Քաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածում Կիրանցում տեղի ունեցած դեպքից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակցող երեխաներ Կիրանցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Երեւանում ընթանում է «Ընդհանուր հաղթանակ, ընդհանուր ճակատագիր» խորագրով համաժողովը Ընդվզե՛ք, թույլ մի տվեք այս ստորացումը խորանալու. ձեր կեցվածքը հայտնեք. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Այսօր ժամը 19:00-ին տեղի կունենա հանրահավաք Երեկ գիշեր անհայտ ինքնությամբ մարդիկ, եկել են գաղտագողի, մուտք են գործել, հանձնվելիք տարածքներ. Բագրատ Սրբազան Սյան նկարները տեսե՞լ եք. դա ՀՀ-ի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան Կիրանցից 2 ոստիկան և 3 քաղաքացիական անձ է տեղափոխվել ԲԿ, նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ ՈւՂԻՂ. Լարված իրավիճակ Կիրանցում. փորձում են ականազերծման աշխատանքներ իրականացնել 

Որ Երևանը ռմբակոծեն, էլի ասելու են՝ մի քաղաքականացրեք, քաղաքական հարց չի. Վահե Հովհաննիսյան

Բլոգոսֆերա

Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրել է.

«Դիմադրություն հնարավոր է միայն հանրային նոր ձևաչափերի դեպքում

Հ. Բագրատյանի՝ Press Կենտրոն հաղորդման ժամանակ Շաքե Իսայանի հետ զրույցից ցավոտ մեջբերում անեմ. «Մարդ չկա էս երկրում, ինձ թվում է՝ էս երկիրը մտավորական չունի արդեն, տնտեսագետ չունի, դոկտորներ չկան, ոչ ոք չի խոսում, էս երկիրը մեռած ա արդեն, էս երկիրը կարծիք չունի»։

Անլեզու երկիր ենք դարձել, մի խոսքով։ Սա նման է պատմական էքսպերիմենտի։

Պարզ չէ՞, որ նման երկրի գլխին իշխանությունը ինչ ուզի կանի, պարզ չէ՞, որ նման երկրից թշնամին ինչ ուզի՝ կտանի։

Անմռունչ հասարակություն, որի հետ մի քանի կիսագրագետով ինչ ուզում՝ անում են։ Մարդիկ վախենում են իրենց ամենափոքր շահերը պաշտպանելուց։ Առավելագույնը մի ֆրազ են կրկնում՝ մի քաղաքականացրեք, ու մի թեթև կմկմում իրենց պրոբլեմից։

Ով ինչ փորձանք ուզում՝ բերում է։ Դեղ առնելու հնարավորություն չեն տալիս. հա´մ բժիշկն է վախենում դրա դեմ բողոքելուց, համ՝ հիվանդը։ Ամեն ոլորտում ընդամենը մի քանի հոգի են, որ խոսում են։ Բոլոր փողոցները այլանդակ փոսեր են, մեքենաները ջարդվում են՝ նորմալ է։

Ակնհայտ արկածախնդրությամբ՝ իշխանությունը մեզ բոլորիս տանում է աղետի. հասարակությունը ձայն չի հանում՝ «մենք քաղաքականությամբ չենք զբաղվում»։ Վաղը, որ Երևանը ռմբակոծեն, էլի ասելու են՝ մի քաղաքականացրեք, սա քաղաքական հարց չի, զուտ ռմբակոծության հարց է։

Սա հասարակություն չէ, սա մի մեծ համակենտրոնացման ճամբար է, որն ինքներս ենք սարքել։  

Ադրբեջանը մեր հայրենիքից 4 գյուղ է պահանջում՝ ռեակցիա չկա, ոնց որ մի կգ խնձոր տանի։ Երկիրը մտցնում են Ռուսաստանի հետ սուր առճակատման մեջ. ձայն չկա, ոնց որ իրենք չեն զգալու ողջ հետևանքները։ Այնպիսի վիճակում ենք հիմա, որ մի քանի հոգու մտքով կարող է անցնել՝ արշավ սկսել Հայ առաքելական եկեղեցու դեմ՝ առանց հաշվի առնելու պատմական ու հասարակական իրողությունները, առանց հաշվի առնելու եկեղեցու հետևորդների ահռելի բանակը։ Ինչո՞ւ չենք հասկացնում, որ մենք մեկ միլիոն մարդով կարող ենք դուրս գալ փողոց ու կանգնել եկեղեցու կողքին. Ինչո՞ւ չեն վախենում այս տարբերակից։

