Որոշ տարածաշրջաններում մառախուղ է Փաշինյանը, հեռանալով Ռուսաստանից, տանում է դեպի Թուրքիա. Արթուր Խաչատրյան Գործարկվել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ երկլեզու տեղեկատվական կայք Սիրիայում ՀՀ դեսպանությունը շարունակում է ծառայություններ մատուցել ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներին Ոսկու շուկայի առևտրականների բողոքի ակցիան ավարտվեց վարչապետին նամակ փոխանցելով (տեսանյութ) «Երևանի ավտոբուս» ՓԲԸ աշխատանքի է հրավիրում վարորդների ԵԱՏՄ-ից դուրս գալը կունենա ռիսկեր, եթե դա տեղի ունենա այսօր․ ֆիննախ Վահե Հովհաննիսյան (տեսանյութ) Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի նախկին բուժքույրն ու դայակը բռնության են ենթարկել երեխաներին Հայաստանի կառավարությունը չի շեղվելու խաղաղության օրակարգից. Փաշինյանը՝ Կոշտային Նախաձեռնել եմ քննարկում վճարային տերմինալների նոր կարգավորումների և ամսական տուրքի չափի վերաբերյալ. ՔՊ-կան պատգամավոր Ստեֆանոս Ցիցիպասը պարտություն է կրել Ավստրալիայի բաց առաջնության հենց մեկնարկում Խորհրդարանում հյուրընկալվել է ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը 

«Հերոս հարկատուները» պետք է վճարեն, որ իշխանությունները ուզածի պես ծախսեն. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանը նախկինի պես օրումեջ գրառումներ, իհարկե, հիմա չի անում: Բայց նախօրեին Ֆեյսբուքում մի գրառում կատարեց այն մասին, որ Հայաստանի թիվ 1 հերոսը աշխատող և հարկ վճարող քաղաքացին է: Փաշինյանը միաժամանակ պարծենում էր, որ 2023 թվականին հարկատուները պետական բյուջե են վճարել 2 տրիլիոն 222 միլիարդ դրամի հարկ և տուրք, ինչը 2017 թվականի համեմատ ավելի է 1 տրիլիոն 64 միլիարդ դրամով (շուրջ 2,6 միլիարդ դոլարով) կամ 92 տոկոսով: Ինչ խոսք, դրական երևույթ է, որ պետությունը կարողանում է մեծ միջոցներ ներգրավել, բայց կա նաև խնդրի մյուս կողմը, թե ինչքանով են այդ եկամուտները նպաստում հանրային բարեկեցությանը և բարելավում քաղաքացիների կյանքը։

Թվում է, թե 5 տարվա կտրվածքով 92 տոկոսով հարկերի ավելացումը պետք է, որ քաղաքացիների կյանքի էական բարելավման հնարավորություն դառնար։ Բայց շարքային քաղաքացու սոցիալական դրությունը ոչ միայն չի լավացել, այլ, ընդհակառակը, գնալով անշեղորեն վատանում է։ Սա նույն «շարքից» է, որ Փաշինյանն անընդհատ խոսում էր «թալանվածը վերադարձնելու», «ապօրինի գույքը» բռնագանձելու և նման միֆերի մասին։ Իհարկե, մի քանի քրեական վարույթներ նախաձեռնվել են, ավելին՝ պետությանը պատճառված վնասները վերականգնելու մասին տեսանյութեր են նկարահանվում, բայց եթե ոմանք մտածում էին, թե այդ ամենից իրենք սկսելու են ավելի լավ ապրել, այսինքն՝ մի բան էլ իրենց է հասնելու ինչ-որ ձևով, ժամանակը ցույց տվեց, թե որքան անհեթեթ էին նման հույսերն ու պատկերացումները: Բայց չշեղվենք. իշխանությունները ոչ միայն չեն բարելավում քաղաքացիների սոցիալական դրությունը, այլև բյուջեն համալրելու նպատակով մտադիր են ավելացնել հանրության պարտավորությունների ծանրությունը՝ հարկերի ու տուրքերի բեռն ավելացնելու միջոցով։ Որոշ դեպքերում այդ մտադրություններն արդեն կյանքի են կոչել:

