Ազատության հրապարակում տեղի կունենա Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության հանրահավաքը. Բեգլարյան
ԲլոգոսֆերաԱրցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը գրել է.
«Երեկ իրազեկման գրություն է ուղարկվել Երևանի քաղաքապետին առ այն, որ ս.թ. մարտի 20-ին, ժամը 15:30-ին, Երևան քաղաքի Ազատության հրապարակում տեղի կունենա Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության հանրահավաքը:
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները ՀՀ կառավարության կողմից քննարկվող՝ Արցախի ժողովրդի բնակարանային կարիքների ապահովման, բնակվարձի համար աջակցության ծրագրերի նախագծերի և այլ առնչվող ծրագրերի վերաբերյալ:
Բոլոր մտահոգ անձանց հրավիրում ենք մասնակցելու այդ հավաքին և համատեղ լուծում տալու արցախահայության ընթացիկ հիմնախնդիրներին:
Քանի որ սա նախնական հանրային ծանուցում է, Նախաձեռնությունը լրացուցիչ կերպով կտեղեկացնի, երբ Երևանի քաղաքապետից ստանա պաշտոնական պատասխանը՝ օրենսդրությամբ նախատեսված կարգով»: