Հարի Քեյնը Բունդեսլիգայի 20 խաղում դարձել է 24 գոլի հեղինակ
ՍպորտՓետրվարի 3-ին Մյունխենում կայացել է Գերմանիայի Բունդեսլիգայի 20-րդ տուրի «Բավարիա»-«Բորուսիա Մյունխենգլադբախ» հանդիպումը։ Այս մասին հայտնում է Armsport.am-ը։
Տանտերերը կամային հաղթանակ են տարել 3։1 հաշվով։ Հյուրերի կազմում գոլի հեղինակ է դարձել Նիկո Էլվեդին, մյունխենցիների կազմում գոլերի հեղինակ են դարձել Ալեքսանդր Պավլովիչը, Հարի Քեյնը և Մաթիյս դե Լիգտը։
Անգլիայի հավաքականի 30-ամյա հարձակվող Քեյնի համար այս գոլը 24-րդն էր Բունդեսլիգայի իր նորամուտի մրցաշրջանում։ Հարին 2023 թվականի օգոստոսից է հանդես գալիս Մյունխենի «Բավարիայում», նրա նախորդ ակումբը Լոնդոնի «Տոտենհեմն» էր։ Գերմանիայի առաջնությունում 24 գոլ խփելու համար հարձակվողին անհրաժեշտ է եղել անցկացնել 20 հանդիպում, նա նաև կատարել է հինգ գոլային փոխանցում։
Ընդհանուր առմամբ, Հարի Քեյնը «Բավարիայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 28 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։