Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք, շարունակեք մեր արդար պայքարը. Վահագն Մախսուդյան Եթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, նահանջ է սկսվելու. Վահե Դավթյան Խոշոր վթար՝ Կոտայքի մարզում. «Mercedes»-ը «Սևանի գաղութ»-ի մոտ մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Թբիլիսիում վերսկսվել են «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ ցույցերը (տեսանյութ) Հենց հիմա Տավուշի դարպասներին իրականացվում են ականազերծման աշխատանքներ. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. Ռուբեն Մելիքյան Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ. թուրք լրագրող Փաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) «Դավաճանը հանձնում է Հայաստանը»․ ակցիա՝ Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ (տեսանյութ) 

«Ես լավ եմ, ձեզ պինդ պահեք, ձեզ շատ սիրում եմ». պահեստազորային Հովհաննես Պորտուգալյանը զոհվել է հոկտեմբերի 14-ին, տուն «վերադարձել» հինգ ամիս անց. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հովհաննեսն ու ես ընդհանուր ընկերներ ունեինք, ինչ-որ առումով նրանք մեր ծանոթության առիթը դարձան: Բայց շփումը սկսվեց, երբ նա ինձ գրեց սոցիալական ցանցերից մեկում, սկզբում չէինք պատկերացրել, որ արդեն իրար տեսել ենք ընկերական հավաքույթի ժամանակ: 2010 թ.-ի հունվարի 5-ին մեր առաջին ժամադրությունն էր: Սկսեցինք ընկերություն անել, իսկ 2012 թ.-ի օգոստոսի 19-ին ամուսնացանք»,-«Փաստի» հետ զրույցում կյանքի երջանիկ օրերն է վերհիշում Լիանան՝ Հովհաննեսի կինը: Այն, ինչը ես մի քանի տողով ներկայացրեցի, Լիաննան ամենայն մանրամասնությամբ պատմեց՝ ներկայացնելով իր և ամուսնու ծանոթության և շփման ամեն թանկ ակնթարթը: Լիանայի խոսքով, ամուսինը ներողամիտ էր, զիջող, ամենալավը: ՛

«Իրեն բոլորն են սիրում՝ իր մարդ տեսակի, իր բարության համար: Չափազանց հասնող էր, եթե ինչ-որ մեկին կարող էր օգնել, առանց վարանելու օգնության էր հասնում: Պատերազմից առաջ ընկերոջը խոսք էր տվել օգնել, իր խոստացածն արեց ու նոր գնաց: Խոստացել էր, այլ կերպ չէր կարող: Սիրում էր, երբ ամեն ինչ կարգ ու կանոնով էր, օրինակ՝ երբեք չէր խառնում աշխատանքը և ընկերությունը: Աշխատանքի տեղում ամեն մեկն ուներ իր պարտականությունը, իսկ աշխատանքից հետո իրենք ընկերներ էին: Պատասխանատու մարդ էր, ու դրա համար իրեն շատ էին հարգում, միշտ ասում էին՝ Հովոն երբեք գործը չի խառնում ընկերության հետ: Ու այսօր իր ընկերներն ու նրանց ընտանիքներն ամուր կապ են պահում իմ ու աղջիկներիս հետ: Դրանից թանկ բան չկա»: Հիշում է, թե ամուսինն իրեն որքան է աջակցել, երբ հատկապես ծնվեցին նրանց զույգ աղջիկները:

«Ինձ հետ հավասար հոգ էր տանում մեր երեխաների մասին, բառի ամենաուղիղ իմաստով օգնել է ինձ ամեն հարցում: Ասում էր՝ գնա խանութ գնումների, երեխաների մասին հոգ կտանեմ: Իսկ այդ հոգ տանելն իր մեջ ամեն ինչ էր ներառում՝ կերակրելուց մինչև լողացնելը: Սիրում էր պատրաստել, իր պատրաստելուց հետո շուրջն ամեն ինչ հավաք էր, երբ ասում էի՝ թող մնա, ես ամեն ինչ կարգի կբերեմ, ասում էր՝ ի՞նչ տարբերություն: Երբեք չենք վիճել, մեր տանը բարձր ձայն չի լսվել, եթե անգամ եղել է ինչ-որ հարց, քննարկել ենք և անցել առաջ: Դրանք իմ կյանքի ամենաերջանիկ տարիներն էին»: Պատերազմի օրերին Հովհաննեսը ծանուցագիր է ստանում, որ պետք է որպես պահեստազորային մեկնի Արցախ:

