Ղրղզստանի գլխավոր դատախազի տեղակալը գերազանց է գնահատել Երևանում անցկացված ԱՊՀ խորհրդի նիստը Լիլիթ Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել Ձեր քաղաքական թիմերից ավել կարևորեք պետությունը. Ալեն Ղևոնդյան Հայաստան-Իրան սահմանի մոտակայքում, շուրջ 12 կգ թմրամիջոց է հայտնաբերվել ԻԻՀ քաղաքացի, 26-ամյա աղջկա ինքնասպանության վարույթով մեղադրանք է ներկայացվել վերջինիս հոր ընկերոջը Նոր մանրամասներ երեխաների առևանգման փորձի մասին. առաջարկել է օգնել` թափել աղբը (տեսանյութ) Նորից անկում տարադրամի շուկայում․ մանրամասներ Աստղագուշակ՝ հոկտեմբերի 5-ի համար "Знаю". Ռազմիկ Ամյանի նոր երգի պրեմիերան Եթե Իսրայելը «սխալ գործի», կհարվածենք էներգետիկ ոլորտին. Իրանը սպառնում է Մինչև հոկտեմբերի 30-ը փողոցներ են փակ լինելու Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր 

Երևանի ավագանի Սոնա Աղեկյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվեցին

Քաղաքական

Երևանի ավագանու փետրվարի 7-ի արտահերթ նիստում քննարկման են դրվել Երևան քաղաքի ավագանու անդամներ Սոնա Աղեկյանի, Գևորգ Ստեփանյանի և Զարուհի Փոստանջյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին ավագանու որոշման նախագծերը։ 

Ինչպես հայտնել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Երևանի քաղաքապետարանի գլխադասային՝ Իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Սոնա Աղեկյանին մանդատից զրկելու նախագծին։

Սոնա Աղեկյանին ավագանու մանդատից զրկելու հարցի վերաբերյալ զեկուցել է «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը՝ որպես հիմք ներկայացնելով Երևան քաղաքի ՏԻՄ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասը, ըստ որի Երևանի ավագանու անդամի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ, եթե նա մեկ հերթական նստաշրջանի ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերի կամ քվեարկությունների ավելի քան կեսից կամ հանձնաժողովի նիստերի կեսից։

«Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Արամ Թորոսյանը քաղաքական հետապնդում է համարել Սոնա Աղեկյանին մանդատից զրկելը, քանի որ նա ընդդիմադիր գործիչ է եղել և Հայկ Մարությանի քաղաքապետ լինելու ընթացքում, և ներկայում։

Նա կոչ է արել ոչ մի ավագանու չզրկել մանդատից։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ ընդգծել է, որ ավագանու անդամների անգործությանը, որը դրսևորվում է բոյկոտի անձրևանոցի ներքո, համապատասխան օրենքով ու կանոններով սահմանված վերաբերմունք է ցուցաբերվելու, իսկ ավագանու անդամ լինելը նախ և առաջ պարտականություն է։

Նրա խոսքով՝ ոչ ոքի մանդատից չեն զրկում այն պատճառով, որ քաղաքային իշխանություններին շատ է քննադատում, այլ դադարեցվում են ավագանու այն հինգ անդամների լիազորությունները, որոնք ամենաշատը չեն մասնակցել քվեարկություններին։

Քննարկմանը հաջորդել է քվեարկությունը, որի արդյունքում ավագանին 34 ձայնով կողմ է քվեարկել Սոնա Աղեկյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշման նախագծին։

Երևանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Լևոն Լևոնյանն էլ զեկույց է ներկայացրել ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանի լիազորությունների դադարեցման վերաբերյալ։

Նա նշել է, որ քաղաքապետարանի Կազմակերպական վարչության համապատասխան գրության համաձայն՝ Գևորգ Ստեփանյանը մասնակցել է նստաշրջանի ընթացքում տեղի ունեցած 42 քվեարկություններից ընդամենը 7-ին, իսկ բացակայությունների հարգելի լինելու վերաբերյալ տվյալներ քաղաքապետարանին չեն ներկայացվել։

Այնուհետև հայտարարվել է մեկժամյա ընդմիջում։

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հայաստան-Իրան սահմանի մոտակայքում, շուրջ 12 կգ թմրամիջոց է հայտնաբերվել Ղրղզստանի գլխավոր դատախազի տեղակալը գերազանց է գնահատել Երևանում անցկացված ԱՊՀ խորհրդի նիստը Ռուսաստանը հայելային պատասխան կտա ԱՄՆ-ի միջուկային փորձարկումներին. ՌԴ ԱԳՆԼիլիթ Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակելՁեր քաղաքական թիմերից ավել կարևորեք պետությունը. Ալեն ՂևոնդյանՀայաստան-Իրան սահմանի մոտակայքում, շուրջ 12 կգ թմրամիջոց է հայտնաբերվելԻԻՀ քաղաքացի, 26-ամյա աղջկա ինքնասպանության վարույթով մեղադրանք է ներկայացվել վերջինիս հոր ընկերոջըԻրանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով ժամանել է ՍիրիաՆոր մանրամասներ երեխաների առևանգման փորձի մասին. առաջարկել է օգնել` թափել աղբը (տեսանյութ)Նորից անկում տարադրամի շուկայում․ մանրամասներԱստղագուշակ՝ հոկտեմբերի 5-ի համար"Знаю". Ռազմիկ Ամյանի նոր երգի պրեմիերանԵթե Իսրայելը «սխալ գործի», կհարվածենք էներգետիկ ոլորտին. Իրանը սպառնում էՄինչև հոկտեմբերի 30-ը փողոցներ են փակ լինելուՀայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերՕրվա խորհուրդ. հոկտեմբերի 5 Դուք պետության անփոխարինելի գործընկերներն եք․ ԿԳՄՍ նախարարի ուղերձը՝ Ուսուցչի օրվա առթիվԲոլորիս քաղաքացիական պարտքն է վաղը՝ հոկտեմբերի 6-ին, մասնակցել Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքին. ԱնանյանԶորք չեմ կանչելու, որ մտնեմ Վանաձորի քաղաքապետարան. «Հրապարակ»ՔՊ-ում պայթյունավտանգ իրավիճակ է․ բարիկադների են բաժանվել․ «Հրապարակ»«Հրապարակ». «Հ1»-ի տնօրենի թեկնածուներին են քննարկում«Հրապարակ». Ավինյանի փողը քչություն է անում. նրա առաջարկն ապշեցրել է«Հրապարակ». Ալեն Սիմոնյանը պատրաստվում է հերթական վոյաժի«Հրապարակ». Անդրանիկ Քոչարյանը Փաշինյանից «դաբրո» է ուզել՝ նախարարի թեկնածուի նշանակման հարցում«Հրապարակ». Ով է կտրել 45 բարդիներըԲժիշկը որոշ մարդկանց կոչ է արել հրաժարվել սպիտակ բրնձիցՍևիկյանին լավ մարզավիճակ է հարկավոր՝ ՌՊԼ-ը պատառոտելու համար․ ՍուլեյմանովԱնջելինա Ջոլիի 1958 թվականի եզակի Ferrari 250 GT Coupé-ն աճուրդի կհանվի Christie's-ումԵրեխաների շրջանում գիրության տարածվածությունն ամբողջ աշխարհում գրեթե կրկնապատկվել է. MCHJՋենիֆեր Էնիսթոնը չի ցանկանում ժամադրության գնալԼավրովը ՌԴ-ում ՀՀ դեսպանի հետ քննարկել է հայ-ռուսական հարաբերություններին առնչվող հարցեր«Զառ» ուսումնական կենտրոնում անցկացվում է բարձր դասարանների աշակերտների ռազմամարզական ճամբարը. ՀՀ ՊՆ«Դեպի ճամբար-հատուկ ջոկատ» ֆիլմի պրեմիերան և հայտնի հյուրերը (լուսանկարներ)«Քաղաքական կոռուպցիան ոչ միայն վերացված չէ, այլև նորանոր ռեկորդներ է սահմանում»․ Նորիկ ՆորիկյանԲագրատ սրբազանի աջակիցները Պետրոս Ղազարյանին հիշեցնում են իր «լրագրողական անցյալը». տեսանյութԼեհաստանի կողմից հարձակման դեպքում Բելառուսը կաջակցի Ուկրաինային․ ԼուկաշենկոՓաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված ընթրիքինՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կմասնակցի Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ գագաթնաժողովինՃապոնիայի նոր վարչապետը մտադիր է լուծել ՌԴ-ի հետ տարածքային վեճըՍահմանադրական դատարանը վտանգ է ներկայացնում Հայաստանի հետագա գոյության համար. 168.amՄահացել է կոմպոզիտոր Արեգ Լուսինյանը«Հայաստանը շարունակում է Կապիկի ծաղիկի համար մնալ ցածր ռիսկայնության գոտի»․ ԱՆ փոխնախարարԴանակահարություն՝ Գյումրիում. տուժածը 32-ամյա տղամարդ է«Մոսկվա» կինոթատրոնը վերաբրենդավորվել է՝ այսուհետ «Կինոմոսկվա»Ֆրանկոֆոնիայի ավանում Հայաստանը ներկայանում է մշակութային տաղավարովՈստիկանները Սյունիքում շուրջ 12 կգ թմրամիջոց են հայտնաբերել. մանրամասներ171 դոլար վարկը չմուծած Արփի Դավոյանը բնակարան է գնել նորակառույց շենքում Աննա Հակոբյանը ընթրիքի է հրավիրում այս անգամ տղամարդկանց` 1մլն դրամի դիմաց. ՀրապարակՄակրոնը Փաշինյանի հետ զրույցում կոչ է արել հնարավորինս շուտ կնքել «խաղաղության համաձայնագիրը»Մեկ ամսում լրագրողների դեմ հարուցվել է 28 քրեական գործ
Ամենադիտված