Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ. թուրք լրագրող Փաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) «Դավաճանը հանձնում է Հայաստանը»․ ակցիա՝ Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ (տեսանյութ) Արդարադատության հետևից չէինք եկել, եկել էինք փրկագին առաջարկելու․ բանակցությունները չստացվեցին․ փաստաբան (տեսանյութ) «Վարչապետի գավաթ»-ն ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել, թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը․ Շարմազանով «Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվեց Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Վարդան Ոսկանյան 

Պետական համակարգը սեփական շահերին ծառայեցնելու իշխանական օրակարգը. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանում պարբերաբար քարոզչական առումով առանձնահատուկ շեշտադրում է կատարվում պետական կառավարման համակարգի օպտիմալացման քաղաքականության վրա, թե իբր դա նպատակ ունի բարձրացնել համակարգի արդյունավետությունը։ Արդյունքում մի շարք նախարարություններ և կառույցներ դադարեցրին իրենց գործունեությունը կամ օպտիմալացվեցին։ Որոշ կառույցներ էլ թեկուզ շարունակեցին իրականացնել իրենց գործառույթները, սակայն, այսպես ասած, ռեբրենդինգի ենթարկվեցին։ Բայց, ինչպես ցույց տվեցին իրադարձությունները, այս փոփոխություններից հետո պետական համակարգն ավելի արդյունավետ չդարձավ։

Ընդհակառակը, ավելի դժվարացան մի շարք հանրային հնչեղություն ունեցող հարցերի հասցեագրումը և հանգուցալուծումը։ Սակայն իշխանություններն իրենց մոտեցումներում մնում են անդրդվելի և մտադիր են նոր կրճատումներ իրականացնել։ Օրինակ՝ վերջերս Նիկոլ Փաշինյանը ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն կատարած այցի ընթացքում անդրադարձել էր ՄՔԾ տարածքային ստորաբաժանումների օպտիմալացմանը և բարեփոխումների անվան տակ ներկայացրել օպտիմալացման քարտեզը։ Չխորանալով նման «օպտիմալացման» արդյունավետության մանրամասների մեջ՝ նշենք, որ զարմանալիորեն փակվելու են նաև սահմանամերձ շրջանների մի շարք կառույցներ։

Օրինակ՝ իշխանությունները որոշել են փակել Վարդենիսի և Ճամբարակի անձնագրային բաժանմունքները։ Նախատեսվում է Գեղարքունիքի մարզի բոլոր անձնագրային ծառայությունները միացնել Մարտունի համայնքի անձնագրային ծառայությանը։ Վարդենիսի և հարակից գյուղերի բնակիչները, որոնք ժամանակին փառաբանում էին Նիկոլ Փաշինյանին, բողոքում են այս որոշման դեմ և նույնիսկ օրեր առաջ փակել էին քաղաք մտնող գլխավոր ճանապարհը։ Խնդիրն այն է, որ Վարդենիս քաղաքի անձնագրային և վիզաների վարչության փակման արդյունքում բնակիչների համար նոր դժվարություններ են առաջ գալու. նրանք ստիպված են լինելու օգտվել շուրջ 40 կմ հեռավորության վրա գտնվող Մարտունի քաղաքի բաժանմունքից։ Էլ չենք խոսում առավել հեռավոր գյուղերի բնակիչների մասին: Բայց այս թեման միայն Վարդենիսով կամ Ճամբարակով չի սահմանափակվում։

Պարզվում է, որ Մեղրիում ևս փակվում են մի շարք պետական հաստատություններ՝ առաջին ատյանի դատարանը, կադաստրի կոմիտեի ստորաբաժանումը, նոտարական գրասենյակը, հիվանդանոցը, դիահերձարանը, արխիվը, ինչի արդյունքում մեղրեցիների համար ևս նոր բարդություններ են ստեղծվելու։ Ընդհանրապես, Հայաստանի համար առանձնահատուկ կարևորություն ունի սահմանամերձ ու ծայրամասային շրջանների զարգացումը։ Ու միշտ օրակարգային է եղել սահմանամերձ շրջաններին արտոնություններ տրամադրելու թեման։ Բայց փոխանակ սահմանամերձ տարածքները հատուկ պետական ուշադրության արժանանան, հակառակն է իրականացվում։

Ավելի են բարդացվում պայմանները, որի արդյունքում մարդիկ կարող է թողնեն ու հեռանան։ Իսկ ո՞ւր կորավ իշխանությունների կողմից հռչակված տարածքային համաչափ զարգացումը։ Պատահական չէ, որ քաղաքացիների շրջանում հիմնավոր կասկածներ են առաջանում, թե այս ամենը կարող է կապված լինել թշնամու պահանջների հետ, որոնք զիջողական տրամադրություններ ունեցող իշխանությունների համար օրենք են դառնում։ Կա նաև հարցի մյուս կողմը. եթե իշխանությունները կրճատումներն ու օպտիմալացումը պայմանավորում են պետական համակարգի արդյունավետության բարձրացմամբ, ապա ինչո՞ւ կոնկրետ իրենց ուռճացված աշխատակազմերը, ծախսերն ու պարգևավճարները չեն օպտիմալացնում, այլ հիմնավոր նստել են պետբյուջեի վրա ու վայելում են։