«Այդ ժամանակ ընկերոջ հետ չուգունի արտադրամասում էր աշխատում, գնաց զինկոմիսարիատ, ներկայացավ պետի տեղակալին՝ աշխատանք եմ կատարել, վարձատրվել դրա դիմաց, բայց աշխատանքս դեռ չեմ հանձնել, թույլ տվեք աշխատանքս վերջացնել, հետո մեկնել: Ու այդպես էլ վարվեց, աշխատանքը վերջացրեց, կրկին ներկայացավ զինկոմիսարիատ՝ պատրաստ եմ մեկնել: Հոկտեմբերի 5-ի առավոտյան, երբ պետք է աշխատանքի գնար, զանգ ստացավ՝ 15 րոպե ժամանակ ունեք, որ հրաժեշտ տաք ձեր ընտանիքին և ներկայանաք: Մի քանի իր վերցրեց ու գնաց, անգամ չթողեց, որ ճանապարհեմ իրեն, ճակատս համբուրեց՝ գնացի, ձեզ լավ կնայեք, կապի մեջ կլինենք: Նույն օրը երեկոյան իրենք շարժվում են դեպի Արցախ, գիշերը երկուսի կողմերն ինձ նամակ է գրում, որ արդեն Վարանդա են հասել: Խոսում էինք մի քանի րոպե, ժամերով խոսել հնարավոր չէր, միայն ասում էր՝ լավ եմ, ձեզ լավ նայեք, երեխեքը ո՞նց են, ի՞նչ են ասում»: Լիանան նշում է, որ ամուսնու և նրա հետ եղած տղաների անհետ կորելուց հետո են նրանց ընտանիքի անդամները շատ մանրամասներ իմացել:

«Հոկտեմբերի 8-ն էր, զանգ չեկավ, ինձ մոտ տագնապ էր, երկու օր չզանգահարեց: Հոկտեմբերի 10-ին զանգեց՝ լավ եմ, ամեն ինչ նորմալ է: Մեր զրույցների ժամանակ ուրիշ բաներ էլ էր ասում՝ բարձիթողի վիճակի, հրամանատար չունենալու և այլ հարցերի մասին: Հոկտեմբերի 10-ից հետո էլ երկու օր զանգ չստացա: Հոկտեմբերի 13-ի առավոտյան ինձ զանգահարում է տղաներից Հրաչյայի մայրիկը՝ Հովհաննեսը փոխանցել է, որ ամեն ինչ լավ է: Հրաչյան զանգահարել էր տուն, զրուցել ու նաև փոխանցել, որ ինձ զանգահարեն, ասեն, որ Հովհաննեսի մոտ ամեն բան կարգին է: Երեխաներին տարա դպրոց, վերադառնում էի տուն, Հովոն զանգեց՝ բալ, ո՞նց ես, ի՞նչ կա- չկա, ձեզ պինդ պահեք, ձեզ շատ եմ սիրում: Իսկ ես լսում էի պայթյունների ձայները, ու կապն ընդհատվեց: Երբ հետո բոլոր փաստերն ի մի բերեցինք, հասկացանք, որ այդ զանգից հետո նա վիրավորում է ստացել: Դրանից հետո որևէ լուր չունեի իրենից: Հոկտեմբերի 14-ին է դեպքը տեղի ունենում»: Տղաների հարազատներն այդպես էլ չեն կարողանում զոհվել բառն արտասանել:

«Տղաները լինում են Վարանդայի Ղարղաբազար դիրքում: Երևանից մեկնելուց հետո նրանք եղել են Վարանդայի զորամասում, երեք օր առանց զինվորական համապատասխան հագուստի՝ կասկա, զրահաբաճկոն և այլն, զենքի մասին չեմ էլ խոսում: Գիտեմ, որ հոկտեմբերի 14-ին իրենց դիրքի վրա բայրաքթար է ընկնում, Կառլենը զոհվում է, Հովոն, Զաքարն ու Պետոն բեկորային վիրավորում են ստանում: Ժամկետային զինծառայողներից Հովսեփ Խաչատրյանն առաջարկում է վիրավորներին Վարանդայի զորամաս հասցնել, որ առաջին բուժօգնություն ցույց տան: Նստում են «Ուրալը», վիրավորները՝ մեքենայի հետևի մասում, երկու տղաները, երկուսի անունն էլ՝ Հովսեփ, առջևի մասում: Զորամասի ճանապարհին դիվերսիա է լինում, հետևակը հարձակվում է մեքենայի վրա, չորս հոգին զոհվում են, Հովսեփներից մեկն է ողջ մնում»: Հետո արդեն, երբ տղաների հարազատները չէին կարողանում նրանց հետ կապ հաստատել, տեղեկություն ստանալ, սկսեցին իրար «գտնել», իրար հետ կապ հաստատել:

«Հովհաննեսը հինգ ամիս անհետ կորած էր: Այդ ընթացքում մեկ օր տանը չենք եղել, տարբեր գերատեսչությունների դռներ եմ թակել: Ամեն տեղ եղել եմ»: Ամուսնու զոհվելու լուրը Լիանան ավելի ուշ է իմանում՝ ողջ ընթացքում նրան փնտրելով անհետ կորածների մեջ: Նաև մտքեր են ունեցել, որ գուցե տղաներին գերեվարել են: «Տղաների մարմինները գտնելու հարցում դիմեցինք փրկված տղային, գումար հավաքեցինք, որ նա մեկնի Արցախ: Այստեղից պաշտոնատար անձինք կապվեցին Արցախի պաշտոնյաների հետ, որ կարողանան որոնողափրկարարական աշխատանքների միջոցով տղաների մարմինները դուրս բերել: Հինգ ամիս նրանք եղել են բաց երկնքի տակ: Հետո արդեն մեր ուժերով տղաներին Գորիսից տեղափոխեցինք Երևան: Մայրիկի հետ Հովոյի առաջին նույնականացումը չեղավ, անգամ ուրախացա՝ ուրեմն Հովոն չէ: Զանգահարեցին՝ պետք է երեխաներին բերեք նույնականացման համար: Մարտի ութի առավոտյան ինձ «նվեր» արեցին, որ ամուսնուս նույնականացումը եղել է»: Երկար, ժպիտով ու հույզերով, կարոտով ու ափսոսանքով լի զրույցները միշտ պետք է վերջանան հարցով՝ իսկ ապրելու ուժ որտեղի՞ց գտաք:

«Նախ՝ ասեմ, որ ժամանակի ընթացքում դատարկությունն ավելի է մեծանում, չի լցվում: Կապ չունի, որ երեխաներ ունես, զբաղվածություն, մի այնպիսի դատարկ տեղ կա, որ ոչ մի բանով չի լցվում: Իր գնալու օրը մի ուրիշ՝ քնքուշ հայացքով ինձ նայեց՝ այնքան հպարտ եմ, որ դու իմ կինն ես, շնորհակալ եմ Աստծուն դրա համար, դու առանց ինձ այնքան լավ կմեծացնես մեր աղջիկներին: Հոգիս տակնուվրա եղավ այդ խոսքերից՝ իրար խոսք ենք տվել, որ մեր երեխաներին միասին ենք մեծացնելու: Չգիտեմ՝ կանխազգացո՞ւմ էր, թե՞ ինչ, ինչո՞ւ այդ խոսքերն ինձ ասաց: Ինձ միշտ ասում էր՝ դու ուժեղ ես, ամեն ինչ կարող ես հաղթահարել, ցանկացած դժվարություն: Հիմա իմ ապրելու իմաստը ոչ միայն մեր երեխաներն են, այլ նաև Հովոն: Նա նվիրյալ էր ամեն հարցում, ամեն տեղ, անձնազոհ էր յուրաքանչյուրի հանդեպ: Նրա տեսակը պետք է ճանաչեն: Հիմա այնպես եմ ապրում, որ հետագայում արժանի լինեմ իր հետ հանդիպմանը»:

Հ. Գ. - Հովհաննես Պորտուգալ յանը Արցախի Հանրապետության նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով և «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով: Պարգևատրվել է նաև «Տիգրան Մեծ» շքանշանով: Հովհաննեսի կինը պարգևատրվել է «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով: Հովհաննեսը հուղարկավորված է Եռաբլուրում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու. Ադրբեջանի հարցերով փորձագետ Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք, շարունակեք մեր արդար պայքարը. Վահագն ՄախսուդյանԵթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, նահանջ է սկսվելու. Վահե ԴավթյանԽոշոր վթար՝ Կոտայքի մարզում. «Mercedes»-ը «Սևանի գաղութ»-ի մոտ մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Համախմբվիր, հայ ժողովուրդ, քո զորությունը միասնականության մեջ է, մեզ միավորողը Հայաստանն է. Արամ Ա (տեսանյութ) Թբիլիսիում վերսկսվել են «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ ցույցերը (տեսանյութ)Հենց հիմա Տավուշի դարպասներին իրականացվում են ականազերծման աշխատանքներ. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներինԵվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան ԲալայանԱրցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն ՏավուշիՀԻՄԱ․ Երևան-Դիլիջան մայրուղին մեկ ժամով փակ է (տեսանյութ) Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. Ռուբեն Մելիքյան Հաջորդը լինելու է Կողբից Սոթք ընկած հատվածը. Դավիթ ՋամալյանԵթե պետությունը ինչ-որ երգչի աջակցել է, թող ինքն էլ հարկ վճարի. երգչուհի Նանա (տեսանյութ) «Սա է Ալիևի և Նիկոլի նպատակը»Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ. թուրք լրագրողՀետաքրքրվել եմ, մրցավարների մասով խնդիր չկար, թափանցիկ էր. Փաշինյան (տեսանյութ) Փաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը«Դուք Ղեւոնդ Երիցեան ոգով նոր Աւարայր էք մղում հայրենիքի համար»․ Սեպուհ Սրբազանը՝ Բագրատ Սրբազանին Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Բարեղամ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն (տեսանյութ) «Դավաճանը հանձնում է Հայաստանը»․ ակցիա՝ Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ (տեսանյութ) Հայտնի է դարձել, թե ԱՄՆ նախագահի թեկնածուներից ով ավելի շատ աջակցություն ունի. CNN Արդարադատության հետևից չէինք եկել, եկել էինք փրկագին առաջարկելու․ բանակցությունները չստացվեցին․ փաստաբան (տեսանյութ)Սիրիայի զինված ուժերը երեք շրջաններում ոչնչացրել են ահաբեկիչների զրահամեքենաները Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) «Եթե ինչ, շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր կերպարներից մեկը (լուսանկարներ)Բրիտանացի պատգամավորները կարող են հեռացնել Սունակին․ Financial Times «Վարչապետի գավաթ»-ն ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան Սրբազանն ասաց ամեն ինչ. Արման ՀովհաննիսյանԻտալիան հայտարարել է, որ երկիրը կարող է գայատևել առանց ռուսական գազի Հռոմի պապը կոչ է արել երիտասարդներին հրաժարվել հեռախոսներից «Փյունիկը» ոչ մի հնարավորություն չտվեց «Ուրարտուին»՝ 5:0 (տեսանյութ)Լրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանովՆիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել, թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը․ ՇարմազանովՍյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըԳնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվեցՀայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Վարդան ՈսկանյանՎթար՝ Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին. կան տուժածներՊարզվում են Սյունիքում ավտոբուսի վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվելՀայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամըԱրարատում Nissan-ը բախվել է երկաթե արգելապատնեշին և մոտ 7 մետրից ընկել գետը. կա վիրավորՈր դեպքում է դատարանը քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչում․ իրազեկումԳնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչելԱրման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցների» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնիցՄիրզոյանը Կատարի վարչապետին ներկայացրել է ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացըՀՀ սահմանները դարձել են բաց դաշտ, Ոսկեպարի մեր եկեղեցին ադրբեջանական են համարում. ակցիա` Գյումրիում (տեսանյութ)Կայացավ «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումը
Ամենադիտված