Ու այնքան շատ ուղղություններով են իշխանությունները ձեռնամուխ եղել հարկերի, տուրքերի ու տուգանքների բարձրացմանը, որ նույնիսկ հարկ չկա հատ-հատ անդրադառնալու։ Անգամ տպավորություն է, որ կառավարության ներկայացուցիչները օրուգիշեր նստած մտածում են, թե էլ որ ոլորտում հարկերն ու տուրքերը բարձրացնեն։ Դեռևս անցյալ տարվանից սկսած էին տնտեսագետները խոսում այն մասին, որ իշխանությունները մտադիր են հարկերն ու տուրքերը բարձրացնել, քանի որ 2024 թվականի համար այնպիսի բյուջե են ներկայացրել, որի կատարման հարցում խնդիր են ունենալու, ու ստիպված են նմանատիպ քայլերի գնալ։ Բնականաբար, այս հարկային բեռը ընկնելու է ոչ միայն գործարար աշխարհի վրա, այլև, ուղղակիորեն կամ անուղղակիորեն «հպարտ քաղաքացիների» ու սպառողների ուսերին՝ այն պարագայում, երբ նրանց եկամուտների էական ավելացում չի նկատվում։ Իսկ սա իր հերթին նշանակում է, որ մեր քաղաքացիների ֆինանսատնտեսական դրությունը ավելի է վատանալու։ Բայց կա նաև հարցի մյուս կողմը:

Դեռ ինչոր տեղ կարող էր ընկալելի լինել պետբյուջե նոր միջոցներ մուտքագրելու մոտիվացիան, եթե այդ գումարները գոնե արդյունավետ ծախսվեին։ Բայց խնդիրն այն է, որ պետական ֆինանսները ոչ միայն արդյունավետ չեն ծախսվում, այլև շատ դեպքերում ուղղակի վատնվում են։ Այդ միջոցների մի ահռելի հատվածը իշխանությունները ծառայեցնում են ոչ թե հանրության, այլ միայն իրենց շահերին։ Բարձր պաշտոններում ծվարած իշխանականները, որոնք հանկարծ փողոցից հայտնվել են պետական կառավարման համակարգում, ահռելի աշխատավարձեր ու պարգևավճարներ են ստանում, երկիրը դարձրել են իսկական «պադավատապետություն», ինչպես նույն Նիկոլ Փաշինյանն էր ժամանակին ասում, նրանց կյանքը կտրուկ բարելավվել է՝ ի հակադրություն գնալով ավելի աղքատացող «հպարտ քաղաքացիների»։

