Մայքլ Ջորդանի սպորտային կոշիկները վաճառվել են ռեկորդային 8 միլիոն դոլարով
ՍպորտԲասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) վեցակի չեմպիոն Մայքլ Ջորդանի սպորտային կոշիկների հավաքածուն Sotheby's-ի աճուրդում վաճառվել է 8,032 մլն դոլարով, հայտնում է ESPN-ը։
Դրանք վեց զույգ Air Jordan սպորտային կոշիկներ են, որոնցով ամերիկացին հաղթել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի առաջնության վեց եզրափակիչներ, ինչպես նաև ճանաչվել է NBA-ի ամենաթանկ խաղացողը։
Սա վաճառքի ռեկորդային գումար է մրցախաղերում օգտագործված սպորտային կոշիկների համար։ Բասկետբոլիստի իրերից ավելի թանկ է եղել միայն 1998 թվականի եզրափակիչ սերիայի առաջին խաղի մարզաշապիկը, որը գնվել է 10,1 միլիոն դոլարով: 2023 թվականին այդ եզրափակիչի երկրորդ խաղի սպորտային կոշիկները գնվել էին այն ժամանակ ռեկորդային 2,2 միլիոն դոլարով:
Նշենք, որ 60-ամյա Ջորդանը թոշակի է անցել 2003-ին։