Նրանց թվում է, որ այս հասարակության հետ կարող են ցանկացած խաղ անել, ահա թե ինչ երերուն է դարձել հասարակության «շենքը»։ 

Երբ գերմանացիք Աուշվիցից հեռացել են, զգալի քանակությամբ գերիներ դեռ մնացել են այնտեղ, իսկ ռուսները միանգամից չեն եկել, կարծեմ՝ մոտ 10 օր հետո։ Այդ ընթացքում խեղճ մարդիկ ուժ և կամք չեն ունեցել՝ գիտակցելու, որ իրենք արդեն ազատ են ու պետք է ինքնակազմակերպվեն։ Տարրական սնունդ կազմակերպեն, տաքացնեն բարաքները, դուրս գան համակենտրոնացման ճամբարի՝ այլևս չվերահսկվող պարիսպներից։

Մենք հիմա նման վիճակում ենք՝ ժամանակի և իրականության կորստով՝ մոլորված, քանդված։

Իհարկե, սա էլ է ապրելու ձև, եթե թողնեն, որ գոնե այսպես ապրենք, բայց խնդիրն այն է, որ չեն թողնելու, ավելի վատ է լինելու, ավելի մեծ արհավիրք է լինելու։

Ուրեմն պետք է փոխել մթնոլորտը, փոխել տրամադրությունները։ Ինչպե՞ս։

Մեր միակ ռեսուրսը չլռող շերտն է։ Նրանք կան, և նրանք քիչ չեն։ Բայց կյանքն ապացուցում է, որ այս պայմաններում դա բավարար չէ։ Մենք ունենք պայքարի մենեջմենթի և կառուցվածքի լուրջ խնդիր։

Այսօր բոլոր ընտրազանգվածները անտեր են մնացել։ Սա դժվար է ընդունել, բայց բանալին այդտեղ է։