Հենց միայն իշխանականների հայտարարագրերն արդեն վկայում են, թե ինչպես են նրանք կտրուկ հարստացել պաշտոն կամ մանդատ ստանալուց հետո: Լուրջ խնդիր է նաև այն, որ կառավարությունը միլիոններով գումարների ծախսեր է կատարում այնպիսի նախաձեռնությունների կամ ծրագրերի իրականացման ուղղությամբ, որոնք բովանդակային առումով հանրությանը ոչինչ չեն տալիս։ Բայց երբ խոսքը որևէ կարևոր կրթական կամ գիտական նախագծի իրականացման մասին է, ապա դրանց համար միջոցներ չեն գտնվի։ Մի խոսքով, ստացվում է, որ «հերոս հարկատուները» պետք է վճարեն հարկերը, որ «ժողովրդի ծառա» իշխանություններն իրենց ուզածի պես ծախսեն։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Բիբերին փող է պետք և նա ցանկանում է աշխատել»․ Բելոնի (լուսանկարներ)Որոշ տարածաշրջաններում մառախուղ է Փաշինյանը, հեռանալով Ռուսաստանից, տանում է դեպի Թուրքիա. Արթուր Խաչատրյան Կինը արթնացել է աղմուկից և տանը հայտնաբերել դիմակավորված անծանոթի (տեսանյութ)Գործարկվել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ երկլեզու տեղեկատվական կայք «Շվեդիան պատերազմական վիճակում չէ, բայց խաղաղություն էլ չկա»․ Քրիսթերսոն«Թուրքական հոսք»-ի վրա հարձակումը սպառնալիք է եվրոպական երկրների ինքնիշխանությանը»․ Սիյարտո«Ես նրանց մեջ հերոսներ եմ տեսնում»․ Քիմը՝ բանտարկյալ հրշեջների մասինՄետապնևմովիրուսը կարող է արդյոք դառնալ գլոբալ համաճարակ․ ԱՀԿ պարզաբանումըՍիրիայում ՀՀ դեսպանությունը շարունակում է ծառայություններ մատուցել ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներին Ոսկու շուկայի առևտրականների բողոքի ակցիան ավարտվեց վարչապետին նամակ փոխանցելով (տեսանյութ)Մարիա Զախարովան հանդես է եկել Տիգրան Քեոսայանի օգտինԺնևում մեկնարկվել են Իրանի փակ բանակցություններն արևմտյան երկրների հետ«Երևանի ավտոբուս» ՓԲԸ աշխատանքի է հրավիրում վարորդների Մոսկվայում հարբած երիտասարդը սպանել է սուպերմարկետի աշխատակիցներին ու այցելուներինԵԱՏՄ-ից դուրս գալը կունենա ռիսկեր, եթե դա տեղի ունենա այսօր․ ֆիննախ Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի նախկին բուժքույրն ու դայակը բռնության են ենթարկել երեխաներին Հայաստանի կառավարությունը չի շեղվելու խաղաղության օրակարգից. Փաշինյանը՝ Կոշտային Նախաձեռնել եմ քննարկում վճարային տերմինալների նոր կարգավորումների և ամսական տուրքի չափի վերաբերյալ. ՔՊ-կան պատգամավոր Հայտնի է Կալիֆոռնիայի հրդեհի հնարավոր պատճառըՍտեֆանոս Ցիցիպասը պարտություն է կրել Ավստրալիայի բաց առաջնության հենց մեկնարկում Հարավային Կորեայի հետախուզությունը ռուս-ուկրաինական պատերազմում տվել է առնվազն 300 զոհԽորհրդարանում հյուրընկալվել է ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը Մելիքբեկյանը հերթական անգամ «աչքի ընկավ» կեղծ տեղեկություն տարածելով․ Արթուր Սողոմոնյան «Այժմ մենք երեք մարդ ունենք Neuralink ուղեղի իմպլանտով»․ Մասկ (լուսանկարներ)Վերելակն ընկել է հորանի մեջ, բժիշկները պայքարում են վիրավnրի կյանքի համար․ Shamshyan Ռուսաստանում մերկ հիվանդը փախել է հիվանդանոցից, ավերածություններ արել խանութում, կծել վաճառողի քիթըՓաշինյանն ասում է՝ իրական Հայաստանը Ղարաբաղի հետ կապ չունի, ինչո՞ւ է քիթը խոթում Արցախի հարցերում (տեսանյութ)Ոստիկանության հուժկու պատասխանը մեր օպերացիային. Արսեն ԲաբայանԱրտաշավան համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթը դատարանում է «Գրենլանդիան Միացյալ Նահանգներին միացնելը խելահեղ գաղափար չէ»․ ՆԱՏՕ-ի նախկին հրամանատարՇվեդիայի թագավորական պալատի պահակը գլխով հարվածել է սվինին և վիրավորվելԱկտիվացրեք պայքարը անչափահասների կողմից հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ․ ոստիկանապետՀարավային Կովկասում անվտանգությունը պետք է ապահովվի առանց արտաքին միջամտության. Իրանի ԱԳՆՆավթը աննախադեպ թանկացել է Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Զելենսկին Կիմ Չեն Ընին առաջարկ է արելԻնչ կապ կա դիետայի և սննդային թունավորման մեջ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին առանց նախապայմանների է, ամբողջական և հաստատուն. դեսպան Գնում ենք խաղաղության պահպանման ճանապարհով․ Ծովինար Վարդանյան (տեսանյութ)Բացահայտվել են Թրյուդոյի հետթոշակի անցնելու ծրագրերըՀամոզված էի՝ օրենքը մեր կողքին է և «Օրրանը» կհաղթի օրինական ճանապարհով, բայց՝ ոչ․ Արմինե Հովհաննիսյան Կարեն Հակոբյանի կալանքի երկարաձգման որոշման դեմ բողոքը մերժվել էԱմոթի վերջը․․․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան Համացանցը տարված է Մոնիկա Բելուչիի 1991 թվականի հազվագյուտ լուսանկարով, որն արվել է Victoria's Secret-ի համար Տիգրան Ավինյանը փոխհատուցել է իր ԱՄՆ գործուղման թռիչքի ծախսերը (տեսանյութ)Գերմանիայում հայտնել են՝ որոնք են ուկրաինական զինված ուժերի խնդիրներըՀՀ ՊԵԿ նախագահը և ԱՄՆ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության մի շարք կարևոր հարցեր Հայաստանը երբեք չի լինելու ԵՄ կազմում. Արմեն Աշոտյան (տեսանյութ) Թայվանը չինական վեց ռազմական ինքնաթիռ և վեց նավ է հայտնաբերել
Ամենադիտված