Meta-ն մոտ 100 միլիոն դոլար է կորցրել երկու ժամ տևած խափանման ժամանակ
ԲլոգոսֆերաMeta-ի զանգվածային խափանումը, որի պատճառով դադարել էր Facebook-ի, Instagram-ի և Messenger-ի աշխատանքը, ընկերությանը 100 միլիոն դոլարի վնաս է պատճառել, գրում է Daily Mail-ը։
Նյու Յորքի Wedbush Securities-ի գործադիր տնօրեն Դեն Այվսը ասել է, որ Մարկ Ցուկերբերգը երեքշաբթի առավոտյան կորցրել է մոտ 100 միլիոն դոլար եկամուտ՝ ամբողջ աշխարհում պլատֆորմների անկման պատճառով:
Meta-ի բաժնետոմսերի գինը նույնպես նվազել է 1,5 %-ով։
Ինչպես հայտնել ենք, որպես Meta-ի լայնածավալ խափանման պատճառ՝ նշվել է հութիների՝ Կարմիր ծովում ինտերնետ մալուխների վրա հարձակումը, որոնք կապում են Ասիան, Եվրոպան և Աֆրիկան: