«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն նոր տնօրեն ունի Վարդան Ղուկասյանը ձայնագրություն միացրեց․ Ինչպե՞ս են քաղաքացուն խոշտանգում ՔԿ-ում (տեսանյութ) Որքա՞ն դրամ և գույք է պահանջում դատախազությունը Ռ. Քոչարյանից, Գ. Ծառուկյանից և Գ. Խաչատրյանից (տեսանյութ) Վահագն Մախսուդյանի գործով իրավունքի և օրենքի նման ժխտողականություն վաղուց չէի տեսել. փաստաբան Իշխանությունն իր սև գործը շարունակում է, թիկունքային հատվածում ինժեներական աշխատանքներ են ընթանում. Աբրահամյան «Տանք, պրծնենք», «թողեք, թող հանձնի», «սաղ տանք, խախանդ ապրենք». քաղաքացիները վաղ առավոտից սկսել են ակցիաները Եթե այստեղ տեղի ունենա «սահմանազատումը», ապա թշնամին ճանապարհից հեռու կլինի 20 մետր. Վարդան Ոսկանյան Թբիլիսիում բողոքի ցույցի ժամանակ մոբիլիզացվել են հատուկ ջոկատայիններ (տեսանյութ) Ալիևը Բլինքենին ասել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատումից բացի սկսվել է սահմանագծման գործընթացը ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը (տեսանյութ) 

«Ասաց՝ մա՛մ, մի նեղվի, կիջնեմ դիրքերից ու կգամ տուն, բայց չեկավ». սերժանտ Շահեն Սիրեկանյանը զոհվել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդում. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շահենս դեռ մանկուց շատ հանգիստ բնավորություն ուներ և սիրում էր իր նման հանգիստ և լուրջ մարդկանց հետ շփվել: Պատասխանատու էր իր արարքների համար, նույն կերպ վարվելու խորհուրդ էր տալիս նաև եղբորը՝ եղի՛ր կարգապահ, պատասխանատու, որ կյանքում ամենաճիշտ քայլերն անես: Նույն կերպ իրեն ծառայության ամիսներին է դրսևորել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Արմինեն՝ Շահենի մայրիկը:

Նշում է՝ որդին եղել է դպրոցի պարծանքը, սիրելին, հենց առաջին օրվանից եղել է շատ սիրված ու հարգված դպրոցում: «Երբ դպրոց էի մտնում, հպարտությունս այլ էր: Եղել է շատ խելացի, ընդունակ, բայց նաև ծույլ՝ սովորելու տեսանկյունից: Սակայն մեծ եռանդ ուներ և գիտելիքներով հարուստ էր իմ տղան: Երբ ասում էի՝ սովորի՛ր, արձագանքում էր՝ սովորել եմ, բայց գիրքը չէր բացում, չնայած որ գնում էր դպրոց և բարձր գնահատականներով վերադառնում: Հինգ տարեկանից նկարել է: Դպրոցում իր նկարած աշխատանքներից կար փակցված, բանակից զանգում էր՝ մա՛մ, իմ նկարածը հանե՞լ են, թե՞ դեռ փակցրած է: Եղբոր հետ ֆուտբոլի էին հաճախում, բայց հետո կիսատ թողեց: Ի դեպ, եղբայրը՝ Կարենը, իր հետ նույն զորամասում է ծառայել, Շահենը եղբորն ասաց՝ դիմում գրի և արի մեր զորամաս»:

Շահենը սովորել է Աբովյանի քոլեջում, ուսումնասիրել ծրագրավորում: Մայրիկն ասում է՝ նաև աստղագիտությունն էր սիրում. «Ասում էի՝ դու աստղաբան ես լինելու, իմ տղա: Ու այդպես էլ գնաց երկինք»: Շահենը պարտադիր զինվորական ծառայության է զորակոչվել 2021 թ. մարտի 16-ին, ծառայում էր Կապանում: «Քոլեջն ավարտելուց հետո պետք է 2020 թ.-ին զորակոչվեր բանակ, բայց քանի որ պատերազմ էր, զորակոչը հետաձգվեց: Մտադիր էր զորացրվելուց հետո աշխատել, նաև բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու ցանկություն ուներ: Ցանկանում էր էլ ավելի կատարելագործվել ծրագրավորման ոլորտում: Շատ նպատակներ ուներ, բայց դրանք կիսատ մնացին»: Երբ հարցնում եմ՝ ընտանիքը չունե՞ր անհանգստություն, երբ պատերազմից հետո իրենց որդին պետք է մեկներ ծառայության, տիկին Արմինեն հիշողություններով անցյալ է տեղափոխվում. «44-օրյա պատերազմն սկսվել էր, մի օր Շահենս ընկերոջ հետ տուն եկավ, զրուցում էինք: Հետո նա մի պահ դուրս եկավ, իսկ ընկերն ինձ ասաց՝ Արմինե քուրիկ, Շահենից զգույշ եղեք, գնացել է զինկոմիսարիատ, ասել՝ անունս գրեք ու ինձ տարեք ռազմի դաշտ: Նեղվեցի, ասաց՝ մա՛մ, ոչ մի տղայից լավը չեմ: Այդքանով թեման ամփոփեցինք: Վախը սրտումս էր, երբ մեկնում էր ծառայության, բայց երբեք չէի մտածի, որ մեզ հետ նման բան կպատահի: Շահենը չէր վախենում, հանգիստ էր: Միշտ ասում էր՝ մա՛մ, տղեն պիտի ծառայի, որ կայուն մեծանա:

Ծառայության օրերին էլ երբեք չի տրտնջացել՝ իր սիրելի խոսքն էր՝ «մա՛մ, սաղ տոչնի ա»: Ու ես էլ համոզված էի, որ իր հետ ամեն ինչ կարգին է: Իրար հետ շատ էինք զրուցում, միշտ ինձ հետ կապի մեջ էր, իր ձայնը պիտի լսեի: Երբ գիշերը կարող էի իրեն զանգահարել ու տրտնջալ անգամ, միշտ ասում էր՝ մա՛մ, դու արթո՞ւն ես, բա ես ինչի՞ եմ այստեղ կանգնել, որ դու պիտի արթուն լինես»: Շահենը սերժանտ էր, հաշվարկի հրամանատար, հրետանավոր, հրաշալի տիրապետում էր իր զենքին: «Զորամասում իրեն բոլորը սիրել են, անգամ առաջարկել էին շարունակել ծառայությունը: Պարբերաբար քննություններ է հանձնել, խրախուսանքներով վերադարձել զորամաս: Իրեն անգամ հեռուստացույցով են ցույց տվել»: 2022 թ. սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերն Ադրբեջանը հարձակում գործեց Հայաստանի Հանրապետության պետական սահմանների վրա՝ միաժամանակ մի քանի ուղղությամբ: Շատերը դա ռազմական գործողություն, ագրեսիա են անվանում, բայց դա չդադարող պատերազմի հերթական փուլն էր, դա պատերազմ էր: Սեպտեմբերի 12-ի գիշերը մինչ կեսգիշերին մոտ մայր ու որդի զրուցել են: Մոտ մեկ ժամ տևած զրույցը վերջինն էր, մայրիկն այդ մասին չգիտեր, իսկ Շահենը գուցե կանխազգացում ուներ:

«Ամեն ինչից զրուցել ենք, բոլորից հարցրել է: Իրենց դիրքում փոքրիկ շունիկ էին պահում, անգամ այդ շունիկից պատմեց: 23:30-ին անջատեցինք հեռախոսը, դա մեր վերջին բարի գիշերն էր ու զրույցը»: Րոպեներ անց Շահենն արդեն պատերազմի մեջ էր: Իսկ մայրիկն առավոտյան իմացավ, որ Հայաստանի սահմաններին անհանգիստ է, իսկ եթե ավելի ճիշտ՝ պատերազմ է: Տիկին Արմինեն ասում է, որ որդու ձայնի մեջ տագնապ, անգամ անհանգստություն չի որսացել, և իր համար դա այնքան ցավոտ է: «Ասում են, որ արդեն դիվերսիոն խմբեր են եղել մեր երկրի տարածքում, բայց իմ տղան որևէ կերպ ցույց չի տվել իր անհանգստությունը կամ վտանգի զգացողությունը: Ինչպե՞ս կարող էր ինձ ոչինչ չասել, կամ էլ ես չզգայի: Իր հետ հավասար ծառայել եմ: Կիսվում էր ինձ հետ, ամեն ինչ պատմում: Ու մեր զրույցներից յուրաքանչյուրի ժամանակ ես իր անսահման ուժն էի զգում: Սեպտեմբերի 13-ի առավոտյան լուսադեմին կրտսեր տղաս զանգեց զորամասից՝ մա՛մ, պատերազմ է սկսվել: Միանգամից անջատեցի ու զանգեցի Շահենին, մի քանի անգամ զանգեցի, զանգն անջատում էին: Մինչև ժամը 8-ը զանգահարել եմ, իսկ հետո նրա հեռախոսն անհասանելի դարձավ: Ինձ համար հանելուկ է, թե ինչո՞ւ դարձավ անհասանելի՝ որդիս արդեն անմահացա՞ծ էր, հեռախոսը լիցքավորում չունե՞ր, թե՞... Այդ «թե»-երն ինձ շատ են տանջում»: Շահենն անմահացել է սեպտեմբերի 13-ին՝ Ներքին Հանդի թիվ N դիրքում:

«Օրեր շարունակ իրենից ոչ մի տեղեկություն չենք ունեցել: Մեզ ասում էին, որ տղաներն անտառներում են, թաքնված են: Բայց չէի հավատում, իմ տղան ինձ ինչ-որ լուր կտար, չգիտեմ էլ, թե ինչպես, բայց կտար: Փախչող չէր, իրեն ասում էի՝ Շա՛հ ջան, որ պատերազմ լինի, կփախնես, ասում էր՝ մա՛մ ջան, ինձ ուշադիր նայի, ես փախնո՞ղ տղա եմ: Բայց տղաներն ունեցել են այդ հնարավորությունը: Մեզ հետո ուրիշ տղաներ փոխանցեցին, որոնք իջել էին դիրքերից՝ «իրենց ասել ենք՝ դուք էլ իջեք, փախեք», բայց տղաներն արձագանքել են՝ որ փախչենք, մեր թիկունքն ո՞վ է պահելու, հետ նայեք: Սեպտեմբերի 30-ին մեզ հայտնեցին, որ Շահենի ԴՆԹ-ն հաստատվել է: Այդ օրը Շահենս պետք է տանը լիներ, ոչ թե դիրքերում: Ամբողջ զորամասից չորս լավագույն զինվորի՝ Շահենիս, Հակոբին և ևս երկու զինծառայողի, տարել էին Մեղրի քննություն հանձնելու: Սեպտեմբերի 9-ին զանգեց՝ մա՛մ, խրախուսանքով տուն եմ գալիս: Տասն օրով արձակուրդ էին տվել, տղաս տուն էր գալիս, ուրախացել էի: Բայց նույն օրվա երեկոյան էլի զանգեց՝ մա՛մ, մեզ նորից դիրքեր են բարձրացնում, ասացին՝ կիջնեք, հետո կգնաք տուն: Շահենս պատերազմի օրը պետք է տանը լիներ: Նեղվել էի շատ, ասաց՝ մի նեղվի, մա՛մ, կիջնեմ դիրքերից ու կգամ տուն, բայց չեկավ… Իր խրախուսանքը մնաց իր գրպանում»:

Պատերազմներն անպատասխան հարցեր են թողնում, բայց պատասխանները գուցե էլ ավելի մեծ ցավ պատճառեն, ի՞նչ իմանաս: Դեռ պետք է եղած ցավի հետ կռիվ տալ: Շահենի հեռախոսը, ձեռքի ժամացույցը, զինգրքույկը նրա ընտանիքին չեն հասել: Այս մասին խոսելիս մայրիկը հուզվեց, չէ՞ որ որդիների անմահանալուց հետո նրանց իրերը մայրերի համար սուրբ մասունք են դառնում: Իսկ վերջում՝ ապրելու ու կյանքը շարունակելու ուժի մասին: «Խելագարի նման եմ սիրել Շահիս: Ամեն անգամ, երբ ուժասպառ եմ լինում ու չեմ ուզում ապրել, հետ եմ նայում ու մյուս որդուս տեսնում: Երբ մեկ-մեկ ասում եմ՝ երանի գնամ Շահենիս մոտ, տղաս ասում է՝ մա՛մ, բա ե՞ս»:

Հ. Գ. - Սերժանտ Շահեն Սիրեկանյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Մարտական հերթապահություն» մեդալներով: Հուղարկավորված է հայրենի Աբովյան քաղաքի պանթեոնում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն նոր տնօրեն ունիՆոյեմբերյանի Հաղթանակ բնակավայրում խուլիգանական արարքների համար մեղադրվող 4 անձանցից 3-ը կալանավորվել են. ՔԿ Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը, ինչու՞ էր նա խոսում ՀԱՊԿ-ի և Խաչատուրովի մասին հեռախոսովԴեսպան Մակունցը Կոլորադոյի համալսարանի ղեկավարությանն է փոխանցել ԵՊՀ ռեկտորի առաջարկը համագործակցության վերաբերյալՓակ է Արմավիր Գյումրի ճանապարհը՝ Խանջյանի հատվածում (տեսանյութ)Անկառավարելի իրավիճակ` փակ ճանապարհին. ոստիկանությունը անելանելի իրավիճակում է (տեսանյութ) Վարդան Ղուկասյանը ձայնագրություն միացրեց․ Ինչպե՞ս են քաղաքացուն խոշտանգում ՔԿ-ում (տեսանյութ) Որքա՞ն դրամ և գույք է պահանջում դատախազությունը Ռ. Քոչարյանից, Գ. Ծառուկյանից և Գ. Խաչատրյանից (տեսանյութ)Մեր նախագծերը պտտվում, պտտվում, տեղ չեն հասնում, մի հատ հասկանանք՝ որտեղ են պտտվում (տեսանյութ)Ես ոչ սև եմ, ոչ՝ սպիտակ, եռագույն եմ․ քաղաքացին՝ ոստիկանին (տեսանյութ) Վահագն Մախսուդյանի գործով իրավունքի և օրենքի նման ժխտողականություն վաղուց չէի տեսել. փաստաբանԼույս չի լինիԻշխանությունն իր սև գործը շարունակում է, թիկունքային հատվածում ինժեներական աշխատանքներ են ընթանում. Աբրահամյան«Նիկոլ, դավաճան», «2 րոպե ժամանակ ունեք, բացեք ճանապարհը». Արմավիր-Գյումրի ճանապարհին գերլարված է (տեսանյութ)Բագրատ Սրբազանի կոչը՝ Կոմիտասի չավարտված օպերայով (տեսանյութ)«Լավ, տոնդ փոխի այ տղա», «Հանգստացեք, արա». Արմավիր-Գյումրի ճանապարհին լարված իրավիճակ էՕրվա խորհուրդ. Ապրիլի 29ՈւՂԻՂ. Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհը փակ է«Տանք, պրծնենք», «թողեք, թող հանձնի», «սաղ տանք, խախանդ ապրենք». քաղաքացիները վաղ առավոտից սկսել են ակցիաներըԵթե այստեղ տեղի ունենա «սահմանազատումը», ապա թշնամին ճանապարհից հեռու կլինի 20 մետր. Վարդան ՈսկանյանՍուրենավանում բախվել են մարդատար գնացքն ու «Mercedes»-ը․ պարեկները սահմանազատել են տարածքը «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը«Նապոլին» ու «Ռոման» 2-ական գոլ փոխանակեցին (տեսանյութ) Թբիլիսիում բողոքի ցույցի ժամանակ մոբիլիզացվել են հատուկ ջոկատայիններ (տեսանյութ) Ալիևը Բլինքենին ասել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատումից բացի սկսվել է սահմանագծման գործընթացը«Բարսան» կենտրոնացած է 2-րդ տեղը զբաղեցնելու վրա․ ՉավիՃապոնիայում ջերմային հարվածով երեք մարդ հոսպիտալացվել է«Այս նկարով ամեն տեղ կթողնեն»․ տեսանյութ՝ Պուտին-Ալիև հանդիպումից Նարեկ Մանասյանը` բռնցքամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը (տեսանյութ) Եվրոպացիները չեն մեռնի Դոնբասի համար․ ԲորելՄեքսիկայում ավտոբուսի շրջվելու հետևանքով նախնական տվյալներով 14 մարդ է զոհվելԱրթուր Դավթյանի արծաթե մրցելույթը ԵԱ-ում (տեսանյութ)Լույս չի լինիՄոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու. Ադրբեջանի հարցերով փորձագետ Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք, շարունակեք մեր արդար պայքարը. Վահագն ՄախսուդյանԵթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, նահանջ է սկսվելու. Վահե ԴավթյանԽոշոր վթար՝ Կոտայքի մարզում. «Mercedes»-ը «Սևանի գաղութ»-ի մոտ մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Համախմբվիր, հայ ժողովուրդ, քո զորությունը միասնականության մեջ է, մեզ միավորողը Հայաստանն է. Արամ Ա (տեսանյութ) Թբիլիսիում վերսկսվել են «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ ցույցերը (տեսանյութ)Հենց հիմա Տավուշի դարպասներին իրականացվում են ականազերծման աշխատանքներ. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներինԵվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան ԲալայանԱրցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն ՏավուշիՀԻՄԱ․ Երևան-Դիլիջան մայրուղին մեկ ժամով փակ է (տեսանյութ) Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. Ռուբեն Մելիքյան Հաջորդը լինելու է Կողբից Սոթք ընկած հատվածը. Դավիթ ՋամալյանԵթե պետությունը ինչ-որ երգչի աջակցել է, թող ինքն էլ հարկ վճարի. երգչուհի Նանա (տեսանյութ) «Սա է Ալիևի և Նիկոլի նպատակը»Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ. թուրք լրագրող
Ամենադիտված