Լուծումը Չլռողներից նոր գրագետ ձևաչափեր ստեղծելն է, որպեսզի լայն հասարակության հետ ստացվի երկխոսություն։ Չլռողների 90 տոկոսի պայքարի միակ տեղն այսօր կամ սոցցանցերն են կամ տանը փակված խելագարվելը՝ որպես արդյունք հանրային պրոցեսների բացակայության։ Հետևաբար պետք է ստեղծել համատեղ աշխատանքի ընդունելի ֆորմատներ, որպեսզի չլռող մարդիկ մտնեն պրոցեսի մեջ, հետո ներգրավեն լռողներից նոր շերտերի։ Եթե կա ապագա, ապա նոր խելացի ձևաչափերով է միայն այն հնարավոր»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Քաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումԿիրանցում տեղի ունեցած դեպքից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակցող երեխաներՄոսկվայում Ка-32 ուղղաթիռ է հրկիզվել Կիրանցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալԵրեւանում ընթանում է «Ընդհանուր հաղթանակ, ընդհանուր ճակատագիր» խորագրով համաժողովըԸնդվզե՛ք, թույլ մի տվեք այս ստորացումը խորանալու. ձեր կեցվածքը հայտնեք. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման օգտին. Պեսկով Այսօր ժամը 19:00-ին տեղի կունենա հանրահավաքԵրեկ գիշեր անհայտ ինքնությամբ մարդիկ, եկել են գաղտագողի, մուտք են գործել, հանձնվելիք տարածքներ. Բագրատ ՍրբազանՍյան նկարները տեսե՞լ եք. դա ՀՀ-ի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. ՓաշինյանԿիրանցից 2 ոստիկան և 3 քաղաքացիական անձ է տեղափոխվել ԲԿ, նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿՈւՂԻՂ. Լարված իրավիճակ Կիրանցում. փորձում են ականազերծման աշխատանքներ իրականացնելԶինծառայողները մեծին, փոքրին պայքարելով տեսնելով մոտեցել են. դա ներկայացնել քաղաքական պրոցեսների մասնակցել՝ չի կարելի. Բագրատ ՍրբազանՋրվեժի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս երկուսը տեղափոխվել է հիվանդանոցՀԱՄԱՍ-ը պաշտոնական պատասխան է ստացել ԻսրայելիցՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Պուտինին չեն «ձերբակալի», եթե նա գա ՀայաստանԱՄՆ-ում հզոր տորնադո է գրանցվել. կան զոհեր (լուսանկարներ)ՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը Գավառում է. հանդես է գալիս դասախոսությամբ«Նույնն ա, որ թշնամու մոտ գերի ընկնես և ստիպողաբար ուղերձ հղես»․ Աբգար ՊողոսյանԿրասնոդարի երկրամասի և Ղրիմի թերակղզու վրա 68  ԱԹՍ է խոցվել Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. ՈսկանյանԷկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել էՔԿ-ն զինծառայողների վրա ճնշում է գործադրել, եկել էին աջակցելու, բայց չեն միացել մեզ. գնդապետ Միհրան ՄախսուդյանԱլ Հիլալը հաղթել է Ալ Ֆատեհին, Սելարայանը՝ գոլի հեղինակԱպրիլի 27-ի աստղագուշակԵՄ-ում Հայաստանի դեսպան. ՀԱՊԿ-ը լքեց մեզԱրթնանալ ու կանխել է պետք, նիկոլական պրոպագանդայի վերջը տալ է պետքՏավուշի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ վերահսկողության ներքո. Վարուժան ԳեղամյանԵրեկ Կիրանցում երևացող զինվորներն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացինԻսկ սա երազ չի, սա իրականություն ա. Արա ՂազարյանՊետք էր կարգի բերել մեր տան դռները. ինչո՞ւ հեղափոխությունից հետո մեզ բաժին հասան ծանր փորձություններ. ՓաշինյանՔՊ-ն ստիպել է Տավուշի շարժմանը միացած զինծառայողներին ուղերձ հղել (տեսանյութ)Տարբեր պաշտոնյաներ 2020թ. նոյեմբերից սկսած շարունակաբար մոլորեցրել են մարդկանց․ Արման ԹաթոյանՄոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային ռեվերանսներին. Վահե Դավթյան«Այսօր Նիկոլ Փաշինյանը կգնա Գավառ. արժանապատիվ քաղաքացիներ դուք գիտեք ինչ անել. սատանաները պետք է հանգիստ չունենան ոչ մի տեղ»«Ոտքի՛». Էրեբունի վարչական շրջանը վաղ առավոտյան միացել է Տավուշյան շարժմանըԻ սրտե «շնորհավորում եմ» Ադրբեջանի քաղաքացիներին այս օրվա առթիվ. Ռուբեն ՄխիթարյանՄտածել ես ոչ թե պետության շահերի տեսանկյունից, այլ՝ սեփական անվտանգությունը պահպանելու տեսանկյունից. հեռացի΄ր. ԱնանյանԱպրիլի 27. Օրվա խորհուրդ«Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»Սա այն դեպքն է, երբ քո «բարեհոգությունը» Ադրբեջանը թուլություն և ողորմելիություն է թարգմանում. Արշակ Սրբազան (տեսանյութ)Ոչ ոք չպատժվեց 6 տարի առաջ զորամասը լքած ու իշխանափոխության ջատագով ցուցարարներին միացած զորախմբից, իսկ հիմա՞...«Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ»Ստի և ճշմարտության պայքար․ ճշմարտությունը պետք է հաղթի. Բագրատ ՍրբազանՈ՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ»Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ»Դուք չեք գտնելու գեթ մեկ աշխարհաքաղաքական կենտրոն, որը կպաշտպանի այս իշխանությանը, երբ նրա դիրքերը սասանվեն. Վլադիմիր Մարտիրոսյան«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են«Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ»«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է
Ամենադիտված