Ակցիա՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում (տեսանյութ) Այս ինչ անպատժելիության մթնոլորտ է, ոստիկանապետություն է․ լրագրող Անի Գևորգյան (տեսանյութ) «Հայրենիքը բոլորիս կարիքն ունի»․ ակցիա՝ Օպերայի մեծ դահլիճում ընթացող «Ֆրանկոֆոնիա 2024» միջոցառման ժամանակ (տեսանյութ) Կիրանցից սկսվելու է ազատագրական շարժումը․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Արթուր Դավթյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն Լարված իրավիճակ՝ Երևանում․ մեծ թվով ոստիկաններ են կուտակվել, փորձում են բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին (տեսանյութ) Դիմակավորված ոստիկանները բերման են ենթարկել գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն Հերիք եղա՛վ, մենք ստի մեջ չպիտի ապրենք. Արսեն Գրիգորյանը՝ Ոսկեպարից (տեսանյութ) «Հայաստանը մայր է, մորը չեն հանձնում»․ ակցիա՝ Քաղաքացու օրվան նվիրված համերգի ժամանակ (տեսանյութ) Իրազեկման ակցիա՝ Ազատամուտ գյուղում (լուսանկարներ) 

Ի՞նչ դասավորություն են գծում տարածաշրջանում. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Աշխարհաքաղաքական շախմատային տախտակին ուժերի դասավորության առումով սկսել է ավելի կարևորվել Հարավային Կովկասի նշանակությունը։ Եվ այս հանգամանքով է պայմանավորված մեր տարածաշրջանի նկատմամբ հետաքրքրության ոչ միայն պահպանումը, այլև աճը: Տարբեր աշխարհաքաղաքական կենտրոններ պայքարում են Հարավային Կովկասում ազդեցություն ունենալու համար։ Իսկ ամենամեծ ներազդեցությունը կարելի է ձեռք բերել Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցային հարթակում միջնորդի դեր ստանձնելու ու իրողություններն ուղղորդելու միջոցով։

Ճիշտ է՝ Ռուսաստանն ավելի շատ կենտրոնացած է եվրոպական ուղղությամբ՝ Ուկրաինայում ընթացող պատերազմի համատեքստում, սակայն փորձում է իր դիրքերը պահել նաև Հարավային Կովկասում։ Մյուս կողմից էլ՝ ուշագրավ է, որ ռուսական հարթակում Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցություններ չկան, ինչպես նախկինում էր։ Եվ ռուսական միջնորդությամբ պայմանավորվածություններ ձեռք չեն բերվում։ Հայաստանի արտգործնախարարը մի քանի անգամ չմասնակցեց ռուսական միջնորդությամբ հանդիպումներին։

Հայկական կողմը նշում է, թե ռուսական կողմը հետամուտ չի լինում, որ Ադրբեջանը պահի ձեռք բերված պայմանավորվածությունները։ Վերջին շրջանում ակտիվացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկիրը՝ Ֆրանսիան։ Բայց Փարիզը հրապարակային հայտարարում է, թե աջակցում է Հայաստանին, իսկ Ադրբեջանը քննադատում է Ֆրանսիային, թե այն պրոհայկական քաղաքականություն է վարում։ Ու այս պայմաններում բնական է, որ այն հարթակում, որտեղ ներկա է Ֆրանսիան, Ադրբեջանը չի մասնակցում բանակցություններին։ Սակայն հետաքրքրական է, որ Ադրբեջանը համաձայնում է մասնակցել Գերմանիայի միջնորդությամբ հանդիպմանը: Օրինակ՝ Ալիևը մեկնեց Մյունխենի անվտանգության համաժողով, որտեղ Գերմանիայի միջնորդությամբ տեղի ունեցավ եռակողմ՝ Փաշինյան-Ալիև-Շոլց հանդիպումը, իսկ օրեր անց Գերմանիայի միջնորդությամբ Բեռլինում տեղի ունեցավ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։

Պետք է նկատի ունենալ, որ Գերմանիան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ չի եղել ու, ընդհանուր առմամբ, չի մասնակցել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, Հարավային Կովկասում էլ ներգրավված չէ այն չափով, որքան եվրոպական երկրներից Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան։ Այսինքն, Գերմանիան չունի ներազդեցության լծակներ իրավիճակի վրա կոնկրետ ներգործելու համար։ Եվ, ըստ շատ փորձագետների, նաև այդ է պատճառը, որ Բաքուն հոժարությամբ համաձայնել է մասնակցել Բեռլինի հանդիպմանը։ Մյուս կողմից՝ Ադրբեջանում շարունակում են խոսել երկկողմ բանակցությունների շարունակականության անհրաժեշտության մասին, բայց ակնհայտ է նրա ոգևորությունն այն հանգամանքով, որ Թուրքիան ներգրավված է գործընթացում ու ավելի է մեծացնում ներգրավվածությունը։

Ավելին՝ Անկարան փորձում է միջնորդական դերակատարություն ստանձնել ու իր ձեռքը վերցնել հայադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցությունների թելը: Պատահական չէ, որ հենց Անկարայից են հնչում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին հայտարարությունները՝ ընդգծելով, թե ՀՀ-ն պետք է կարգավորի իր հարաբերությունները Ադրբեջանի հետ, որպեսզի կարգավորվեն նաև հայ-թուրքական հարաբերությունները։ Իսկ վերջերս Անթալիայում կայացած դիվանագիտական ֆորումին իրենք կարողացան հրավիրել ոչ միայն Ադրբեջանի արտգործնախարարին, այլև Հայաստանի ներկայացուցիչներին։ Ու սա՝ այն պարագայում, որ այս տարի արևմտյան ներկայացվածությունը համաժողովին էականորեն սակավ էր։ Ֆորումի ընթացքում Թուրքիայի ներկայացուցիչների կողմից հատուկ անդրադարձ եղավ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։

