Բայրամովը հանդիպել է Կլաարի հետ, մեղադրանքներ հնչեցրել հայկական կողմի հասցեին
Արտաքին Քաղաքական![Բայրամովը հանդիպել է Կլաարի հետ, մեղադրանքներ հնչեցրել հայկական կողմի հասցեին](/timthumb.php?src=disc/22-02-24/3773a54e8c41f9bc88babcbb7b856614.jpg&w=780)
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե «Հայաստանի Սահմանադրությամբ Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ շարունակվող պահանջներն անընդունելի են»։ Այս մասին հաղորդում է «Սպուտնիկ Ադրբեջանը»։
Բայրամովը Բաքվում Կլաարի հետ քննարկել է Ադրբեջանի հարաբերությունները ԵՄ-ի հետ և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Նա հայտարարել է, թե «հայկական վերջին սադրանքը նպատակ ուներ խաթարել խաղաղության գործընթացը»։
![](banners/armflix.jpg)