում է մեր զրուցակիցը:

Բայց այնպես չէ, որ մեր հասարակությունը հաշտ է նրա հետ, ինչ կատարվում է: «Հասարակության բավականին լայն շերտը հաշտ չէ: Ոչ միայն հաշտ չէ, այլ նաև ներքին բողոք ունի, ունի ատելության տրամադրություններ, համբերությունը հատելու տրամադրության մեջ է: Շատ փոքր է այն շերտը, որը դեռ կա՛մ ինքնախաբեությամբ է զբաղված, որովհ ե տև հաս կ ա նում է իր մաս նակ ցությունն այս ամենի մեջ ու խորքային մեղքի զգացում ունի, աշխատում է ինչ-որ ձևով ինքնարդարացման քայլեր անել, որոնք օրըստօրե ավելի անհեթեթ են դառնում: Ավելի լավ է մարդն ազնվորեն ասի՝ սխալվել եմ, ծուղակն եմ ընկել, ընդ որում՝ շատ վարպետորեն լարված ծուղակ եմ ընկել, ո՞ւմ հետ չի պատահում, ավելի լավ է ադեկվատությունս գտնեմ, դա ավելի պատիվ է բերում, քան ինքն իրեն խաբելով ապրելը: Կա՛մ էլ մի շերտ կա, որն իր հոգեվիճակով, հոգեկերտվածքով, էությամբ և բնույթով այնպիսին է, որ իր համար պստիկ «ես»-ից այն կողմ ոչ մի բան չկա և իր այդ «ես»-ի մասին մտածելով և ինտելեկտուալ ցածր մակարդակ ունենալով ՝ իր պստիկ «ես»-ը հարվածի տակ է դնելու, եթե նույնիսկ չգիտի, թե հայրենիքն ինչ է, չունի այդ զգացողությունը: Կրթություն, գիրք, դասագիրք, Սահմանադրություն, դրանք իր համար գոյություն չունեցող բաներ են, մտածում է, որ կուշտ լինի, իր երեխաները չմրսեն և այլն, բայց առաջին հերթին ինքն է վտանգված: Բայց այս շերտը մեծ չէ»,-ընդգծում է հոգեբանը:

Այդ դեպքում ինչո՞ւ չկա բողոք, պոռթկում: «Այն, ինչ մեզ հետ անում են տարիներ շարունակ և մտածված ձևով, մեր մեջ զոհի հոգեբանություն է ձևավորել: Մարդիկ իրենց անկարող են զգում: Այն նույն մարդը, որ բողոքում է, տեսնում, հասկանում, հաջորդ բանը, որ ասում է՝ բա ի՞նչ անենք, ես հիմա ի՞նչ անեմ: Եվ դա բնական հարց է: Ժողովրդական պոռթկումները, շարժումները բացառիկ դեպքերում են ինքնաբուխ լինում, միշտ պետք է աշխատանք տանել: Ինչպե՞ս ենք պատկերացնում, առավոտյան բոլորս արթնանում ենք, ու ամեն մեկս առանձին-առանձին որոշում, որ դուրս ենք գալիս հրապարակ պայքարելո՞ւ: Այդպես չի լինում: Հարկավոր է խելացի և նպատակաուղղված աշխատանք տանել: Այստեղ արդեն պատասխանատվություն ունեն քաղաքական միավորումները, անձինք: Ուզում եմ անձի վրա շեշտը դնել, թեև դեմ եմ այդ միստիկ, փրկչի կերպարին: Բայց պատմության մեջ խարիզմատիկ, հզոր անհատականությունները շատ մեծ դեր են կատարել: Հիմա անհատականությունների կարիք ունենք: Ընդդիմությունը, «Դիմադրություն» շարժումը և այլք շատ ջանքեր թափեցին, իրենց վտանգի ենթարկելով, ձերբակալվելով, ծեծվելով, բայց, իմ կարծիքով, իրենց մոտեցումները եղած իրավիճակին լ րիվ ադեկվատ չէին: Մեր դեմ աշխատում են հոգեբանական պատերազմի չերևացող զենքերով նաև: Իսկ «Դիմադրություն» շարժումը շատ բաց, ավանդական շարժում էր, այնինչ մենք հիբրիդային պատերազմի թիրախում ենք հիմա, դրա զոհն ենք: Ինչպես միշտ լինում է անհաջողություններից հետո, մարդիկ սկսում են պատասխանատվությունն իրար վրա գցել:

Այսօր ընդդիմության մեջ տեսնում եմ ամբիցիաների պայքար, ներքին խոհանոցին տեղյակ չեմ, բայց տեսանելի է այն, որ հենց հայտնվում է իմ նշած հատկություններն ունեցող, հույսեր ներշնչող անհատականություն, որը պայքարի դրոշ է վերցնում, տեսնում ես՝ ունի այդ կարողությունները և կարելի է իր շուրջ համախմբվել, մեկ էլ նա միանգամից թիրախավորվում է հենց նույն ընդդիմության տարբեր թևերի կողմից, էլ չենք ասում իշխանությունների մասին, որոնք իրենց կոորդինատորների հետ միասին ուշի ուշով հետևում են, թե ով է սկսում հեղինակություն վայելել պետականամետ ուժերի կողմից, միանգամից կենցաղային ամենացածր մակարդակով վարկաբեկումները սկսում են, և չի ստացվում այն, ինչը ուզում ենք, որ ստացվի: Նախանձը, ամբիցիաները, եսակենտրոնությունը մեզ այսօր դժբախտացրել են: Ժողովրդից սպասել, որ նա արթնանա, նույնիսկ ամենախելամիտ, իրականությունը ճիշտ հասկացող մարդկանցից, հնարավոր չէ: Պետք է աշխատել ժողովրդի հետ, դա տրիվիալ ճշմարտություն է»,-եզրափակում է Կարինե Նալչաջյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Անկառավարելի իրավիճակ` փակ ճանապարհին. ոստիկանությունը անելանելի իրավիճակում է (տեսանյութ) Վարդան Ղուկասյանը ձայնագրություն միացրեց․ Ինչպե՞ս են քաղաքացուն խոշտանգում ՔԿ-ում (տեսանյութ) Որքա՞ն դրամ և գույք է պահանջում դատախազությունը Ռ. Քոչարյանից, Գ. Ծառուկյանից և Գ. Խաչատրյանից (տեսանյութ)Մեր նախագծերը պտտվում, պտտվում, տեղ չեն հասնում, մի հատ հասկանանք՝ որտեղ են պտտվում (տեսանյութ)Ես ոչ սև եմ, ոչ՝ սպիտակ, եռագույն եմ․ քաղաքացին՝ ոստիկանին (տեսանյութ) Վահագն Մախսուդյանի գործով իրավունքի և օրենքի նման ժխտողականություն վաղուց չէի տեսել. փաստաբանԼույս չի լինիԻշխանությունն իր սև գործը շարունակում է, թիկունքային հատվածում ինժեներական աշխատանքներ են ընթանում. Աբրահամյան«Նիկոլ, դավաճան», «2 րոպե ժամանակ ունեք, բացեք ճանապարհը». Արմավիր-Գյումրի ճանապարհին գերլարված է (տեսանյութ)Բագրատ Սրբազանի կոչը՝ Կոմիտասի չավարտված օպերայով (տեսանյութ)«Լավ, տոնդ փոխի այ տղա», «Հանգստացեք, արա». Արմավիր-Գյումրի ճանապարհին լարված իրավիճակ էՕրվա խորհուրդ. Ապրիլի 29ՈւՂԻՂ. Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհը փակ է«Տանք, պրծնենք», «թողեք, թող հանձնի», «սաղ տանք, խախանդ ապրենք». քաղաքացիները վաղ առավոտից սկսել են ակցիաներըԵթե այստեղ տեղի ունենա «սահմանազատումը», ապա թշնամին ճանապարհից հեռու կլինի 20 մետր. Վարդան ՈսկանյանՍուրենավանում բախվել են մարդատար գնացքն ու «Mercedes»-ը․ պարեկները սահմանազատել են տարածքը «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը«Նապոլին» ու «Ռոման» 2-ական գոլ փոխանակեցին (տեսանյութ) Թբիլիսիում բողոքի ցույցի ժամանակ մոբիլիզացվել են հատուկ ջոկատայիններ (տեսանյութ) Ալիևը Բլինքենին ասել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատումից բացի սկսվել է սահմանագծման գործընթացը«Բարսան» կենտրոնացած է 2-րդ տեղը զբաղեցնելու վրա․ ՉավիՃապոնիայում ջերմային հարվածով երեք մարդ հոսպիտալացվել է«Այս նկարով ամեն տեղ կթողնեն»․ տեսանյութ՝ Պուտին-Ալիև հանդիպումից Նարեկ Մանասյանը` բռնցքամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը (տեսանյութ) Եվրոպացիները չեն մեռնի Դոնբասի համար․ ԲորելՄեքսիկայում ավտոբուսի շրջվելու հետևանքով նախնական տվյալներով 14 մարդ է զոհվելԱրթուր Դավթյանի արծաթե մրցելույթը ԵԱ-ում (տեսանյութ)Լույս չի լինիՄոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու. Ադրբեջանի հարցերով փորձագետ Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք, շարունակեք մեր արդար պայքարը. Վահագն ՄախսուդյանԵթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, նահանջ է սկսվելու. Վահե ԴավթյանԽոշոր վթար՝ Կոտայքի մարզում. «Mercedes»-ը «Սևանի գաղութ»-ի մոտ մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Համախմբվիր, հայ ժողովուրդ, քո զորությունը միասնականության մեջ է, մեզ միավորողը Հայաստանն է. Արամ Ա (տեսանյութ) Թբիլիսիում վերսկսվել են «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ ցույցերը (տեսանյութ)Հենց հիմա Տավուշի դարպասներին իրականացվում են ականազերծման աշխատանքներ. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներինԵվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան ԲալայանԱրցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն ՏավուշիՀԻՄԱ․ Երևան-Դիլիջան մայրուղին մեկ ժամով փակ է (տեսանյութ) Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. Ռուբեն Մելիքյան Հաջորդը լինելու է Կողբից Սոթք ընկած հատվածը. Դավիթ ՋամալյանԵթե պետությունը ինչ-որ երգչի աջակցել է, թող ինքն էլ հարկ վճարի. երգչուհի Նանա (տեսանյութ) «Սա է Ալիևի և Նիկոլի նպատակը»Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ. թուրք լրագրողՀետաքրքրվել եմ, մրցավարների մասով խնդիր չկար, թափանցիկ էր. Փաշինյան (տեսանյութ) Փաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը«Դուք Ղեւոնդ Երիցեան ոգով նոր Աւարայր էք մղում հայրենիքի համար»․ Սեպուհ Սրբազանը՝ Բագրատ Սրբազանին Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Բարեղամ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն (տեսանյութ)
Ամենադիտված