ԱՄՆ-ում բասկետբոլային խաղի ժամանակ ծեծկռտուք է սկսվել, որի արդյունքում 60-ամյա տղամարդ է մահացելլ (տեսանյութ)
ՏեսանյութերԱՄՆ-ի Վերմոնտ քաղաքում դպրոցական թիմերի բասկետբոլային խաղի ժամանակ ծեծկռտուք է սկսվել, որի արդյունքում 60-ամյա տղամարդ է մահացել։ Այս մասին հայտնում է TMZ Sports-ը։
Ներկայումս ոստիկանությունը հետաքննում է ողբերգությունը։ Միջադեպը տեղի է ունեցել Ալբուրգում բասկետբոլի խաղի ժամանակ տեղի դպրոցի յոթերորդ և ութերորդ դասարանների աշակերտների և Սենթ Օլբանսից ժամանած թիմի միջև:
Ծեծկռտուքը տեղի է ունեցել հանդիսատեսների միջև, երեխաները կողքից դիտել են քաշքշոցը։
Ծեծկռտուքի մասնակիցներից մեկը վիրավորվել է ու գնացել տուն՝ օգնություն խնդրելու փոխարեն։ Հաղորդվում է, որ ճանապարհին նա կանգնեցրել է մեքենան և շտապօգնություն կանչել, սակայն մոտակա հիվանդանոց տեղափոխվելուց հետո տղամարդը մահացել է։ Մահվան պատճառը դեռ պարզված չէ։