Այդպիսով, Անկարայից ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ գործոն են դարձել Հարավային Կովկասում։ Անգամ ԵՄ ներկայացուցիչ Թոյվո Կլաարը նշեց, որ Թուրքիան կարող է շատ հզոր խթան հաղորդել Հարավային Կովկասում կայունացմանը։ Եվ սա՝ այն դեպքում, երբ Թուրքիան հայտարարում է, թե արտատարածաշրջանային ուժերը չպետք է միջամտեն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը՝ նկատի ունենալով Արևմուտքին։ Ստացվում է այնպես, որ գործ ունենք մի իրողության հետ, որ Թուրքիան մեր տարածաշրջանում «ասող» է հռչակվում՝ ի հակակշիռ Ռուսաստանի: Բայց այս հարցում անհանգստանալու տեղ ունի ոչ միայն Ռուսաստանը, այլև հենց Արևմուտքը, որը կանաչ լույս է վառում Թուրքիայի առաջ՝ Ռուսաստանին վնասելու կոնտեքստում, սակայն շուտով կարող է ծանր վճարել նման «թողտվության» համար: Սակայն այս ամենի մեջ առավել մտածելու և եզրակացություններ անելու խնդիր ունի առաջին հերթին Հայաստանը...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ակցիա՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում (տեսանյութ)Այս ինչ անպատժելիության մթնոլորտ է, ոստիկանապետություն է․ լրագրող Անի Գևորգյան (տեսանյութ)Ռեժիսոր Դավիթ Սահակյանցը միացել է Կիրանցի պայքարին«Հայրենիքը բոլորիս կարիքն ունի»․ ակցիա՝ Օպերայի մեծ դահլիճում ընթացող «Ֆրանկոֆոնիա 2024» միջոցառման ժամանակ (տեսանյութ)Կիրանցից սկսվելու է ազատագրական շարժումը․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)Արթուր Դավթյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն Լարված իրավիճակ՝ Երևանում․ մեծ թվով ոստիկաններ են կուտակվել, փորձում են բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին (տեսանյութ)Դիմակավորված ոստիկանները բերման են ենթարկել գնդապետ Միհրան Մախսուդյանի որդունՀերիք եղա՛վ, մենք ստի մեջ չպիտի ապրենք. Արսեն Գրիգորյանը՝ Ոսկեպարից (տեսանյութ) «Հայաստանը մայր է, մորը չեն հանձնում»․ ակցիա՝ Քաղաքացու օրվան նվիրված համերգի ժամանակ (տեսանյութ)Իրազեկման ակցիա՝ Ազատամուտ գյուղում (լուսանկարներ)Կա 3 զոհ․ ՆԳՆ ՓԾ–ն մանրամասներ է հայտնել Սյունիքում տեղի ունեցած ավտովթարիցԼրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է. ՀԺՄ Ոստիկանները հրել և գետնին են գցել «Oragir.News»-ի լրագրողին (տեսանյութ)Գերլարված իրավիճակ՝ Կենտրոնում․ ոստիկանները բիրտ ուժ են կիրառում ակցիայի մասնակիցների նկատմամբ (տեսանյութ) Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում․ կան զոհեր և վիրավորներԼարված իրավիճակ՝ ոստիկանների ու ակցիայի մասնակիցների միջև․ կա բերման ենթարկված (տեսանյութ) Կեղծ փրկիչների շրջանն անցյալում է, այժմ պետք է օգնել ազատվել Հայաստանը փաստացի կործանողից. Վարուժան Գեղամյան Նիկոլի քաղաքականությունն էլ ավելի է ամրացնում Ադրբեջանի դիրքերը հյուսիսային ուղղությամբ․ Արմեն Աշոտյան Ստամբուլում 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է կանխատեսվումԲետոնագործն ընկել է տեղափոխվող տնակից ու մահացել Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար Քաղաքացիները շարունակում են ակցիան Աբովյան փողոցում (տեսանյութ) Փաշինյանը հետևել է Գավառի հրապարակում քյուֆթայի և փախլավայի պատրաստման վարպետաց դասին (լուսանկարներ)Սա մեր ողջ ազգի խնդիրն է․ ակցիա՝ Իջևանում (տեսանյութ)Չի կարելի բեկել այս գործընթացը. սա ցանցային պայքար է. Սուրեն Պետրոսյանը Կիրանցում է (տեսանյութ)Ինչպես են դիմակավորված ոստիկանները գետնին տապալում NewDay-ի օպերատորին ու տանում Մախսուդյանի որդուն (տեսանյութ)Ինչպես են բերման ենթարկում գնդապետ Գրիգոր Գրիգորյանին (տեսանյութ)Ռուսաստանում արժեզրկումը դանդաղել է. Պուտին Իրազեկման ակցիա Իջևանի շուկայի դիմաց (տեսանյութ)Արցախը հանձնել է Նիկոլ Փաշինյանը, հիմա էլ Տավուշի տարածքներն է կարում, իշխանություններն անցողիկ են. Արցախի թեմի առաջնորդԹիվ 1 կաբինետից պիտի հայ ժողովուրդը դուրս վռնդի Նիկոլ Փաշինյանին, այս հարցը Երևանում է լուծվելու. Սուրեն ՍուրենյանցԱրևմուտքի համար Հայաստանը, ինչպես Ուկրաինան, ընդամենը մանրադրամ են ընդդեմ ՌԴ-ի և Իրանի․ Հայկ Բաբուխանյան (տեսանյութ)Չորս պատի մեջից դո'ւրս եկեք, Կիրանցի հարց չկա, խնդիրը Հայրենիք ունենալն է, մենք մեր հողի տերն ենք. Արսեն Գրիգորյան (տեսանյութ)Հայրենիքի սահմաններն Աստծո կողմից են գծված, առանց հայրենիք պետություն չկա․ ՇարմազանովՀայտնի է 2023-2024 ուստարվա վերջին դասի օրըԻրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի. Ռաիսի ԼՂ թեման փակելու բոլոր փորձերը ձախողելու են․ Հայկ ԲաբուխանյանԱննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման ԹաթոյանԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանող օրինագիծ է ներկայացվելԿիրանցում է Արցախի թեմի առաջնորդըՈւՂԻՂ. Հանրահավաք Ազնավուրի հրապարակում Փաշինյանի հեռացման պահանջովԻնչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Ստեփան ԴանիելյանԲացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ծակեցին մեքենայի անվադողը, վարորդը հրաժարվում էր բացել մեքենան (տեսանյութ)Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ»Կիրանցից բերման է ենթարկվել գնդապետ Գրիգոր Գրիգորյանը Մենք 4 գյուղը չենք տալիս Ադրբեջանին, մենք 4 գյուղը վերցնում ենք Ադրբեջանից․ ՓաշինյանՔաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումԿիրանցում տեղի ունեցած դեպքից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակցող երեխաներՄոսկվայում Ка-32 ուղղաթիռ է հրկիզվել
Ամենադիտված