Մեծ հաշվով, պարզ է, որ իշխանությունները պետական համակարգի հետ կապված փոփոխություններն իրականացնում են միայն իրենց շահերից ելնելով։ Որպեսզի համայնքային ընտրություններում իշխող կուսակցությունն առավելություն ստանա, մեծ թափով նախաձեռնվեց համայնքների խոշորացումը։ Բայց արդյունքում խոշորացումն ավելի է բարդացրել փոքր համայնքներում կյանքն ու պայմաններ ստեղծել, որ այդ բնակավայրերի բնակչությունը հեռանա։ Այնինչ այդ բնակավայրերը ևս կարևոր նշանակություն ունեն բնակչության բաշխվածության առումով։ Մյուս կողմից էլ՝ գրեթե բոլոր կարևորագույն հաստատությունները և ենթակառուցվածքները կենտրոնացված են մայրաքաղաքում, ու որևէ նախաձեռնություն չկա դրանք նաև մարզեր ու մասնավորապես փոքր համայնքներ տեղափոխելու ուղղությամբ։

Նույնիսկ Ակադեմիական քաղաքի հարցում հանկարծ փոխեցին մտադրությունները. եթե որոշ ժամանակ առաջ իշխանությունները փիառվում էին ու նշում, թե Երևանից դուրս են Ակադեմիական քաղաք կառուցելու, այսինքն՝ բուհերը դուրս են հանելու Երևանից, ապա վերջում պարզվեց, որ այն հենց Երևանի տարածքում է կառուցվելու։ Մի խոսքով, այս իշխանությունների օրոք տարածքային համաչափ զարգացման մասին խոսք լինել չի կարող։ Այսինքն, ընդհանրապես զարգացման մասին խոսք լինել չի կարող...

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Եթե պետությունը ինչ-որ երգչի աջակցել է, թող ինքն էլ հարկ վճարի. երգչուհի Նանա (տեսանյութ) «Սա է Ալիևի և Նիկոլի նպատակը»Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ. թուրք լրագրողՀետաքրքրվել եմ, մրցավարների մասով խնդիր չկար, թափանցիկ էր. Փաշինյան (տեսանյութ) Փաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը«Դուք Ղեւոնդ Երիցեան ոգով նոր Աւարայր էք մղում հայրենիքի համար»․ Սեպուհ Սրբազանը՝ Բագրատ Սրբազանին Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Բարեղամ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն (տեսանյութ) «Դավաճանը հանձնում է Հայաստանը»․ ակցիա՝ Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ (տեսանյութ) Հայտնի է դարձել, թե ԱՄՆ նախագահի թեկնածուներից ով ավելի շատ աջակցություն ունի. CNN Արդարադատության հետևից չէինք եկել, եկել էինք փրկագին առաջարկելու․ բանակցությունները չստացվեցին․ փաստաբան (տեսանյութ)Սիրիայի զինված ուժերը երեք շրջաններում ոչնչացրել են ահաբեկիչների զրահամեքենաները Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) «Եթե ինչ, շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր կերպարներից մեկը (լուսանկարներ)Բրիտանացի պատգամավորները կարող են հեռացնել Սունակին․ Financial Times «Վարչապետի գավաթ»-ն ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան Սրբազանն ասաց ամեն ինչ. Արման ՀովհաննիսյանԻտալիան հայտարարել է, որ երկիրը կարող է գայատևել առանց ռուսական գազի Հռոմի պապը կոչ է արել երիտասարդներին հրաժարվել հեռախոսներից «Փյունիկը» ոչ մի հնարավորություն չտվեց «Ուրարտուին»՝ 5:0 (տեսանյութ)Լրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանովՆիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել, թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը․ ՇարմազանովՍյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըԳնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվեցՀայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Վարդան ՈսկանյանՎթար՝ Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին. կան տուժածներՊարզվում են Սյունիքում ավտոբուսի վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվելՀայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամըԱրարատում Nissan-ը բախվել է երկաթե արգելապատնեշին և մոտ 7 մետրից ընկել գետը. կա վիրավորՈր դեպքում է դատարանը քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչում․ իրազեկումԳնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչելԱրման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցների» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնիցՄիրզոյանը Կատարի վարչապետին ներկայացրել է ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացըՀՀ սահմանները դարձել են բաց դաշտ, Ոսկեպարի մեր եկեղեցին ադրբեջանական են համարում. ակցիա` Գյումրիում (տեսանյութ)Կայացավ «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումըԹշնամին չի կանգնելու, հող հանձնելով խաղաղություն չի լինելու. ակցիա՝ Գյումրիում (տեսանյութ)Ոստիկանության երեկվա գործողությունը լավագույնս ցույց է տալիս իշխանության վերաբերմունքը ԶԼՄ նկատմամբ. Տիգրան Աբրահամյան Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 7-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Զվարթնոց օդանավակայանում (տեսանյութ)Շրջակա միջավայրի նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների տարածքներում իրականացվել է ծառատունկԱԺ նախագահը արձակուրդ է մեկնումՄեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը ԿատարՎանաձորում 54-ամյա վարորդը «Nissa Sun»-ով վրաերթի է ենթարկել 13-ամյա հետիոտնիՔննարկվել են ՀՀ-ում խաղողագործության և գինեգործության ոլորտի առկա խնդիրները«Դավայ հլը, ինձ մի նկարի». լարված վիճակ՝ Վայք-Եղեգնաձոր ճանապարհին (տեսանյութ)Եթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզը. ԳեղամյանԺամը 18:00 հանրահավաք Հանրապետության հրապարակում (տեսանյութ) Փակվել է Վայք-Եղեգնաձոր ճանապարհըԻնչ են քննարկել Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը (տեսանյութ)
Ամենադիտված