Սա լավ հնարավորություն էր ևս մեկ անգամ հայտարարելու խաղաղության հավատարմության մասին. Բայրամով
Բլոգոսֆերա![Սա լավ հնարավորություն էր ևս մեկ անգամ հայտարարելու խաղաղության հավատարմության մասին. Բայրամով](/timthumb.php?src=disc/28-02-24/767dac7d7c8224d93ed1e13e659f2132.jpg&w=780)
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը շնորհակալություն է հայտնել Գերմանիային բանակցությունները կազմակերպելու համար։
«Շնորհակալ եմ Գերմանիային և նախարար Անալենա Բարբոքին՝ Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների միջև խաղաղ համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը կազմակերպելու համար։
Ադրբեջանի համար սա լավ հնարավորություն էր ևս մեկ անգամ հայտարարելու խաղաղության իր հավատարմության մասին»,- X-ում գրել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:
![](banners/armflix.jpg)